Մոսկվայում մшհապարտ-ահшբեկիչը ռnւմբ է նետել ոստիկանների մեքենայի ուղղությամբ
Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Սավյոլովսկի կայարանի շրջանում, հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Մահապարտ-ահաբեկիչը ոստիկանական ավտոմեքենայի ուղղությամբ նետել է ինքնաշեն պայթուցիկ սարք։
Հարձակման զոհ է դարձել ՃՈ-ի աշխատակիցը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործը նույնպես զոհվել է դեպքի վայրում։
Եվս երկու ոստիկան տեղափոխվել են քաղաքային հիվանդանոցներից մեկը, նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Նրանցից մեկի մոտ առկա է ուղեղի սալջարդ, իսկ մյուսի մոտ՝ դեմքի այրվածք և կոնտուզիա։