Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Politics

«Այս մարդը և իր թիմը գիտակցաբար լուծարում են Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ առանց չորրորդ հանրապետություն ստեղծելու երաշխիքների». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր Սահմանադրությունն ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Իսկ Հայաստանն ունի՞ նոր Սահմանադրության կարիք:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ եթե այլ՝ հավասար պայմաններում լինեինք, պետք է քննարկեինք այլ հարց: «Կրիտիկական պահերին 2015 թ.-ին ընդունված Սահմանադրության մեխանիզմներն իրենց այնպես դրսևորեցի՞ն, որ դա չխաթարեր մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգությունը: Պառլամենտարիզմը զարգացման ներկա փուլում գտնվող Հայաստանի համար կառավարման լավագո՞ւյն մոդելն էր: Եթե սկսենք սրա մասին զրուցել, կստացվի, որ բովանդակային քննարկման մեջ ենք մտնում իշխանությունների հետ, իսկ դա այն է, ինչ իրենք ուզում են ստանալ: Մեր Սահմանադրությունն ունի բազմաթիվ խնդիրներ, առավել ևս, որ 2015 թ.-ին այն փոփոխվել էր՝ ելնելով կոնկրետ մեկ անձի և քաղաքական թիմի քաղաքական այժմեական անհրաժեշտությունից: Տրամաբանական է, որ այդ Սահմանադրությունը բազմաթիվ խութեր ունի, տրամաբանական է, որ այն պետք է փոխվի: Բայց խնդիրն այն է, որ իշխանությունների նպատակը Սահմանադրության լավարկումը չէ կամ, ելնելով պատերազմական իրավիճակում կառավարման խնդիրներից, ցանկությունը՝ կառավարման մոդելը փոխելու և այլն: Կա կոնկրետ արտաքին պահանջ, իշխանություններն այդ արտաքին պահանջով են գնում այդ փոփոխությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ընդգծում է՝ շատերը կարծիք են հայտնում, որ 2018 թ.-ից այս կողմ Հայաստանի կառավարման ղեկը Ալիևի կամ Էրդողանի ձեռքում է: «Համաձայն եմ, բայց եթե նախկինում դա չերևացող էր, ապա հիմա բաց տեքստով այս ամենը բոլորիս ասվում է, և շատ թափանցիկ գործընթաց է գնում: Սահմանադրական փոփոխությունները պետք է առաջին հերթին դիտարկել այս տրամաբանության մեջ: Որպես ազգ, որպես քաղաքական միավոր՝ տալի՞ս ենք Ալիևին մանդատ Հայաստանը ղեկավարելու: Ակնհայտ է, որ այս փոփոխությունների պատվիրատուն նա է: Նա ներթափանցում է ներհայաստանյան հարցերի մեջ: Սա ամենամեծ հարվածներից մեկն է, որ կարող է լինել մեր կամ ցանկացած այլ պետության ինքնիշխանությանը: 2018 թ.-ին ասում էին՝ ինքնիշխանությունն ենք վերականգնելու, հիմա սա՞ է ինքնիշխանությունը: Որքան էլ կան բովանդակային ու քաղաքական բազմաթիվ հարցեր, սահմանադրական փոփոխությունները պետք է հետևյալ տրամաբանության մեջ դիտարկենք. մենք՝ որպես բազմադարյա և բազմաչարչար պատմություն ունեցող ժողովուրդ, մեր երկրի կառավարման ղեկը տալի՞ս ենք Ալիևին, թե՞ ոչ: Մնացած խոսակցություններն ուղղակի քաղաքական շահարկումներ են լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանի իշխանություններն ասում են՝ ուզում են փոխել Սահմանադրությունը, որ այն համապատասխանի ներկա մարտահրավերներին և այլն: Ինչպե՞ս են ժողովրդին մատուցելու Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը: «Եթե փորձենք բանաձևով ներկայացնել, ապա իրենց ասածը հետևյալն է՝ «դու՝ հայ ազգ, որպես հավաքական միավոր, ստանում ես հարվածներ, երբ լինում ես հայ, երբ չես հրաժարվում քո ինքնությունից, պատմությունից և այլն»: Առաջարկում են դրանից հրաժարվել: Դրա համար եմ ասում, որ երկրի և ազգի ապագան կառավարելու մանդատը հանձնում են Ալիևին: Իսկ ինչպե՞ս են սա ներկայացնում ժողովրդին: Տեսնում եմ երկու ուղերձ, որոնց շուրջ իշխանությունները կարող են կառուցել սահմանադրական փոփոխությունների նախընտրական քարոզարշավը, գոնե այն կտրվածքով, որ մարդկանց բերեն ընտրատեղամաս: Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ մարդկանց ընտրատեղամաս բերելու հետ կապված իշխանությունները խնդիրներ ունեն: Երկու հիմնական թեզ է լինելու: Առաջին՝ եթե չփոխենք Սահմանադրությունը, մեզ պատերազմ է սպասվում: Փաշինյանի հարցազրույցը Հանրային ռադիոյում հենց դրա մասին էր, նա մեր ժողովրդի վրա վախ էր «վաճառում»:

Երկրորդ՝ The Telegraph-ին տված իր հարցազրույցում Փաշինյանն այն թեզն է առաջ քաշում, որ պատրաստ ենք ԵՄ-ին մոտ լինել այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Ասելու են՝ փոխում ենք Սահմանադրությունը, հրաժարվում ենք խորհրդային ժառանգությունից, մեր պատմական իղձերից և այլն, դրա փոխարեն հնարավորություն ենք ստանում ԵՄ-ի հետ մերձենալու, առավել ևս, որ, ըստ «շիրինյանախզմալ յանական» տրամաբանության, Հարավային Կովկասն արդեն ԵՄ-ի տարածաշրջան է: Այսինքն, եթե փոխենք Սահմանադրությունը, կմերձենանք ԵՄ-ի հետ, այլ կերպ ասած, հնարավոր է, որ ԵՄ-ի հետ վիզաների պարզեցման ռեժիմ ստանանք:

Իշխանություններն ասում էին, որ բանակցություններ են վարում այս ուղղությամբ: Փորձելու են մարդկանց վրա «վաճառել» վախը և վիզաների ազատականացման ռեժիմի հետ կապված հնարավոր զարգացումները: Եթե սա քննարկենք՝ ասելով, որ, օրինակ՝ վիզաների ազատականացման ռեժիմը դեմոգրաֆիական փոսում գտնվող Հայաստանի համար հղի է շատ լուրջ վտանգներով, ուղղակի «կդատարկվենք», կարող ենք Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի օրինակները բերել, այն, ինչ ԵՄ-ից խոստացել էին, մարդիկ ոչինչ չստացան, բայց ունեցան կորուստներ, մտնելու ենք բովանդակային քննարկման մեջ, բայց բարդ է պատկերացնել, թե ինչպես կարելի է բովանդակային քննարկման մեջ մտնել մի իրավիճակում, երբ «խաղասեղանին» դրված է Հայաստանի ապագայի հարցը հետևյալ կերպ՝ Ալիևը ղեկավարելո՞ւ է Հայաստանը, թե՞ ոչ»,-ընդգծում է քաղաքագետը:

Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն իրար նամակներ ու առաջարկություններ են փոխանցում, զանգահարում: Հայաստանի իշխանությունը կատարում է ադրբեջանական կողմի պահանջները: Ադրբեջանը ի պատասխան ոչինչ չի անում: Ինչո՞ւ Հայաստանը չի վերցնում, օրինակ՝ դադար բանակցություններում, եթե դրանք, իհարկե, կան, և չի պահանջում երաշխիքների տրամադրում Ադրբեջանից, տարածքային ամբողջականության ճանաչում և այլն:

«Հարցը փորձում եք մեղսունակության կանխավարկածով վերլուծել, բայց խնդիրը լրիվ այլ է: Պնդում եմ, որ այս մարդը և իր թիմը շատ պարզ և գիտակցաբար լուծարում են Հայաստանի երրորդ հանրապետությունը, առանց չորրորդ հանրապետություն ստեղծելու երաշխիքների: Մեզ հետ ուզում են անել այն, ինչ 2023 թ.-ի սեպտեմբերի 28-ին արեցին Արցախի Հանրապետության հետ: Երրորդ հանրապետության լուծարումը կհանգեցնի նրան, որ կոչնչանա այն հայցվորը, որն ապագայում կարող է ինչ-որ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի և իշխող թիմի դեմ: Հայցվոր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը: Որպես հավաքական քաղաքական միավոր՝ շատ նատուրալիստական ժողովուրդ ենք: Այնքան ժամանակ, մինչև Փաշինյանը Պրահայի դավադրությունից հետո բաց տեքստով չհայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մեջ մտնում է նաև Արցախի Հանրապետությունը, նույնիսկ ընդդիմադիր դաշտում կային քննարկումներ առ այն, որ Փաշինյանը ժամանակ է ձգում և այլն: Բայց արդեն Պրահայից պարզ էր, որ շատ լուրջ խնդիր ունենք Արցախը փրկելու:

Արցախը ոչնչացավ, դրանից հետո մարդիկ ասում են՝ եկեք ինչ-որ քայլեր ձեռնարկենք, Արցախը փրկենք, արցախցիներին վերադարձնենք այնտեղ և այլն: Կողմ եմ, որ պայմաններ լինեն, և արցախցիները վերադառնան, բայց ասում եմ՝ լինում է խնդիր, ուշացած ենք դրան արձագանքում: Պրահայում տեղի ունեցած դավադրությունից հետո ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստանի Հանրապետությունն է արդեն վտանգի տակ: Բայց սպասեցինք մինչև Արցախը ոչնչացավ, հայաթափվեց, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, նոր այստեղ սկսեցինք ինչ-որ շարժումներ Հայաստանն ու Հայաստանի Սահմանադրությունը փրկելու, Արցախի հարցը բարձրացնելու համար:

Մի քանի տարի ուշացել ենք այն ամենից, ինչը պետք է անեինք: Սա նատուրալիստական մոտեցում է, մեզ մատնանշում են խնդիրը, նոր սկսում ենք դրանով զբաղվել: Սահմանադրական փոփոխությունների մասին Ալիևն առաջին անգամ բաց տեքստով ասել է 2021 թ. սեպտեմբերի 27-ին՝ պատերազմից մեկ տարի անց: Քաղաքական դասը փաստացի երեք տարի ուներ, որ նախապատրաստվեր սահմանադրական փոփոխություններին, իր քայլերը մշակեր, ժողովրդի հետ որոշակի կոմունիկացիայի մեջ մտներ, բացատրեր, թե դա ինչ վտանգներով է հղի, բայց ոչ ոք ոչինչ չարեց: Հենց Փաշինյանը դաշտ նետեց այս թեզը, քանի որ ժամանակն է տնային առաջադրանքը կատարելու, սկսեցինք սա քննարկել: Սա, մեղմ ասած, հանցավոր անփութություն է»,-ասում է մեր զրուցակիցը:

Հայաստանի իշխանությունները դեռ ամիսներ առաջ հայտարարում էին նաև արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին, սակայն հստակ քայլեր, կարծես թե, չարվեցին: Ի վերջո, կողմնորոշվեցի՞ն՝ դեպի Արևմուտք են գնո՞ւմ, թե՞ Ռուսաստան: «Հայաստանի իշխանությունները վաղուց կողմնորոշված են, այդ կողմնորոշումը ոչ թե դեպի Արևմուտք է, այլ դեպի Թուրքիա: Հեքիաթները ԵՄ-ի և այլնի մասին ավարտվելու են թուրքական շքամուտքի առաջ: Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ հասկանում է, միայն թուրքական ուղղվածություն ունեցող, թյուրքական աշխարհի մաս կազմող Հայաստանում ինքը և իշխող քաղաքական թիմն ունեն քաղաքական ապագա: Այլ հավասար պայմաններում իրենք Հայաստանում քաղաքական ապագա չունեն: Իրենց մոտ երկընտրանքը հետևյալն է՝ կամ ոչնչացնել հայցվորին, որ նա հետագայում հայց չներկայացնի իրենց դեմ, կամ հայցվորին ինտեգրել թյուրքական աշխարհի մեջ և դրանում որպես վիլայեթի ղեկավար, այն էլ Ադրբեջանի վիյալեթի ղեկավար, շարունակել Հայաստանում պաշտոնավարել: Ոմանց գուցե սա ծայրահեղական մոտեցում թվա, բայց կարծում եմ, որ այս ուղղությամբ ենք գնում: Իրենց ուղղվածությունը դեպի Թուրքիա է, մնացածը ծխածածկույթ է դա թաքցնելու համար»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում