Ո՞ր մթերքներն են մեծացնում կաթվածի ռիսկը․ դրանք առկա են առօրյա ուտելիքների ցանկում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այն, ինչ մարդը ուտում է, կարող է զգալիորեն մեծացնել կամ նվազեցնել որոշակի առողջական վիճակների և հիվանդությունների ռիսկը: Սա վերաբերում է նաև ինսուլտներին, կյանքին սպառնացող բժշկական արտակարգ իրավիճակներին, որոնք տեղի են ունենում ուղեղի մի մասի արյան մատակարարման դադարեցման ժամանակ:
Բժիշկ և առողջապահական փորձագետ Սառա Ջարվիսի խոսքով՝ նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է սննդակարգից բացառել արյան ճնշումը բարձրացնող մթերքները, հատկապես, եթե մարդու մոտ ինսուլտի վտանգ կա, հայտնում է Express.co-ն։
«Զարկերակային բարձր ճնշումը և բարձր խոլեստերինը ինսուլտի և սրտի կաթվածի երկու ամենամեծ ռիսկային գործոններն են: Սննդակարգում աղի քանակությունը հատկապես կարևոր է», - ասել է նա:
Բժիշկը բացատրել է, որ աղը բարձրացնում է արյան ճնշումը՝ ստիպելով մարմնին ավելի շատ ջուր պահել՝ ճնշում գործադրելով արյան անոթների պատերի վրա։ «Ավելորդ հեղուկը ճնշում է զարկերակների պատերին, որոնք արյուն են տանում սրտից ամբողջ մարմնով և հանգեցնում արյան բարձր ճնշման: Եվ դա կարող է հանգեցնել ուղեղին արյուն մատակարարող զարկերակների խցանման, այլ կերպ ասած՝ ինսուլտի»։
«Վերամշակված և ապխտած մթերքները, ինչպիսիք են երշիկը, ապխտած ձուկը, կարմիր միսը և նրբերշիկը, հարուստ են աղով, ինչպես նաև աղի նախուտեստները, ինչպիսիք են չիպսերն ու ընկույզը», - նշել է նա:
Սակայն մասնագետը նախազգուշացրել է շատ աղ պարունակող «պակաս ակնհայտ» ապրանքների մասին, այդ թվում՝ պահածոյացված ապուրներ ու կետչուպներ։
Ավելին՝ այստեղ