Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
Culture

ՅՈւՆԵՍԿՕ-ն ոչ մի կերպ չի արձագանքել Արցախում իսպառ ոչնչացված 3 եկեղեցիների հիմնահատակ ավերմանը. monumentwatch

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սկսած 2021 թվականից պաշտոնական Ադրբեջանն առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, որի տակ ադրբեջանական քարոզչամեքենան հասկանում է ներկայիս ՀՀ տարածքը: Այս կերպ Ադրբեջանն առանց թաքցնելու անուղղակի և շատ դեպքերում նաև ուղղակի կերպով սկսում է տարածքային նկրտումներ ցուցաբերել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ կեղծ պատմական, ժողովրդագրական «փաստարկներ» մեջբերելով, աղավաղելով պատմական և արխիվային տվյալները, գրում է monumentwatch.org-ը:

2022 թվականին գրանցվեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», որը «Ադրբեջանի փախստականների միություն» ՀԿ-ի 2022 թվականի օգոստոսին վերափոխված անունն է։ Ադրբեջանն այս հասարակական կազմակերպությանը տվեց պաշտոնական դիրք, համայնքի գրասենյակ այցելեց Իլհամ Ալիևը, իսկ մայիսի մեկին Բաքվում բացվեց «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը:

Ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում առաջին հերթին հայտնվել են Երևան քաղաքը և Երևանի մզկիթները: Հիմնական թեզն այն է, թե հայկական կողմը միտումնավոր կերպով ոչնչացրել է քաղաքի իսլամական մշակութային ժառանգությունը, քանի որ այն ադրբեջանական է: Այս թեմայի շուրջ վերջին տարիներին նկարահանվել են նաև բազմաթիվ հաղորդումներ, տեսանյութեր:

Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Երևան քաղաքում գտնվող մզկիթների մասին կան բազմաթիվ հրատարակություններ սկսած դեռ 19-րդ դարից: Դրանք նկարագրել են այդ թվում և հայ հետազոտողները, ճանապարհորդները՝ արժեվորելով դրանց ճարտարապետության ու հարդարանքի առանձնահատկությունները: Այս թեման չի շրջանցել նաև 20-րդ դարի հայ ակադեմիական միտքը: Երևանին նվիրված աշխատանքներում, բնականաբար, ներկայացված են քաղաքի մզկիթները և իսլամական կառույցները (տե՛ս, օրինակ, Շահազիզ 2003, 165-166, Հակոբյան 1971, 366):

Երևանի իսլամական հուշարձանների զգալի մասը կառուցվել է 17-19-րդ դարերում, երբ քաղաքը, ինչպես և ամբողջ Արևելյան Հայաստանը գտնվում էին պարսկական տիրապետության տակ, իսկ Երևան քաղաքը պարսկական խանության կենտրոն էր: Երևանի իսլամական բնակչությունը բազմազգ էր: Այստեղ բնակվում էին պարսիկներ, թյուրքական տարբեր ցեղերի ներկայացուցիչներ, ովքեր 19-րդ դարի փաստաթղթերում նշվում էին որպես թաթարներ: Երևանի մզկիթները պարսկական 17-19-րդ դարերի կրոնական ճարտարապետության օրինակներ են, ուստի խոսել դրանց ադրբեջանական ճարտարապետության մասին ինքնին արդեն անհեթեթություն է:

Երբ Երևանը և ամբողջ Արևելյան Հայաստանը միացվեցին ռուսական կայսրությանը,  այդ ժամանակ հայտնվեցին Երևանի մզկիթների, դրանց ֆիզիկական վիճակի մասին առաջին նկարագրությունները, որոնք բոլորն էլ հրատարակված են: Կարող ենք փաստել, որ Երևանի առավել մեծ թվով միաժամանակ գոյություն ունեցած մզկիթների մասին վկայությունները վերաբերում են 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին: 19-րդ դարում Երևանում հիշատակվել են գործող 6, որոշ տվյալներով 7 մզկիթ (Պետրոսյան 2018, 179): Հարկ ենք համարում նշել, որ համաձայն 19-րդ դարի արխիվային տվյալների և նկարագրությունների՝ մզկիթների մի մասը չէր գործում, կային նաև վթարային վիճակում գտնվողները, ինչը պայմանավորված էր ռուս-պարսկական պատերազմով և ռուսական իշխանությունների կողմից արված վերակառուցումներով: Սրա հետևանքով վթարային էին Երևանի բերդի տարածքում գտնվող մզկիթները: Իսկ Երևանի բերդը պատկանում էր ռուսական զինվորական իշխանություններին (Պետրոսյան 2018, 177-179, 196-197):

Ադրբեջանական քարոզչամեքենան առաջ է տանում այն թեզը, որ Երևանի մզկիթների մեծ մասը խորհրդային տարիներին իբր միտումնավոր կերպով քանդվել են հայերի կողմից՝ Երևանը «հայկականացնելու» նպատակով: Ցավոք, ադրբեջանական կողմից ծայրահեղ քաղաքականացված և քարոզչական շեշտադրումներով առաջ շարժվող պատմական միտքը միակողմանի կերպով է մեկնաբանում Երևանի մզկիթների հարցը:

Պետք է նշել, որ 1930-1940-ական թվականներին Երևանի մզկիթներից շատերը քանդվեցին խորհրդային աթեիստական քաղաքականության հետևանքով: Այդ նույն տարիներին քանդվեցին նաև Երևանի պատմական եկեղեցիների մեծ մասը՝ Պողոս-Պետրոս եկեղեցին, Կաթողիկե սուրբ Աստվածածինը, Հին Նորք թաղամասի սուրբ Սիմեոն Ծերունու և սուրբ Աստվածածին եկեղեցիները, Գեթսեմանի մատուռը, 20-րդ դարասկզբին կառուցված և որպես Երևանի գլխավոր տաճար հանդիսացող սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Երևանի կենտրոնում գտնվող ռուսական Նիկոլաևյան սուրբ Աննայի եկեղեցին, Մլերի գերեզմանատան եկեղեցին, պատմական Կոզեռն գերեզմանատան եկեղեցին և այլն: Ինչու՞ ադրբեջանական կողմը չի խոսում սրա մասին: Ստացվում է, «Երևանը հայկականացնելու մոլուցքով տարված հայերը» տարօրինակաբար քանդեցին քաղաքի հին և պատմական եկեղեցիները, գերեզմանատները, մատուռները, խաչքարերը:

Երևանում ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում ի մասնովորի վերջերս հայտնվել է Երևանի պատմական Կոնդ թաղամասը և այնտեղ գտնվող մզկիթը: Երկուսն էլ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայտարարվել են ադրբեջանական: Վերջին տարիներին Երևանի «ադրբեջանականացման» հարցերով զբաղվում է պատմաբան, հնագետ Սաբուհի Հուսեյնովը, ով պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում և հեռուստատեսությամբ հանդես է գալիս Երևանի անցյալի մասին իր դատողություններով և եղած փաստերը, արխիվային նյութերը միակողմանի ներկայացնելով (https://www.facebook.com/photo?fbid=7814421941905404&set=a.355576257790047): Վերջինիս թիրախում հատկապես Կոնդն է (https://baki-xeber.com/6708-irevanin-tepebasi-mehellesinin-satilmasi-azerbaycan-medeni-irsine-qarsi-cinayetdir.html ):

Կոնդի մզկիթը գտնվում է համանուն թաղամասի կենտրոնում: Մզկիթի կառուցման մասին, ցավոք, ստույգ տվյալները բացակայում են, այն ամենայն հավանականությամբ, կառուցվել է 18-րդ դարերում (Պետրոսյան 2018, 193): Մզկիթը ներկայումս պահպանվել է մասնակի, ինչը 1980-ական թվականներին փլուզման հետևանքն է: Շինությունը վթարային էր և մասնակի փլուզումը կատարվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով (թեև որոշ բնակիչներ նշում են, որ փլուզումը եղել է դեռևս 1987 թվականին): Մզկիթի մասին հիշատակումները շատ քիչ են: Մզկիթի հին ոչ մի լուսանկարում չի երևում նրա մինարեթը: Կենտրոնում այն ունեցել է գունավոր ջնարակապատ հախճասալերով պատված գմբեթ (նկ. 1): Ներկայումս մզկիթի ներսում կան բնակվող ընտանիքներ: Վերջիններիս նախնիները 1915 թվականին Երևանում ապաստանած գաղթականներ էին, ովքեր Երևանում բնակվել են արդեն այդ տարիներին լքված մզկիթում (համաձայն բնակիչների բանավոր ինֆորմացիայի):

Ադրբեջանական քարոզչամեքենան սկսած 2021 թվականից սկսեց խոսել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության մասին: Միևնույն ժամանակ, «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքն սկսեց տարածել ՀՀ-ում գտնվող և իբր հատուկ հայերի կողմից ոչնչացված իսլամական մշակութային ժառանգության մասին թեզը՝ չբերելով որևիցե հիմնավորում ու փաստեր: Այս հասարակական կազմակերպությունը նաև սկսեց պարբերաբար նամակներ ուղարկել միջազգային կառույցներ՝ ՀՀ տարածքում «ադրբեջանական» հուշարձանների մշտադիտարկման պահանջով: Վերջին նմանատիպ դիմումներից մեկը՝ Ադրբեջանական հասարակական կազմակերպությունների բաց նամակը ուղարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլային՝  2024 թվականի մայիսի 7-ին։

Նամակում, ի մասնավորի նշված է, որ «Մենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս» կոչ ենք անում ՅՈՒՆԵԿՕ-ին միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում ադրբեջանական ժողովրդի նյութական և մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու համար»։ Նամակում նշված է, որ իբրև թե Հայաստանում պատմականորեն ապրել են ադրբեջանցիներ, և ոչնչացման քաղաքականություն է իրականացվել ադրբեջանցիներին պատկանող ողջ ժառանգության նկատմամբ։ Այսօր այստեղ 1870 թվականին գրանցված 269 մզկիթներից պահպանվել է միայն 1-ը, ավերվել են հարյուրավոր ադրբեջանական գերեզմաններ։

Նամակի շարունակական ընթերցմամբ տեղեկանում ենք, թե իբր Կոնդը (ադրբեջանական անվանմամբ՝ «Էրիվանի Թեփեբաշի» թաղամասը) ժամանակին ադրբեջանցիներով բնակեցված քաղաք է եղել, որի պատմական անունը փոխվել է Կոնդի:

Նամակում կոչ է արվում  ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր պաշտպանության տակ վերցնել «Թեփեբաշը թաղամասը՝ որպես համաշխարհային մշակութային ժառանգության եզակի օրինակ»։ Նամակը եզրափակվում է այն մտքով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի ՀՀ և անհապաղ քայլեր ձեռնարկի ադրբեջանական նամակում նշված Թեփեբաշի, իրականում Կոնդ թաղամասի վերաբերյալ։

Մեր արձագանքը

2020 թվականի պատերազմի առաջին օրերից սկսած պատերազմի և բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազմաթիվ նորմերի խախտումներում,  զինված բախումների դեպքում Հաագայի և Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտումներով Ադրբեջանը բազմակի հարվածներ է հասցրել Արցախի հայկական ժառանգությանը։ Ոչնչացումից զատ՝ խախտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված 1994 թվականի Նարայի իսկության վերաբերյալ փաստաթուղթը՝ աղվանացրել, հայկական իսկությունից զրկել և խեղաթյուրել է հայկական հոգևեր արժեքները։ Ոչնչացրել է 2010 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգություն համարվող խաչքարային արվեստի բացառիկ նմուշներ, հարված հասցնելով ոչ միայն Արցախին, այլև ողջ մարդկությանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ մի կերպ չի արձագանքել Արցախում իսպառ ոչնչացված 3 եկեղեցիների, այդ թվում Շուշիի Կանաչ Ժամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հիմնահատակ ավերմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի արձագանքել նաև փաստագրված և արձանագրված պատմական 7 գերեզմանոցների ավերմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը անհապաղ պետք է իրականացնել Արցախում՝ կանխելու ներկայում շարունակվող մշակութային ցեղասպանությունը։