Լուսանկարներ. Քեմբրիջում ընտրել են տարվա լավագույն հետույք ունեցողին (մեծերի համար)
Քեմբրիջի համալսարանում տեղի ունեցող լավագույն ազդրերի ամենամյա մրցույթի առաջին տեղում գտնվող ուսանողուհին հայտնել է‚ որ նա ավելի շատ հպարտ է իր ազդրերով‚ քան աշխարհի լավագույն համալսարաններից մեկի իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու փաստով: Հոդվածում կներկայացնենք նաև մրցույթի մի քանի այլ նկարներ:
Մրցույթի արդյունքների համաձայն‚ որը կազմակերպել է ուսանողական The Tab թերթը, Վիտան հավաքել է ձայների 24.32%-ը: Լուսանկարում աղջիկը կանգնած է ֆոտոխցիկին մեջքով՝ աշնանային տեսարանի ֆոնի վրա:
«Ես սպորտային կազմվածք չունեմ և բավականին մեծ չափսերի կոնքեր ունեմ: Շատ երկար ջանք եմ թափել իմ ոչ իդեալական կառուցվածքն ընդունելու համար և այդ քայլերից մեկն է մրցույթում մասնակցությունը: Իսկ իմ հաղթանակն ապացուցում է աշխարհի փոփոխված վերաբերմունքի մասին՝ կապված մարմնի կառուցվածքի հետ»,- ասել է մրցույթի առաջատարը՝ Վիտան: Նա վախենում էր հայտնել նորությունը իր մորը՝ կապված պահպանողական հայացքների հետ‚ սակայն կինը միայն ծիծաղել է և ծանոթների մոտ հպարտացել իր աղջկա նկարներով: