Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
World

Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան վերլուծաբան Փոլ Գոբլին հայերս լավ ենք ճանաչում։ Եվ ոչ թե այն պատճառով, որ նա մեր անկախության տարիների սկզբին ԱՄՆ պետդեպարտամենտում դեռևս ԽՍՀՄ ազգային հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, այլ այն ծրագրով, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություն էր ենթադրում։ Այսպիսով, չնայած մեր իշխանությունների ամենատարբեր հերքումներին, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ 90–ականներին այս մարդը մեզ առաջարկում էր փոխանակել Ղարաբաղի Լաչինի շրջանը ՀՀ Մեղրիի շրջանով, որի արդյունքում Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատեր Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ, ինչ–որ պահի իրականացնելով նաև այն իր կազմի մեջ տեսնելու վաղեմի երազանքը։ Սակայն, Գոբլի ծրագիրն արդարացիորեն խիստ բացասական արձագանք գտավ հայ հանրության և քաղաքական շրջանակների մոտ (ոմանք նույնիսկ Հոկտեմբերի 27–ն են դրա հետ կապում...), քանի որ նման աննորմալ տարածքային առևտրի արդյունքում Հայաստանը կզրկվեր Իրանի հետ կապից, իսկ Թուրքիան և Ադրբեջանը կկարողանային անմիջական կապ հաստատել միմյանց միջև՝ դրանից բխող հետագա բոլոր հետևանքներով։ Ի վերջո, այդ իրողությունը նաև աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության կհանգեցներ տարածաշրջանը՝ Թուրքիայի/ԱՄՆ–ի դերակատարման ահռելի ավելացման և Իրանի/Ռուսաստանի չեզոքացման արդյունքով, ինչը, բնականաբար, չէր կարող նոր գլխացավանք չդառնալ հայերիս համար, եթե չխոսենք պետության իսպառ կորստի մասին...

Փոլ Գոբլին հիշելու առիթը, սակայն, այս անգամ այլ է։ Բանն այն է, որ այս մարդը հերթական ֆանտաստիկ մտքերն է առաջ քաշել, ինչն այս անգամ էլ առնչվում է ՌԴ–ին, իսկ ավելի ճիշտ՝ այդ երկրի փլուզմանը։ Նա իր վերջին վերլուծության մեջ համոզում է հայտնել, որ Մոսկվայի դեմ պետք է ոչ թե պայքարել, այլ ուղղակի սպասել՝ մինչև այն ինքը կփլուզվի։ Իսկ փլուզման սկիզբը Գոբլը տեսնում է Կազանում, որտեղ օգոստսի 1–ին ավարտվում է Թաթարստանի Հանրապետության և ՌԴ պետական մարմինների իրավասությունների և կառավարման լիազորությունների տարանջատման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2007թ. հունիսի 26–ին, ՌԴ նախագահ Վլ. Պուտինի և Թաթարստանի նախագահ Մինտիմեր Շայմիևի կողմից, 10 տարով։

Թաթարական ԶԼՄ–րը գրեցին, և ռուսական մեդիան էլ չհերքեց, որ նախագահ Պուտինը որոշել է չերկարաձգել այդ համաձայնագիրը՝ չնայած Թաթարստանի խորհրդարանի դիմումին, և ահա Գոբլը կարծում է, որ ստեղծվելիք իրավական վակուումը լուրջ ծայրահեղական տրամադրություններ է առաջ բերելու Թաթարստանում՝ նախադեպ դառնալով նաև մնացած հանրապետությունների, երկրամասերի ու ինքնավար մարզերի համար։

Ի դեպ, ՌԴ–ի նկատմամբ այս հայացքը Գոբլի դեպքում նոր բան չէ։ Նա դեռ մի քանի տարի առաջ էր Ամերիկայի ձայն ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում համոզում հայտնել, որ Ռուսաստանում տեղի է ունենում էթնիկ ռուսների դիրքերի թուլացում՝ ոչ ռուս էթնիկական խմբերի դիրքերի ամրապնդման ֆոնին, ինչը բազում գործոններով պայմանավորված առարկայական գործընթաց էր համարել։ Օրինակ՝ ռուսների շրջանում ծնելիության անկում, ոչ ռուս բնակչության բարձր ծնելիություն, Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրներից զանգվածային ներգաղթը, ինչն էլ հանգեցնում է ՌԴ բնակչության կազմում էթնիկ ռուսների տոկոսային կշռի կտրուկ նվազմանը: Վերլուծաբանը դեռ այդ ժամանակ էր համոզված, որ 1991–ի համեմատ, երբ ռուսները բնակչության 90 %–ն էին կազմում, սա վիթխարի անկում է, և այժմ այս տեսակետը ոչ միայն փոփոխություն չի կրել, այլև հարստացել է այլ ենթագույներով։ Օրինակ՝ Գոբլը համոզված է, որ իբրև վերոնշյալի հետևանք՝ ռուսներն իրենց իրականում ենթագիտակցորեն վտանգված են զգում, և «մեծ եղբոր մահակը» կամ ռուսական մեծապետականության տրամադրությունների ներկայի զորացումը սովորական ռուս մարդկանց շրջանում՝ պարզապես նրանց մտավախությունների ու լավ քողարկված տագնապների արտաքին դրսևորումն է: Գոբլը համոզված է որ ի հեճուկս մեծամասնության համոզման՝ իրականում ռուսական ինքնությունը Եվրասիայում ամենաթույլն է նույնիսկ այնպիսի թույլ պետությունների համեմատ, ինչպիսին, օրինակ, ամեն բանում ՌԴ–ի հետ համաձայնող Հայաստանն է։

Այնպես, որ, ըստ Գոբլի, այժմ Վերակենդանանում է տարածաշրջանայնության և կենտրոնախույս տրամադրությունների այն փուլը, որը 1990–ականների կեսերին այդքան դաժանաբար ճնշեց նախագահ Բորիս Ելցինը: Եվ այսօր արդեն Պուտինի ամենալուրջ մարտահրավերներից մեկը, եթե ոչ՝ ամենալուրջը, տարածաշրջանայնության աճի զսպումն ու դրա համադրումն է լինելու ռուս ենթաէթնիկ ազգայնականության հետ, ինչը շատ ավելի մեծ սպառնալիք է լինելու Մոսկվայի՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու կարողությանը, քան ցանկացած «ոչ ռուսական/նարնջագույն», այսինքն՝ քաղաքական շարժում: Եվ վերջապես՝ Գոբլը կանխատեսում է, որ այս պրոցեսների արդյունքում, աշխարհը բոլորովին այլ Եվրասիայի հետ գործ կունենա, և ներկայի քարտեզի փոխարեն կկազմվի մեկ այլ քարտեզ, որտեղ առնվազն 6–20 նոր պետություններ կլինեն։

 

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում