ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի կատարել այն խոստումը, որը դուք տվել էիք ձեր սիրելիին։ Աստղերը խորհուրդ են տալիս հանգամանալից բացատրել պատճառները, թե ինչու ձեզ մոտ չստացվեց իրականացնել այն։ Այդպես ավելի անկեղծ կլինեք եւ կխուսափեք ավելորդ վիճաբանություններից։
ՑԼԵՐ
Ձեր սիրելի էակն այսօր ձեզ կվերաբերի այնպես, ինչպես նա ճիշտ է համարում եւ պատկերացնում։ Մնում է հուսալ, որ նրա պահվածքը հաճելի կլինի նաեւ ձեզ համար։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ եւ ձեր ընտրյալին շրջապատող մարդկանցից շատերը կցանկանան, որ դուք վիճեք իրար հետ։ Սակայն հարկավոր է հիշել, որ պետք չէ տրվել սադրանքներին։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Նոյեմբերի 23-ին դուք այնպիսի զգացում կունենաք, որ ինչ-որ բան անվերադարձ կորցրել եք։ Սակայն չպետք է հուսահատվել։ Ամեն ինչ փորձեք դիտարկել դրական տեսանկյունից․ չէ որ նորը մոռացված հինն է։ Օրը բարենպաստ է հին ընկերներին հանդիպելու համար։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի իմանալ, որ ինչ էլ որ պատահի, դուք նրա կողքին եք եւ կաջակցեք նրան դժվար պահերին:
ԿՈՒՅՍԵՐ
Աշխատեք այսօր ձեր պահվածքով ուշադրություն չգրավել: Այդ կերպ դուք կկարողանաք ավելի շատ հետաքրքրություն առաջացնել ձեր անձի հանդեպ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր սիրելին կցանկանա ծաղրել ձեզ եւ դրդել այս կամ այն քայլին, արդյունքում կպարզվի, որ դուք շատ բանի եք պատրաստ, եթե ձեզ հրահրեն:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր սիրելին կցանկանա օգնել ձեզ հասնել ձեր նպատակներին կամ երազանքների իրականացմանը: Եվ նա կօգնի ձեզ ինչպես խոսքով, այնպես էլ` գործով:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելին կկարողանա ձեր հանդեպ փոքրիկ հաղթանակ տանել, ինչը կստիպի նրան հպարտանալ:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեզ պետք կգան գիտելիքներ, որոնք դուք սովորել եք դպրոցական տարիքում: Ինչ-որ կերպ դրանք կարեւոր դեր կխաղան սիրելիի հետ ձեր հարաբերություններում:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին ձեզ վերաբերում է ոչ այնպես, ինչպես ցույց է տալիս: Եթե դուք կասկածում եք նրա անկեղծությանը, ապա փորձեք ասել նրան այդ մասին:
ՁԿՆԵՐ
Այսօր դուք բավականին անսովոր, սակայն հաճելի առաջարկություն կստանաք, որը կապված կլինի ձեր անձնականի հետ: