TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը
ԱՄՆ-ում կայացել է TikTok-ի առաջին մրցանակաբաշխությունը, որը վարում էր դերասանուհի Լա Լա Էնթոնին․ այն Լոս Անջելեսի Hollywood Palladium-ից ուղիղ եթերով հեռարձակվեց TikTok-ով և Tubi-ով դեկտեմբերի 18-ին, և հարթակի ամենամեծ աստղերից մի քանիսը տուն վերադարձան գլխավոր մրցանակներով, հաղորդում է People-ը։
Շոուի 14 անվանակարգերում առաջադրվել էին տասնյակ ինտերնետային դեմքեր, այդ թվում՝ երկարամյա ինֆլուենսերներ Բրետման Ռոքը, Թինեկե Յանգերը և Գլամզիլան։
TikTok Awards 2025-ի հաղորդավարների թվում էին Ջուլս Լեբրոնը, Ջորդան Չայլզը, Ջոշ Ռիչարդսը, Միկի Գորդոնը, Պատրիկ Սթարը, Ռեյ Ամին, Տան Ֆրանսը, Թեֆի Պեսոան և Թրիքսի Մաթելը: Սիարան ելույթ ունեցավ արարողության ժամանակ։
Երկրպագուները կարողացել էին քվեարկել իրենց սիրելի ստեղծագործողների համար TikTok հավելվածի TikTok Awards էջում՝ նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 2-ը:
Տեսեք TikTok Awards 2025-ի հաղթողների ամբողջական ցանկը ստորև․
ՏԱՐՎԱ ՍՏԵՂԾՈՂ
Քիթ Լի
ՏԱՐՎԱ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Բրետման Ռոք
ՏԱՐՎԱ ԾԱԳՈՂ ԱՍՏՂ
Ջերեմիա Բրաուն (Findjeremiah)
BREAKTHROUGH ARTIST OF THE YEAR
Ալեքս Ուորեն
ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՂ
Թինեկե Յանգեր
ՏԱՐՎԱ ՄՈՒՍԱ
Փերիս Հիլթոն
TIKTOK FOR GOOD ՄՐՑԱՆԱԿ
Զաք և Փեթ Վալենտին
MY SHOW IS ON AWARD
Դայան Քրիսել
ՏԱՐՎԱ MVP
Մրայա Ռոուզ
OKAY SLAY ՄՐՑԱՆԱԿ
Քեյթի Ֆանգ
I WAS TODAY ՄՐՑԱՆԱԿ
Law By Mike
IMMEDIATELY ADDED TO CART ՄՐՑԱՆԱԿ
KlothesMinded
CAPCUT ՏԱՐՎԱ ՍՏԵՂԾՈՂ
Recider
TIKTOK LIVE ՏԱՐՎԱ ՍՏԵՂԾՈՂ
Էլիզաբեթ Էսպարզա