Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Երևանում մայիսի 22-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամինհյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 22-23-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։