Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Socity

Հրատարակվել է «Ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում» բացառիկ գիրքը. մանրամասներ շնորհանդեսից

ԵՊՀ ակադեմիական հրատարակությամբ լույս է տեսել «Ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում» կոլեկտիվ մենագրությունը: Այն համպարփակ վերլուծում է անկախ Հայաստանի ժողովրդագրությունը, ծնելիությունից մինչև մահացություն, կյանքի սպասվող տևողությունից մինչև ամուսնություններ ու ամուսնալուծություններ՝ բացահայտելով ամենասարսափելի ժողովրդագրական կանխատեսումները:

Աշխատությունը համահեղինակել են պատմական ժողովրդագրության մասնագետ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Միքայել Մալխասյանը, սոցիոլոգ, «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն, ԲՊՀ հանրային հաղորդակցության գիտաուսումնական կենտրոնի դասախոս Արմեն Խաչիկյանը և Նյու Յորքի Սբ. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ, Սեյնթ Ջոնս համալսարանի պրոֆեսոր, աստվածաբանության դոկտոր Տ. Աբրահամ (Մանուկ) քահանա Մալխասյանը։ Գրքի շնորհանդեսին մոտ 100 ներկաներ հնարավորություն են ունեցել հնչեցնելու իրենց հարցերը հեղինակներին:

«Ժամանակակից հասարակությունը զգալի տրանսֆորմացիայի է ենթարկվել, արդյունքում մենք ունենք տրանսֆորմացված ընտանիքի ինստիտուտ, փոխվել է ընտանիքի մոդելը, կառուցվածքը, արժեքներն ու առաջնահերթությունները: Այս ամենի արդյունքում վտանգավոր ցուցանիշներ ենք արձանագրում. ամուսնությունների միջին տարիքը վերջին 10 տարում ավելացել է 3 տարով, կանանց դեպքում 25.9-ից դարձել է 28.9 տարեկան, տղամարդկանց դեպքում 29.7-ից 32.7 տարեկան: Ամուսնալուծությունների զգալի աճ է դրսևորվում. ամուսնությունների հարաբերակցությունը ամուսնալուծություններին Երևանում 38% է»,-գրքի շնորհանդեսին իր ելույթում ասել է սոցոլոգ Արմեն Խաչիկյանը:

Պատմաբան Միքայել Մալխասյանը ներկայացրել է ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում՝ վերհանելով 2020 թ. պատերազմի, ժողովրդագրական քաղաքականության, կորոնավիրուսային համավարակի և մի շարք այլ գործոնների ազդեցությունը ժողովրդագրական գործընթացների վրա։ Նա շեշտել է, որ գրքի գաղափարական գլխավոր ուղերձն այն է, որ ժողովրդագրական ցուցանիշները կարող են բարելավվել ոչ միայն ֆինանսական աջակցության ծրագրերով, այլև արժեքային ընկալումների ուղղությամբ աշխատանքներով:

«Միանվագ նպաստների և ֆինանսական աջակցության այլ միջոցառումներն ու ծրագրերը շատ կարևոր են, սակայն տարբեր երկրներում նման լուծումների ազդեցությունը շոշափելի է լինում միայն մի քանի տարի։ Անգամ եթե Մասլոուի բուրգի տեսանկյունից ենք նայում խնդրին, նյութատեխնիկական բավարարվածությունը մարդու, տվյալ դեպքում` ընտանիքի ինքնաիրացման նվազագույն դաշտում է` բուրգի ստորին մասում է, իսկ ավելի վեր գտնվող մասերը պահանջում են արժեքային համակարգին առնչվող կարգավորումներ»,-ասել է նա:

Նշենք, որ շնորհանդեսն ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի, ում օրհնության խոսքով հեղինակային կազմը ներկայացրեց ՀՀ ժողովրդագրական արդի հիմնախնդիրները համաշխարհային միտումների համատեքստում:

Շնորհանդեսին առցանց հաղորդակցությամբ իր խոսքը հղեց նաև Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Եկեղեցու և առհասարակ Քրիստոնեության տեսանկյունից Պսակն ունի Սրբազան Խորհուրդ, և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի Պսակի անվավեր ճանաչումը։ Նրա խոսքով` Սուրբգրային խրատները, Քրիստոսի քարոզները, Եկեղեցու Հայրերի պատգամները և եկեղեցական ժողովների որոշումները հստակ ամրագրում են, որ Պսակի անքակտելի խորհրդով ստեղծված ընտանիքը պետք է սիրո և ներդաշնակության մթնոլորտում մղված լինի որդեծնության կարևոր առաքելությանը:

«Դա, ըստ էության, մարդկային հասարակության, մարդ տեսակի, կոնկրետ մեր դեպքում` Հայաստանի բնակչության շարունակականության և հարատևության ապահովման սրբազան առաքելության հոգևոր իմաստավորումն է։ Եկեղեցու դարավոր ավանդները ամուսնաընտանեկան հարաբերությունների կարգավորման բարոյախրատական շեշտադրումների ասպարեզում ապահովել են ոչ միայն ընտանիքների ամրություն, այլև կայուն որդեծնություն և ընտանիքում երեխաների դաստիարակության համար բարոյահոգեբանական անհրաժեշտ միջավայր, քանի որ որդեծնությունը միայն վիճակագրական ցուցանիշ չէ, այլև մարդկային հասարակության բարդագույն համակարգը բնորոշող կարևորագույն դրվագ է, առանց որի մարդկությունը չի կարող շարունակություն ունենալ»,-ասել է Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը:

Շնորհանդեսին հեղինակներից հետո ելույթ ունեցավ գրքի գրախոս, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանը։ Նա նշեց, որ տնտեսագետի տեսանկյունից ժողովրդագրությունը նախևառաջ մարդկային ռեսուրսների գնահատման համար կարևորագույն դաշտ է, որի շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել տարբեր ուղղություններով տնտեսության զարգացման միտումների մասին և կազմել համապատասխան ռազմավարություններ և ծրագրեր։ Նա վստահություն հայտնեց, որ հեղինակային խումբը կշարունակի համատեղ աշխատանքը և հետագայում ևս հանդես կգա հրատարակումներով։

Շնորհանդեսին ներկա էին կրթության, գիտության, մշակույթի, գործարարության և այլ ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, հանրային գործիչներ, համալսարանական դասախոսներ, հետազոտողներ և ուսանողներ, ովքեր իրենց հարցադրումներով հետաքրքիր ընթացք հաղորդեցին միջոցառմանը: Շնորհանդեսի ավարտին ներկաներից շատերը նվեր ստացան գրքի օրինակներ` հեղինակների ստորագրությամբ։