«Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի պատահել». Ստամբուլի անցորդները՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
ոցցանցերում հայտնվել է Ստամբուլի բնակիչների հետ հարցազրույց, որտեղ հարցվածները պնդում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն անցյալի «վայրագությունների»՝ հիմնականում ադրբեջանցիների նկատմամբ կատարված «բարոյական մեղքի» ճանաչումից և այդ մեղքը քավելուց հետո։
Հարցազրույցներում Ստամբուլի բնակիչները նշում են, որ «նրանք պետք է կոշտ դիրքորոշում ընդունեն» մեր նկատմամբ, և որ մեզ «հատուկ ազատություն պետք չէ»։ Սա Նիկոլի խոստացած «խաղաղությունն» է։
Շատերը նշում են, որ 30 տարվա հակամարտությունը անմոռանալի է, և որ Երևանի ներկայիս զիջումները, կարծես, վախի և հաշվարկի արդյունք են, այլ ոչ թե փոփոխությունների անկեղծ ցանկության։
«Երեսուն տարվա հակամարտությունը անմոռանալի է», - նշել է հարցվածներից մեկը՝ կարծիք հայտնելով, որ հարաբերությունները պետք է պահպանվեն սահմանափակ ձևաչափով, մինչև Հայաստանի դիրքորոշման մեջ հստակ փոփոխություն տեղի չունենա։ Որոշ հարցվածներ վերջին զիջումները վերագրում են ուժերի հավասարակշռության փոփոխությանը.
«Հիմա պարզ է, որ նրանք գործում են ավելի շատ վախից և հաշվարկից, քան փոփոխությունների անկեղծ ցանկությունից»։
Հարցվածները կողմ են առևտրային կապերի ընդլայնմանը, բայց պնդում են, որ համագործակցությունը մնա խիստ տնտեսական, մինչև Հայաստանի քաղաքական գծում հստակ փոփոխություններ չլինեն։