Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Экономика

«Իջևանի գինու և կոնյակի գործարանի» մրցակիցների անմաքուր խաղը չի խանգարում գործարանի հաջողություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Իջևանի գինու և կոնյակի գործարանի» տնօրեն Ատոմ Եգորյանը

– Պարո՛ն Եգորյան, «Իջևանի գինու և կոնյակի գործարան»–ի «Սարգոն» գինու անվանումը քննադատության էր արժանացել: Նշվել էր, թե գինին անվանել եք պատմությանը հայտնի բռնակալի անունով, ով ավերիչ արշավանքներ է իրականացրել դեպի Հայկական Լեռնաշխարհ: Ի՞նչ սկզբունքով եք ընտրել անունը:

– Այն, որ Սարգոն երկրորդ թագավորը Հայաստանի հանդեպ դրական ու լավ քայլեր չի արել, այստեղ որևէ հարց չի կարող լինել: Բայց մենք իրեն չենք գնահատել որպես բռնապետ կամ բռնակալ: Մենք նրան գնահատել ենք որպես գինեգործությունը սիրող և գնահատող պատմական կերպար: Պատմական արձանագրություններ կան, համաձայն որոնց՝ Սարգոն երկրորդ թագավորը, մտնելով Հայաստան, առաջին հերթին Հայաստանից վերցրել է գինեգործությունը:

Վանի խաղողի այգիների մասին Ասորեստանի թագավոր Սարգոն երկրորդը հիշատակում է՝ «Խաղողը թափվում էր անձրևի նման, իսկ գինին հոսում էր քանց գետի ջուր»: Գինու պիտակավորման վրա հենց այս բառերն են գրված: Այսինքն՝ հենց այս հանգամանքն է կարևորվել, և ոչ թե նրա՝ բռնակալ լինելու փաստը: Գինեգործությունը փաստացի Հայաստանից է վերցվել: Ասորեստանում գինեգործություն չի եղել և Հայաստանից գինեգործներ, ինչպես նաև հայկական խաղողի տեսակներ են տարել այդ ուղղությունը զարգացնելու համար:

Բացի այդ՝ կոնկրետ շահարկում են նաև այն հանգամանքը, թե ինչո՞ւ է գինին ասորի թագավորի անունով կոչվել: Եթե տեղյակ չեն, ասեմ, որ ասորիներն առաջին հերթին մեր եղբայրներն են, Հայաստանում կա ասորական համայնք: Նրանք մեր երկրում բավականին մեծ դեր և ներդրում են ունեցել: Ասորիներն իրենց հերոսական մասնակցությունն են ունեցել Արցախյան ազատամարտի ժամանակ: Մեծ է նրանց դերը նաև մեր մշակութային կյանքում: Մենք նաև ազգությամբ ասորի ՀՀ վաստակավոր արտիստ ունենք՝ Ռազմիկ Խոսրոևը: Այս ֆոնին մի քիչ չեմ հասկանում մարդկանց այդ շեշտադրումը: Ասորիներին թուրքի հետ համեմատելն ընդամենը տգիտություն է՝ նրանք արիական ցեղի ներկայացուցիչ են:

Սարգոն անունը շահարկել ու քամահրանքով առաջարկել, թե կարող ենք նաև թուրքի փաշաների անուններ դնել, ոչ այլ ինչ է, քան նախանձի արդյունք: Հետո, բոլորիս էլ պարզ է, որ սա մրցակիցների կեղտոտ խաղն է: Անցած տարվա տվյալներով հրապարակումները նորից շրջանառության մեջ են դրել ու տարածել: Բայց գիտեք՝ մեզ համար սա նույնիսկ լավ է: Ես ինձ հաղթանակած եմ համարում: Եթե «Իջևանի գինու և կոնյակի գործարան»–ի վերաբերյալ արդեն նման անարժան քայլեր են անում, նշանակում է՝ մենք առաջ ենք գնացել:

Այս տարի սոցիոլոգիական հարցումների արդյունքում «Համազգային վստահություն» մրցանակաբաշխությանը մեր «Սարգոն» գինին և «Նեմրութ» կոնյակն արժանացել են «Տարվա գինի և տարվա կոնյակ» անվանակոչմանը: Պարզ է, որ մրցակիցների համար այդ փաստն այդքան էլ հաճելի չէ: Փորձում են անցած տարվա հին նյութերով ինչ–որ բաներ ցույց տալ: Բայց սա մեզ չի խանգարում՝ մենք մեր ճանապարհը գիտենք, ոնց սկսել ենք, այնպես էլ առաջ ենք շարժվելու: Մարդիկ հետ են մնացել, ուրիշ միջոց չունեն ու ստիպված ընտրել են ուրիշներին նման ծիծաղելի ձևով վարկաբեկելու ճանապարհը: Չեն կարող գինու որակը բարձրացնել, չեն կարող բարեխղճության սահմաններում այնպես անել, որ իրենց ապրանքը ճանաչվի ու դրա համար նման քայլերի են դիմում: Ռուսը մի լավ խոսք ունի՝ «А судьи кто?»:

Ես ընդունում եմ, որ Սամվել Կարապետյանը շատ գրագետ և խելացի մարդ է (Հուշարձանագետ Ս. Կարապետյանը նախորդ տարի իր էջում գրել էր. «Այժմ ի փառս հայոց Հայրենիքի ավերիչի` Իջևանում արտադրված գինին կոչել են «Սարգոն»,– խմբ.): Խոսքն այստեղ Ս. Կարապետյանի մասին չէ, ով հուշարձանագետ է ու շատ լավ գիտի պատմությունը: Խոսքն այն մասին է, որ նախորդ տարի նրա կողմից արված հրապարակումը մի շարք մարդկանց ինչ–որ «եզրակացություններ» անելու պատճառ է դարձել: Ի դեպ՝ հատկապես այն մարդիկ են շահարկել գինու անունը, որոնք ընդհանրապես ոչ պատմությանն են տեղյակ, ոչ էլ հասկանում են, թե ինչ է հայրենասիրությունը: Վստահ եմ, որ իրենցից շատ շատերն այսօր մտնում են Հայաստանի առևտրի կենտրոններ, գնում են թուրքական շորեր ու գովում, թե թուրքական արտադրանքը լավն է ու բարձր որակ ունի: Գնում են, զարգացնում Թուրքիայի տնտեսությունն ու այդ մասին ընդհանրապես չեն մտածում: Իսկ «Սարգոնն» ընդամենը հայկական գինու անուն է: Այն ամբողջ աշխարհում որպես հայկական գինի է ներկայանում: Թե՛ «Սարգոն»–ը, թե՛ մեր մյուս արտադրանքները պատրաստվում են միայն հայկական խաղողի տեսակներով: Մեր նպատակը միայն հայկական տնտեսությունը զարգացնելն է՝ մեր գործարանում էլ միայն հայեր են աշխատում:

– Իսկ այս տարի ի՞նչ արդյունքներ եք գրանցել թե՛ արտահանման, և թե՛ ներքին սպառման առումով:

– Ե՛վ ներքին և՛ արտաքին սպառման առումով մենք աճ ենք գրանցել: Գրանցված աճի թվերը չեմ ուզում ասել, որովհետև մրցակիցները նորից կարող է վախենան ու չկողմնորոշվեն՝ այս անգամ ի՞նչ քայլերի դիմել: Իսկ ավելի լուրջ՝ տարին դեռ չի ավարտվել և թվերը միայն տարին ամփոփելուց կարող ենք ասել: Մենք վստահ ենք ու ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ տարիներին նորից աճ գրանցենք:

– Ինչպե՞ս կգնահատեք հայկական կոնյակի իմիջն արտաքին շուկայում: Կար մտահոգություն, որ իմիջն ընկել է:

– Մենք էլ մտահոգություն ունենք, որովհետև արտադրելով կասկածելի ծագում ունեցող կոնյակներ՝ հայկական կոնյակի անունը գցում են: Մեր ընկերությունն, ամեն դեպքում, շուկայում ճանաչված է իր բարձր որակի արտադրանքով: Մտահոգությունը միայն այն է, որ ժամանակի ընթացքում արտաքին շուկայում հայկական կոնյակն իր անունն ու որակը չգցի: Եվ այդ հանգամանքն արդեն ստվեր կգցի ոչ թե կոնկրետ արտադրողների, այլ բոլորիս վրա:

– Վերջերս խոսվեց այն մասին, որ ռուսական շուկան խոչընդոտներ է ստեղծում հայ արտադրողների համար: Նման միտում տեսնո՞ւմ եք, և ինչպե՞ս եք գնահատում ԵՏՄ շուկայի հնարավորությունները:

– Խոչընդոտներ չեմ տեսնում: Այո, որոշակի հետազոտական միջոցներ կան, որոնք թույլ չեն տալիս, որ վերոնշյալ տարօրինակ ծագման կոնյակները դուրս գան ռուսական շուկա: Եթե ինչ–որ մեկը դա խոչընդոտ է համարում, ապա ես՝ ոչ: Իսկ ԵՏՄ շուկան հետզհետե ավելի ու ավելի է հեշտացնում մեր աշխատանքը: Այս պահին մենք օգտվում ենք այդ արտոնություններից: ՌԴ–ում մենք մեր ներկայացուցչությունն ունենք: Մեզ համար շատ հեշտ է ապրանքը տանել այնտեղ ու ներկայացնել գնորդին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում