2017 թվականի ֆինանսական հորոսկոպը
Ընդհանուր առմամբ 2017 թ-ի ֆինանսական հորոսկոպը դրական է աստղակերպի բոլոր նշանների համար։ Անխոս, աստղերը միշտ էլ պատրաստ են օգնել մարդկանց՝ հատկապես նրանց, ովքեր իսկապես մեծ ջանքեր են գործադրում իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար։ Եվ այսպես, ի՞նչ ակնկալել 2017 թ-ից՝ Հրե Աքաղաղի տարուց։
Խոյ
2017-ը Խոյերի համար խոստանում է ֆինանսապես կայուն տարի լինել: Բոլոր 12 ամիսները կլինեն հանդարտ և առանց ֆինանսական ցնցումների: Այդ իսկ պատճառով Խոյերը կկարողանան պլանավորել իրենց բյուջեն մի քանի ամիս առաջ` առանց վախենալու տհաճ միջադեպերից: Այս պարագայում Խոյերը կկարողանան որոշակի գումար խնայել ապագայի համար` չխախտելով կյանքի բնականոն ընթացքը:
Ցուլ
Ցուլերը 2017 թ.-ին ցանկություն կունենան գումար կուտակելու: Նրանք հանկարծ կհասկանան, որ շատ բաներ, որոնք նրանք երազում են, պարզապես քմահաճույք է, և առանց դրանց էլ կարելի ապրել: Միջոցների մեծ մասը նրանք պետք է թողնեն «սև օրվա» համար, որը, բարեբախտաբար, գալիք տարում նրանց համար այնքան էլ շատ չի լինի:
Երկվորյակ
Երկվորյակների համար գալիք տարին խոստանում է ֆինանսական դժվարություններ: Նոր տարվա հենց առաջին օրերից երկվորյակները կլինեն ցրված և անուշադիր: Հարկ է, որ Երկվորյակները իրենց զուսպ պահեն և չխոսել իրենց նյութական հարստությունների մասին անծանոթների մոտ:
Խեցգետին
Խեցգետիններին Հրե աքաղաղը 2017թ.-ին բավականաչափ եկամուտներ կբերի: Նրանք կկարողանան վաստակել ոչ միայն իրենց և իրենց ընտանիքների համար, այլև կօգնեն մտերիմներին և կարիքի մեջ գտնվողներին: Այսպիսի պահվածքը կգոհացնի Հրե աքաղաղին, քանի որ նա բարձր է գնահատում բարեսրտությունը:
Առյուծ
Առյուծներին 2017թ.-ին խորհուրդ է տրվում մտածել եկամուտի այլ օրինական աղբյուրների մասին, քանի որ գալիք տարին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կլինի ծախսատար: Եթե Առուծները որոշել են բիզնեսը սկսել, պետք է խուսափեն հարազատների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելուց:
Կույս
Կույսերի համար ֆինանսական առումով տարին հանգիստ կլինի: Որոշ խնայողություններ Կույսերը ստիպված կլինեն ծախսել հրատապ հարցերի համար, որոնք կարող են հանկարծակի ծագել իրենց գլխում: Հետևաբար, Կույսերը պետք է փորձեն տարվա ընթացքում չվատնել գումարը, որպեսզի պատասխանատու պահին դատարկ գրպանով չլինեն:
Կշեռք
Կշեռքները ցանկանում են ամեն ինչ և միանգամից, բայց աքաղաղը զգուշացնում է այս նշանի ներկայացուցիչներին մեծ ու ինքնաբուխ ծախսերի մասին: Մի՛ գնեք այն ամենը, ինչը տեսել եք և անմիջապես ցանկացել: Կշեռքները պետք է հետաձգեն այդպիսի որոշումը մի քանի օրով և լավ ծանրութեթև անեն` հասկանալու համար արդյո՞ք անհրաժեշտ է այդ իրը, թե ոչ:
Կարիճ
Կարիճների թեթևամտությունը կարող է ձանձրացնել նույնիսկ խիստ ու համառ աքաղաղին: Նրանք պետք է պահեն իրենց ցանկությունները վերահսկողության տակ, որպեսզի չկրեն աքաղաքի խիստ վերաբերմունքի ազդեցությունը: Խորհուրդ է տրվում Կարիճներին տարվա սկզբին ծախսերի համար պլան կազմել, որպեսզի խուսափեն ավելորդ վատնումներից:
Աղեղնավոր
2017 թ.-ին Աղեղնավորներին խորհուրդ է տրվում խուսափել պարտքերից: Դուք պետք է փորձեք մարել բոլոր պարտքերը այս տարվա առաջին շաբաթների ընթացքում, հակառակ դեպքում ավելի դժվար կլինի ձերբազատվել կուտակված պարտքերից: Բացի այդ, աստղերը խորհուրդ չեն տալիս գումար վերցնել բանկերից կամ ծանոթներից ամբողջ տարվա ընթացքում:
Այծեղջյուր
Հրե աքաղաղը բարձր է գնահատում Այծեղջյուրների` ունեցածը խելացի տնօրինելու ունակությունը: Այդ պատճառով էլ այս նշանի ներկայացուցիչները ամբողջ տարվա ընթացքում ֆինանսական խնդիրներ չեն ունենա:
Ջրհոս
Ջրհոսներին 2017 թվականին սպասվում է բարդ տնտեսական վիճակը, որը կհաղթահարվի միայն մի դեպքում` ջանասիրաբար ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Ձկներ
Ձկների համար ֆինանսական հաճելի անակնկալերի տարի է սպասվում: Ծախսերն ու եկամուտները կլինեն ներդաշնակ և ապագայի համար անհանգստանալու կարիք չի լինի: