Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Socity

Քանդել Ռուսաստանը ազգային համայնքներով. Սոչիում փորձել են կռվեցնել հայերին և ադրբեջանցիներին

tsargrad.tv-ն գրում է, որ օրերս Սոչիի վարչակազմի պաշտոնական կայքում հայտնվել էր հետաքրքիր տեղեկություն։ Հրապարակվել էր քաղաքապետարանի 2021 թվականի «Տոների, հիշարժան և հոբելյանական տարեթվերի, նշանակալից իրադարձությունների օրացուցային պլանը հաստատելու մասին» որոշումը, որտեղ կար «Հաղթանակի օր. Ադրբեջանի 2020 թվականի Հայրենական պատերազմի օր»: Չտեղեկացվածների համար ասենք, որ խոսքը ՀԱՊԿ անդամ Հայաստանի նկատմամբ Ղարաբաղում թուրք-ադրբեջանական բանակի վերջին հաղթանակի տոնակատարության մասին է։ Հասարակական հասկանալի ընդվզումից հետո տեղեկատվությունը կեղծ է ճանաչվել և հեռացվել: Բայց, ինչպես ասում են «նստվածքը մնացել է»։ Սոչիի իշխանությունները տեղի ունեցածը բացատրել են անհայտ չարագործների կողմից իրենց կայքը կոտրելով և այնտեղ այդ կեղծ (հուսա՛նք) տեղեկատվությունը ներրբեռնելով։ Բայց լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ դա սովորական «հաքերային» խուլիգանություն չէ, այլ տեղի է ունեցել դիտավորյալ սադրանք, որն իր հերթին ընդամենը Ռուսաստանի ոչնչացման ծրագրի աշխատանքային տարր է, և որն իրականացվում է ազգային համայնքների միջոցով։ 

Ռուսաստանում կա մի Ադրբեջանի քաղաքացի՝ բլոգեր-քարոզիչ Սադաթգուլու Գուլիևը, ՈւՀԱ-ի նախկին մասնակից, իսկ հիմա կորպորատիվների վարող և ադրբեջանական համայնքում տարածված «Կույսի աշտարակ» հեռագրային ալիքի ղեկավար (27,7 հազար բաժանորդ): Խոսակցություններ կան, որ այդ ռեսուրսը ֆինանսավորում և ուղղորդում է ադրբեջանցի միլիարդատեր Գոդի Նիսանովը՝ Food City-ի, Radison-ի և շատ այլ բաների սեփականատերը։ Իսկ ինչպիսի՞ գաղափարներ են քարոզվում Գուլիևի և նրա բարձր հովանավորի այդ ռեսուրսով։ Միանշանակորեն առաջ են մղվում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Ցավոք սրտի, պետք է խոստովանել, որ շատ հստակ աշխատանք է տարվում Ռուսաստանի ադրբեջանական համայնքը (որոնց կեսը մեր երկրի քաղաքացիներ չեն) վերածելու արտաքին ազդեցության գործիքի, որպեսի պետք եղած դեպքում բռնեն Ռուսաստանին կոկորդից։ Հիշենք տեղացի ադրբեջանցիների ավտոշարասյունները, որոնք շրջում էին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի շուրջ ադրբեջանական և թուրքական դրոշների ներքո։ Հիշենք ադրբեջանցիների չարտոնված (և գործնականում չպատժված) քաղաքական գործողությունները կրկին ադրբեջանական և թուրքական դրոշների ներքո, երբ տոնում էին «Շուշայի գրավումը»։ Հիշենք Նովոսիբիրսկի մարզի ոստիկանական բաժանմունքի պաշարումը զինված ադրբեջանցիների կողմից, ովքեր պահանջում էին իրենց հանձնել այն ճանապարհային տեսուչին, ով ձերբակալության ժամանակ պատահաբար կրակել էր իրենց հայրենակցի վրա։ Ի վերջո, հիշենք, թե ինչպես Նովյե Վատուտինկիում երեխա ունեցող հոր վրա ադրբեջանցիների խմբակային հարձակումից հետո համայնքը վարձու լրատվամիջոցների միջոցով մի ամբողջ տեղեկատվական արշավ ծավալեց զոհին նվաստացնելու համար՝ վստահեցնելով, որ երեխայի հայրն ինքն է հարձակվել:

Արձանագրենք, որ խոսքը ոչ թե համայնքներից մեկի կողմից ոչ ճիշտ վարքագծի առանձին դրսևորման մասին է, այլ մի ամբողջ համակարգ ստեղծելու մասին, որն ունի իր սեփական ֆինանսիստները, քարոզչական ռեսուրսները, մարտական ​​խմբերը, լավ զարգացած մոբիլիզացիոն մեխանիզմները և լիակատար աջակցությունը «պատմական հայրենիքից»: Եվ պետք չէ մեղադրել ինչ որ մեկին ինչ որ «հատուկ ադրբեջանցիների հանդեպ հակակրանքի» մեջ։ Եթե ​​ավելի խորանաք (ի դեպ, ինչո՞ւ դա չանել), ապա գրեթե բոլոր (!) ազգային համայնքներում կարելի է գտնել որոշակի կառուցվածք, ռեսուրսների կուտակում և այդ ամենի ոչ մի կերպ Ռուսաստանի շահերից չբխող օգտագործում։ Ինչպես ասում են՝ «մեկը մյուսին արժեն»։

Իսկ իրական վտանգը կայանում է նրանում, որ արտաքին ուժերը (այդ թվում «պատմական հայրենիքները») փորձում են ազգային համայնքների հետ աշխատանքի միջոցով պառակտել ռուսաստանյան բազմազգ հասարակությունը և իրենց ներքին հակամարտությունները բերել մեր տարածք: Հենց դա սադրելու փորձ էլ եղել էր Սոչիում, որտեղ ապրում է զգալի հայկական սփյուռք։ Ամենայն հավանականությամբ նպատակը հայերին ադրբեջանցիների հետ միջադեպերի սադրելն է եղել։ Եվ արդյունքում, ստացի՛ր Ռուսաստան քո ներքին Ղարաբաղը։

Ռուսաստանի ազգային միավորումների կոնգրեսի նախագահ Վլադիմիր Խոմերիկինը տեղի ունեցածին այսպիսի գնահատական ​​է տվել. «Սա ակնհայտորեն խելացի սադրանք էր։ Սեփական ղարաբաղյան գզվռտոցները այստեղ Ռուսաստան բերելն անընդունելի է թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի համար։ Այնտեղ՝ տանը, թող անեն ինչ ուզում են, իսկ այստեղ գործում են Ռուսաստանի օրենքները։ Իսկ Ռուսաստանի համար ամենավատը պատժամիջոցներն ու արտաքին ագրեսիան չեն, այլ ազգամիջյան վեճերը։ Ուստի բոլորը, ովքեր դա հրահրում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Շատ ճիշտ է ասված՝ ոչ մի համայնք իրավունք չունի խարխլել ազգամիջյան խաղաղությունն այն երկրում, որտեղ ապրում է, և առավել ևս լոբբինգի ենթարկել այլ երկրի շահերը այնտեղ։

Պատմում են, որ եվրոպական կոալիցիայի հետ պատերազմից առաջ Նապոլեոնը հավաքել է Ֆրանսիայի հրեական համայնքի առաջնորդներին, որոնք ապրում էին իրենց օրենքներով և ամբողջովին մեկուսացված էին Ֆրանսիայի մնացած մասից, և առաջարկել նրանց հստակ ասել. ովքե՞ր են իրենք՝ հրեաներ, թե՞ ֆրանսիացիներ։ Հրեաները մտածել են ու պատասխանել. «Մենք ֆրանսիացի ենք», քանի որ հասկացել են, որ կա ազգային փոքրամասնության իրավունքների սահմանափակում։ Նապոլեոնը պատասխանել է. «Գերազանց է, մենք ձեզ բանակ կտանենք»: Եվ, ըստ որոշ տեղեկությունների, միայն Ռուսաստանի դեմ նրա Մեծ բանակի արշավին մասնակցել է մինչև 50 հազար հրեա։ Նման «քաղաքացիական» մոտեցումը միանգամայն ճիշտ է և այսօր պետք է կիրառվի Ռուսաստանում գտնվող ցանկացած ազգային համայնքի նկատմամբ։ Թող իրենք որոշեն՝ Ռուսաստանի մաս են, թե՞ առանձին համայնք։ Եթե ​​առաջինը, ապա պետք է քաղաքացիական հավատարմություն ցուցաբերեն Ռուսաստանին, այլ ոչ թե իրենց «փոքր հայրենիքին»՝ Թուրքիային, ԱՄՆ-ին կամ մեկ ուրիշին։ Ցանկացած այլ վարքագիծ այդ համայնքը դարձնում է «օտարերկրյա գործակալներ»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Oragir.live