Ովքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Արսեն Թորոսյան
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Կառավարության նոր որոշմանը, որով ԽՍՀՄ Խնայբանկի ավանդներ ունեցող քաղաքացիները կարող են հետ ստանալ դրանք։
«2025 թվականին վերադարձվում էր մինչև 1942 թվականի մինչև դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները։ Այս տարի որոշել ենք միանգամից 2 տարով երկարացնել այդ ժամկետը և վերադարձնելու ենք մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները»,- ասել է նախարարը և ներկայացրել թե ինչպես կարող են քաղաքացիները դրանք հետ ստանալ։
Խոսքը 5,000-6,000 քաղաքացու մասին է։