Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities
Socity

Կևորկ Ափկարյան. «Մենք հայավարի չենք աշխատում.մենք եվրոպական որակ ենք ապահովում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո ֆրանսահայ բժիշկները երկրաշարժի երկրորդն օրն արդեն Հայաստանում էին, իսկ երրորդ օրն արդեն սկսեցին տեղում վիրահատություններ կատարել և օգնել աղետից տուժած մեր հայրենակիցներին: Ֆրանսիայի «Փրիվ Նոռդ» (Prive Nord) հոսպիտալի անեսթեզիոլոգ–ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ–ի Թամարա Կազավի անվան օնկոլոգիական կենտրոնի հիմնադիր Կևորկ Ափկարյանը նույնպես այդ խմբի մեջ էր, ով հետագայում ընտրվեց Ֆրանսահայ բժիշկների միության նախագահ: Հետագայում արդեն, ֆրանսահայ բժիշկն, իր կոլեգաների հետ միասին, կարողացան մոբիլիզացնել համայնքի բոլոր հնարավորությունները և տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնել հայրենիքում: Այդ շրջանակներում «Էրեբունի» բժշկական կենտրոնում 1992–ին հիմնվեց քիթ–կոկորդի բաժանմունքը, որի համար բարերարների միջոցներից ծախսվեց 1,5 մլն ֆրանկ գումար (մոտավորապես 250000 եվրո):

«Տեսանք, որ բաժանմունքը շատ լավ է աշխատում: Բժիշկներին մենք ընտրեցինք, որոնք Ֆրանսիայում վերապատրաստվեցին: Վերապատրաստվող բոլոր բժիշկները մեր տանն էին ապրում: Նրանց կերակրում և խնամում էր ազգությամբ հրեա իմ կինը: Հետագայում նա հիվանդացավ քաղցկեղով: Դիագնոզը ես արեցի և նրան ասացի, որ թեև հիվանդ ես, բայց մենք գնում ենք Հայաստան»,– ասաց Կևորկ Ափկարյանը:

Հայաստանում կնոջը բուժելու ժամանակ, մի օր Կ.Ափկարյանին է մոտենում մի քաղցկեղով հիվանդ ևս և խնդրում օգնել իր բուժումը Ֆրանսիայում կազմակերպել: Բայց երբ դեսպանատունը մերժում է նրան վիզա տրամադրել, նա ամուսնուն խնդրում է Հայաստանում քիմիաթերապիայի բարձրակարգ բաժանմունք հիմնել, որպեսզի օնկոլոգիական հիվանդները եվրոպական չափանիշներին համապատասխան պատշաճ բուժում կարողանան ստանալ:

«Երբ կինս հիվանդացավ, ես իմ բոլոր գործերը թողեցի և սկսեցի նրա բուժմամբ զբաղվել ու դարձա քիմիոթերապիայի մասնագետ: Նա այդ ժամանակ չգիտեր, որ ինքն էլ պետք է մահանա: Չգիտեր նաև, որ ես հետագայում պետք է իր խնդրանքը կատարեմ, բաժանմունք հիմնեմ և նրա անունով կոչեմ այդ բաժանմունքը»,– ասաց Կևորկ Ափկարյանը:

Բաժանմունքը հիմնելուց հետո երիտասարդ, ժամանակակից մտածող բժիշկ–մասնագետ պատրաստելու խնդիր է առաջացել: Մարդ, ով կկարողանար իր վրա վերցնել եվրոպական ստանդարտներին համարժեք քիմիաթերապիայի բուժում իրականացնել: Բաժանմունքի ղեկավարի ընտրության հարցն էլ փայլուն կերպով իրականացնելուց հետո արդեն 5 տարի է «Նաիրի» բժշկական կենտրոնում հիմնադրված և գործող բաժանմունքը կարողանում է բարձրակարգ որակ ապահովել:

«Ինձ համար շատ կարոր է բուժանձնակազմի հիվանդների, այցելուների հանդեպ վերաբերմունքը: Առաջին տեղում քաղաքավարության նորմերի պահպանումն ու հոգատարության ապահովումն է: Հայաստանում շատ հաստատություններում չեն կարողանում հեռախոսով պատշաճ պատասխանել մարդկանց, արագ հարցին պատասխանում են ու դնում լսափողը, առանց հաշվի առնելու, որ կարող է մարդը այլ հարց նույնպես ունենա: Դա կրթության պակասության հետևանք է, և այն մարդիկ, ովքեր այդպիսին են, շատ արագ հեռանում են մեր կոլեկտիվից: Մենք հայավարի չենք աշխատում: Մենք եվրոպական որակ ենք ապահովում: Բացի այդ բոլոր հիվանդների բուժումը նշանակվում է կոնսիլիումի կողմից, որն անվճար է իրականացվում: Հայաստանում նույնպես կամաց–կամաց հասկանում են, որ առանց կոնսիլիում հրավիրելու մեկ մասնագետի կողմից հիվանդի բուժումը նշանակելը հնարավոր չէ»,– ասաց Կևորկ Ափկարյանը:

Ֆրանսիայում բժիշկները միանձնյա որոշում կայացնելու և բուժում իրականացնելու իրավունք չունեն: Դա համարվում է ինքնագործունեություն: Առանց կոնսիլիումի հնարավորություն ապահովելու որևէ բուժհաստատություն չի կարող գոյատևել, քանի որ կզրկվի հավատարմագրումից: Մասնագետի խոսքով` Հայաստանում սա լուրջ խնդիր է, որը պետք է վերանայվի, քանի որ հիվանդության բուժման արդյունավետությունը մեծապես կախված է ճիշտ ախտորոշում և բուժում իրականացնելուց, ինչն անհնարին է մեկ մասնագետի միջոցով իրականացնել:

Նա նաև կոչ արեց Առողջապահության նախարարությանը ուշադրություն դարձնել այս ամենի վրա և միջոցներ ձեռնարկել, որ յուրաքանչյուր ինքնահռչակ «բժիշկ» չկարողանա սովորական ԱՁ–ի անվան տակ բժշկական կլինիկա բացել, ինքնագործունեությամբ զբաղվել և բժիշկների համբավն արատավորել:

Ինչ վերաբերում է «Թամարա Կազավի անվան օնկոլոգիական կենտրոնին», ապա հիմնադրման 5–ամյակի ընթացքում այն կարողացել է ամուր արմատներ գցել հայրենի հողում և զարգանալ: Դա նաև հույս է ներշնչում, որ «մահվան դատավճիռ» կոչվող այս հիվանդությանը հնարավոր կլինի հաղթել Հայաստանում նաև արտերկրում մասնագիտացած, որակյալ ու պատրաստված մասնագետների շնորհիվ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում