Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
Politics

Ինչպես է պետք դուրս գալ այս աշխարհաքաղաքական և արժեքային փակուղուց. Ավետիք Չալաբյան

Եթե դիտարկենք Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հայ մարդուն անվտանգության և բարգավաճման միջավայր ապահովող միասնական համակարգ, ապա նա իր առաքելության և որևէ մասը թե նախկինում, և թե այժմ լիարժեք չի կատարում։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն է այդ մասին գրում իր նոր հոդվածում՝ հարցադրում անելով, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության առաքելությունը։

Ըստ Չալաբյանի, Հայաստանի Հանրապետությունը չունի հստակ արժեքային դիրքավորում տարածաշրջանում։ «Օրինակ, մեր ոխերիմ հարևան Ադրբեջանը հանդես է գալիս որպես էներգետիկ ռեսուրսների խոշոր արտահանող, Թուրքիան հավակնում է դառնալ տարածաշրջանի ռազմական առաջատար և Եվրասիական տրանզիտային տարբեր հոսքերի հիմնական կենտրոն, մեր մյուս հարևան Վրաստանը՝ որպես տրանզիտային միջանցք և զբոսաշրջային կենտրոն։ Հայաստանի դիրքավորումը սակայն այդքան էլ հստակ չի, և տարածաշրջանային որևէ էական խնդիր դեռևս չի լուծում, դա բերում է նրան, որ Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից որևէ շոշափելի առավելություն չի ստանում, իսկ դա էլ իր հերթին բացասաբար է ազդում նրա պաշտպանունակության և տնտեսական զարգացման վրա։ Ինչ-որ իմաստով, այս ամենը փոխկապակցված են, քանի որ սրանից 100 տարի առաջ, նույն Թուրքիան և Ադրբեջանը, կարողանալով խլել Հայաստանի Հանրապետության տարածքների զգալի մասը, նրան այնպիսի քարտեզ են պարտադրել, որը էապես սահմանափակում է մեր երկրի պաշտպանական, տրանզիտային ու ռեսուրսային հնարավորությունները, և հարկադրում է գոյությունը պահպանել չափազանց անբարենպաստ աշխարհագրական պայմաններում։ Եթե այս ամենը շարունակվի առանց արմատական փոփոխությունների, ապա մեր անվտանգային մարտահրավերները ոչ միայն չեն լուծվի, այլև կշարունակվեն սրվել, սպառնալով արդեն բուն անկախ պետության գոյությանը, ինչպես դա տեղի ունեցավ 1920 թվականին»,- նշում է հասարակական-քաղաքական գործիչը։

Չալաբյանն ընդգծում է, թե հայ քաղաքական միտքը մինչև վերջ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչպես է պետք դուրս գալ այս աշխարհաքաղաքական և արժեքային փակուղուց։ «Ներկայումս իշխող վարչակարգի և նրա տարբեր սատելիտների հիմնական թեզն այն է, որ Հայաստանը չունի բավարար ռեսուրս՝ դիմագրավելու նեո-թուրանական նախագծին, ուստի նրա միակ հեռանկարը հավաքական Արևմուտքի հովանավորությամբ այդ նախագծի մաս դառնալն է, և դրանով իր գոյությունն ապահովելը, այդ տրամաբանության մեջ են տեղավորվում նրա անվերջանալի զիջումները թուրք-ադրբեջանական տանդեմին, ի վերջո նրա բարեհաճությունը ստանալու ակնկալիքով։ Գործող ընդդիմության հիմնական թեզն այն է, որ ընդհակառակը, պետք է հենվել Ռուսաստանի և մասամբ Իրանի վրա, և հակազդել այդ նեո-թուրանական ծրագրին, մաս դառնալով ձևավորվող Հյուսիս-Հարավ առանցքին»,- գրում է Չալաբյանն ու հավելում, թե երկու մոտեցումներն էլ, սակայն, անվտանգության լիարժեք լուծում չեն ապահովում։

«Առաջինի դեպքում, որևէ երաշխիք չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, դառնալով Հայաստանի փաստացի սուվերենը, երկարաժամկետ հեռանկարում կհանդուրժի նրա գոյությունը։ Եթե նույնիսկ հիմա այն համաձայնվի հավաքական Արևմուտքի ճնշման ներքո առերևույթ խաղաղության պայմանագիր կնքել, նրա հաջորդ գործողությունը լինելու է Արցախի հայաթափումը, իսկ դրանից հետո հերթը հասնելու է Սյունիքին, Վայոց ձորին, և Հայաստանի այլ, համեմատաբար նոսր բնակեցված արևելյան տարածքներին, որի նկատմամբ հավակնությունները Ադրբեջանը բնավ չի թաքցնում։ Երկրորդ տարբերակը, հարկավ, մեզ համար արտաքուստ ավելի բարենպաստ է, սակայն առանցքային բացն այստեղ այն է, որ թե Ռուսաստանը, և թե Իրանը այսօր ունեն լրջագույն խնդիրներ հավաքական Արևմուտքի հետ։ Դա արագ սպառում է նրանց ռեսուրսները, և նույնիսկ վտանգի տակ դնում այդ երկրներից յուրաքանչյուրում իշխող վարչակարգերի կայունությունը, և որպես հետևանք՝ նրանց կարողությունը հիմնարար դերակատարություն պահպանել մեր տարածաշրջանում։ Դրա առաջին նախանշանները մենք տեսանք 2020 թ․ Արցախյան պատերազմում, երբ ռուս-իրանական տանդեմը փաստացի զիջեց իր դիրքերը թուրք-ադրբեջանականին, և արդյունքում զոհաբերեց նաև հայության կենսական շահերը՝ ընդամենը ժամանակավոր դադար շահելու հեռանակարով, նույնը մենք տեսնում ենք այս օրերին, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ»։

Ըստ Չալաբյանի, հայ քաղաքական մտքում առկա է նաև երրորդ, դեռևս որոշակիորեն սաղմնային ուղղություն, որի հիմքում է այն գաղափարը, որ ներկայացնելով աշխարհասփյուռ ազգ, որը որոշակի ռեսուրսներ և ազդեցություն ունի տարբեր խոշոր երկրներում, Հայաստանի Հանրապետությունը պետք է հավակնի գլոբալ դերակատարության, և փորձի դառնալ արժեքավոր ողջ աշխարհի համար։ Դա Հայաստանին հավելյալ մեծ ռեսուրսներ կտա, և կօգնի հաղթահարել աշխարհագրական դիրքով պայմանավորված սահմանափակումները։ 

Լինա Արամյան