Լուսանկարներ. 13-ամյա այս աղջիկը մահացավ այն բանից, ինչն անում է աղջիկների 90%-ը․ զգոն եղեք
13-ամյա Ջեմմա-Լուիզա Ռոբերթսը լողի էր հաճախում և դրա համար էլ հարմարության նկատառումներով սկսել էր տամպոններ օգտագործել, որպեսզի կարողանա պարապել նաև մենստրուացիայի օրերին:
Եվ հենց այդ տամպոններն էլ դարձել են նրա մահվան պատճառը:
Մի անգամ տամպոնը դնելուց հետո աղջիկը սկսել է իրեն վատ զգալ, նրա մոտ լուծ է սկսվել, սրտխառնոց ու փսխումներ:
Բժիշկները, կարծելով, թե նա հիվանդ է նորովիրուսի տարատեսակներից մեկով, տուն են ուղարկել աղջկան, որպեսզի նա չվարակի հիվանդանոցում գտնվող մյուս հիվանդներին:
Իսկ երբ աղջկա ինքնազգացողությունը շատ է վատացել, նրան տարել են մեկ այլ կլինիկա, որտեղ պարզվել է, որ Ջեմայի մոտ տոքսիկ շոկի ախտանիշ է՝ հազվագյուտ, բայց կյանքի համար վտանգավոր մանրէաբանական ինֆեկցիա, որի առաջացման պատճառներից մեկն էլ տամպոններն են:
Մանրէները, որոնց պատճառով սկսվում է տոքսիկ շոկի ախտանիշը, սովորաբար ապրում են մաշկի մակերեսին, քթի ու բերանի մեջ ու ոչ մի խնդիր չեն ստեղծում:
Բայց եթե դրանք հայտնվում են արյան մեջ, սկսում են թունավոր նյութեր արտադրել, որոնք վնասում են հյուսվածքները, մաշկն ու ներքին օրգանները:
Հիվանդությունը շատ վտանգավոր է, դրա համար էլ նման հիվանդներին անհապաղ օգնություն է պետք ցուցաբերել:
Բայց, ցավոք, աղջկա հիվանդությունը չափազանց ուշ են ախտորոշել, ու մանրէներն արդեն հասցրել էին անդառնալիորեն վնասել նրա օրգանները:
Նա մահացել է մեկ շաբաթ անց, ուղեղում սկսված արյունահոսության պատճառով:
Այդ ժամանակ նրան արդեն արյան շրջանառության արհեստական սարք էին միացրել:
Հիմա աղջկա մայրը բոլորին նախազգուշացնում է տոքսիկ շոկի ախտանիշի մասին, որի առաջին ախտանիշները նման են մրսածության կամ գրիպի:
«Ամուսինս երբեք չէր լսել տոքսիկ շոկի ախտանիշի մասին: Եթե որևէ հայր կարդա այս մասին, ու նրա դուստրը հանկարծ հիվանդանա, այս գիտելիքը կօգնի փրկել նրա կյանքը»,- ասում է Ջեմմայի մայրը: