ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: ՔԿ-ից 24News-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը):
Մեկ անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել ԱԱԾ շենքը։