Ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ․ թիմն իսկապես շատ լավն է․ Էնդրիկ
Մադրիդի «Ռեալին» պատկանող հարձակվող Էնդրիկը մեկնաբանել է Լիգա 1-ի շրջանակում «Մեցի» դարպասը ձևակերպած հեթ-տրիկը։
«Սա իմ կյանքի առաջին հեթ-տրիկն է, և ես իսկապես երջանիկ եմ։ Խաղն անհավանական ստացվեց, իսկ գնդակը կպահեմ տանը։ Անհավանական օր է ինձ համար։
Հիանալի է խաղալ այս լիգայում, այստեղ ագրեսիվ ֆուտբոլ է, շատ է ֆիզիկական պայքարը։ Դա ինձ դուր է գալիս։ Այստեղ տեղափոխվելը սխալ չէր։
Սա միայն սկիզբն է։ Մարդիկ ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ, և դա ճիշտ է․ թիմն իսկապես շատ լավն է։
Հեթ-տրիկը շատ կարևոր է ինձ համար, այն օգնեց թիմին հաղթել։ Ես կարող եմ օգտակար լինել թիմին և զգում եմ, որ սա իմ տեղն է։ Կարծես Աստված ինքն էր ինձ հուշում, որ սա հարմար վայր է իմ կարիերայի համար։ Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել նման բան, իսկ հիմա դա իրականություն է»,-բրազիլացի հարձակվողի խոսքերն է մեջբերում ESPN-ը։