Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Region

Թեհրանը մտահոգված է Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ

Արցախյան 44 օրյա պատերազմի արդյունքները լրջորեն փոխեցին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը և հանգեցրին տարածաշրջանում ուժերի վերակազմավորման։ 2010-ականներին թվում էր, թե Բաքուն և Թեհրանը երկար տարիների անվստահությունից հետո վերջապես լիարժեք համագործակցության հիմք են դրել։ Սակայն վերջին պատերազմը խառնեց բոլոր խաղաթղթերը:

Ադրբեջանա-թուրքական դաշինքի արագ ամրապնդումը, թուրքական և իսրայելական զինատեսակների հայտնվելը Իրանի հետ հյուսիսային սահմանին իրանական կողմի համար մտահոգությունների տեղիք տվեցին: Թեհրանը մտահոգված է Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ և տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդմամբ։ Այս ամենին գումարվեցին նաև հայ-իրանական սահմանի անխափան գործունեության խոչընդոտումը:

Հարաբերությունների «կարգավորման» նպատակով 2022թ. հուլիսի 4-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնեց Իրան: Վերջինս հանդիպումներ ունեցավ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլահիանի և Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: Ջ. Բայրամովի այցի արդյունքներն ամփոփվեցին Իրանի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, որում նշվել էր, որ Իրանն ու Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում հաղթահարել են թյուրիմացությունների փուլը։

Թեպետ կողմերը հայտարարում են երկու երկրների միջև առկա քաղաքական տարաձայնությունների հաղթահարման մասին, սակայն ներկայումս Իրանի և Ադրբեջանի միջև առկա են խորքային խնդիրներ, որոնց մասին, թեպետ կողմերը հաճախ չեն բարձրաձայնում, բայց ակնհայտ է, որ կարճաժամկետ հեռանկարում դրանց հաղթահարումը գրեթե անհնար է: Այն է՝

1. Իսրայելական տնտեսական և անվտանգային ներկայությունը Ադրբեջանում: Իսրայելական ընկերությունները մասնակցում են Արցախյան երրորդ պատերազմից հետո բռնազավթված տարածքներում տարբեր նախագծերի իրականացմանը: Իսրայելը զգալի մեծացրել է ներգրավվածությունը Ադրբեջանի գյուղատնտեսական ոլորտում: Օրեր առաջ Ադրբեջանը և Իսրայելը կիբերանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հուշագիր ստորագրեցին և այլն: Հատկանշական է, որ Ջ. Բայրամովի հետ հանդիպման ընթացքում և՛ Իրանի նախագահը, և՛ արտաքին գործերի նախարարը, և թե՛ Խորհրդարանի նախագահը նշել էին, որ Ադրբեջանում Իսրայելի ներկայությունը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը: Բացի այդ, վերջերս Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերնոշյալին, Իրանի նախագահը Իլհամ Ալիևին մտահոգություն հայտնել՝ նշելով, որ Ադրբեջանում դրա ազդեցության մեծացումը տարածաշրջանային ապակայունացնող գործոն է:

2. Ադրբեջանի վարած կրոնական քաղաքականությունը, այն է՝ սահմանափակումներ և ճնշումներ շիայական գործիչների նկատմամբ: Մասնավորապես, ճնշումների են ենթարկվում են «Մուսուլմանական միասնության շարժման» անդամները՝ Թալեհ Բաղերզադեի գլխավորությամբ: Իրանական կողմից հեգևորականները պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որոնցում մտահոգություն են հայտնում Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ իրականացվող քաղաքականության վերաբերյալ:

Ադրբեջանում թուրքական ազդեցության մեծացումը և դրա աշխարհաքաղաքական ձգտումները: Մասնավորապես, Թուրքիան խիստ շահագրգռված է Զանգեզուրի միջանցքի բացմամբ և տրանսպորտային այլ միջոցների շահագործմամբ: Բացի այդ, Թուրքիան ձգտում է ելք ունենալ դեպի Կասպից ծով, իսկ դրա իրականացման դեպում, բնականաբար, Իրանը դուրս կմնա տարածաշրջանային որոշակի գործընթացներից:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ իրանական և ադրբեջանական կողմերի միջև լարվածության որոշակի մակարդակը մոտ ապագայում ևս կպահպանվի։ Միևնույն ժամանակ, դժվար է խոսել բացահայտ առճակատման կամ սահմանային բախման մասին։