Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Socity

Նաև այսպիսի՛ մարդիկ` Ավո Հովհաննիսյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1605 թվականը մեր ժողովրդի պատմության տխուր էջերից էր. պարսից շահ Աբասը տեղահանեց հայ բնակչությանը Հայաստանից ու տարավ Պարսկաստանի խորքերը: Դատարկվեցին բնակավայրերը, քանդ ու քարափ եղավ երկիրը: Ո՞րն էր շահի նպատակը. որպեսզի ստեղծագործող այս ժողովուրդն ապրի ու ծաղկացնի իր երկիրը, այնտեղ ստեղծի արվեստ ու մշակույթ:

Շահի ուշադրությունը հատկապես սևեռվեց Ջուղայի վրա, և նախկին Գողթն գավառի` արվեստների ու երգերի երկրամասի այս գողտրիկ հատվածի բնակչությանը տարավ ու բնակեցրեց իր մայրաքաղաքի` Սպահանի արվարձաններից մեկում: Նրանց ազատեց հարկերից, շնորհեց հատուկ արտոնություններ, որպեսզի ապրի ու զարգանա, ստեղծի ու ստեղծագործի:

Ասում են` շահը այսպես էր պատասխանում իր այն հայրենակիցներին, ովքեր տրտնջում էին հայերին տրված արտոնությունների դեմ`«նրանք այսօր անհրաժեշտ են ինձ, իսկ վաղվա համար մի վախեցեք` կձուլվեն մեզ, կիսլամանան–կգնան»:

Սակայն մեծն շահը սխալվեց. հայերը չձուլվեցին, պահեցին իրենց ինքնությունն ու մնացին որպես հայ:

Ջուղայից տարհանվածները հիմնականում վաճառականներ էին` խոջաներ: Նրանք առևտուր էին անում Եվրոպայով մեկ, Հնդկաստանում, Չինաստանում: Պարսկաստանում ևս շարունակեցին նույն գործը: Կարճ ժամանակ անց երկրի` մետաքսի ողջ առևտուրն արդեն նրանց ձեռքին էր:

Մեծ կապիտալ է կուտակվում, որը նրանք ներդնում են այս հողի վրա` իրենց հայրենակիցների կյանքի ու կենցաղի բարելավման նպատակով: Գիտակցաբար են դա անում, որովհետև աղքատության ճիրանների մեջ հայտնված մարդը հեշտությամբ կգնա նաև ուծացման:

Ծաղկում է ապրում Նոր Ջուղան. զարգանում են մշակույթն ու արվեստները, հիմնվում են ազգային–մշակութային կենտրոններ, բարձրանում են եկեղեցիներ ու ապարանքներ:

Կարճ ժամանակ անց այն արդեն Սպահանի ամենազարգացած հատվածն էր: Ավելին` նաև քաղաքակրթական կենտրոն էր, որտեղից արվեստն ու մշակույթը տարածվում ու սփռվում էին երկրով մեկ: Այնպես որ շահ Աբասը գիտեր` ինչ էր անում:

Հատկապես մեծ զարգացում ապրեց շինարարական գործը: Խոջաների կառուցած եկեղեցիներն ու սեփական ապարանքները ճարտարապետական հզոր խոսք էին: Դա իր հետևից բերում ու հանգեցնում էր արհեստների ու արվեստների զարգացմանը. ի հայտ էին գալիս վարպետ շինարարներ, քար մշակող վարպետներ, ասպարեզ էր բացվում նաև նկարիչների ու նկարազարդողների համար: Փողը մտնում էր կենցաղ. մարդկանց կյանքը դառնում էր առավել բարեկեցիկ: Այնպես որ կարճ ժամանակ անց Նոր ջուղան արդեն մեր ամենածաղկուն, ու զարգացած գաղութներից էր:

Խոջաներն իրենց ազգային–մշակութային գրծունեությունը ծավալում էին նաև Պարսկաստանից դուրս. սփյուռքի առաջին տպարանները հիմնականում հիմնվել են նրանց կողմից: Դրանք Ամստերդամում էին, Վենետիկում, Լվովում: Հրատարակվում էին առաջին հայատառ տպագիր գրքերը, աշխատություններ էին թարգմանվում այլ լեզուներից: Իսկ այդ ամենը գալիս ու հանգրվանում էին Նոր Ջուղայում:

Խոջաները նաև հայր էին այս ժողովրդի համար. նրանք աֆղանական արշավանքի ժամանակ հավաքեցին ու 70 հազար թուման տվեցին առաջնորդին, որպեսզի հայերին ձեռք չտան: Այդպես փրկվեց հայության այս հատվածը: Իսկ սա հսկայական գումար էր այն ժամանակների համար:

Հետո…

Ամեն ինչ սկսվեց այս արշավանքից. պարսից շահը սեփական ձեռքերով սեփական թագը դրեց աֆղանական բաշիբոզուկների առաջնորդի գլխին: Երկրում ամեն ինչ տակն ու վրա եղավ. սկսվեց անարխիայի մի տևական շրջան, երբ արդեն անհնար էր աշխատելը: Խոջաներին այլ բան չէր մնում, քան վերցնել կապիտալը, հեռանալ ու երկրից դուրս գործունեություն ծավալել:

Կամաց–կամաց եկան գաղթավայրի ծանր օրերը: Եվ ժամանակի ընթացքում այն թուլացավ ու թուլացավ: Չկարողանալով ապրուստի միջոցներ գտնել` մարդիկ հեռանում էին իրենց բնակավայրից ու աշխատանք փնտրում թե Պարսկաստանի` հատկապես նավթային շրջաններում, թե երկրի սահմաններից դուրս: Գաղութը մարում էր, դադարում էր բաբախել բնակավայրի սիրտը:

Ավոն

Ավո Հովհաննիսյանի նախնիները Հին Ջուղայից էին, վաճառականներ: Ժամանակին նրանք էլ էին Պարսկաստան տեղահանվել Շահ Աբասի կողմից: Նա ինքը վերջին շառավիղներից էր, որ դեռևս մնացել էին արդեն քանդվող, ոչնչացվող Նոր Ջուղայում: Ընդամենը 2002–ին դուրս եկավ այնտեղից ու տեղափոխվեց Հայաստան: Իսկ մինչ այդ ի՞նչ արեց ու ինչպե՞ս վարվեց:

Նա հասկացավ, որ այլևս հեռանկար չի մնացել այստեղ կենտրոնացած հայոց մշակութային ժառանգության համար: Այն պարզապես դատապարտված է ոչնչացման կամ յուրացման: Ուստի հարկ է ինչ–որ ձևով, ինչ որ ճանապարհով օր առաջ մշակութային այդ արժեքները տեղափոխել մայր երկիր` Հայաստան: Եվ անցավ գործի:

Բայց մինչ այդ` ինչպե՞ս դրանք ձեռք բերել: Ամեն կերպ էլ լինում է. երբեմն, իմանալով նրա մտադրությունը, իրենց մոտ եղած արժեքները մարդիկ կամավոր են նրան հանձնում: Երբեմն վաճառում են, աճուրդի հանում, ու նա սեփական միջոցներով պարզապես դրանք գնում է: Երբեմն պարզապես հայթայթում–հանում է արդեն դատարկվող տներից դուրս թափված աղբի միջից:

Հիշում է մի պատմություն. արդեն դրսում իրենց կյանքը դասավորած երիտասարդները եկել ու վաճառում են հայրական տունն ու ունեցվածքը: Մի կողմում կուտակված են ոչ անհրաժեշտը` թափելու բաները: Կարելի՞ է այս կույտից մի բան վերցնել` հարցնում է Ավոն: Իհարկե, խնդրեմ, պատրաստակամ պատասխանում է տանտերը. միայն թե աղբը պակասի, տեղ ազատվի: Ավոն կռանում ու միջից հանում է 1860–ականների մի ճառընտիր, որը, ի հիշատակ հանգուցյալ ծնողների, պատվիրել էր խոջա Սաֆարին: Հիշեցնենք` նա նույն այն վաճառականն է, ով ռուսական ցարին նվիրեց ադամանդակուռ գահը:

Իսկ հիմա պատկերացրեք` սովետմիություն. 1950–ական թվականներ. երկաթյա վարագույր: Դա քիչ է` հակամարտություն իրանական պետության հետ: Այն, որ ասում են օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող, սրան է վերաբերում: Բայց եթե ձգտումը մեծ է, նպատակը` սուրբ, լեռները կնահանջեն քո առջև: Այսպես է և այս դեպքում: Ի դեպ, Ավոն մասնագիտությամբ ավիացիայի ինժեներ էր, և հայկական մշակութային արժեքների փրկության գործը նրա համար ընդամենը ծառայություն էր հայրենիքին:

Ավոն նախ ուղիներ գտավ կապվելու այն ժամանակներում Իրանում ԽՍՀՄ դեսպանատան հայաստանյան ներկայացուցիչ Շավարշ Ղուկասյանի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ Ավոն քիչ քանակություններվ, ամենատարբեր խողովակներով նրան է հասցնում մաշակույթի այդ իրերը: Իսկ վերջինս էլ ինչ–որ կերպ դրանք տեղափոխում է Հայաստան:

Այդպես էլ եղավ: Պատկերացրեք` ամեն Աստծու օր ինչպիսի՞ վտանգներ էր աչքի առաջ ունենում Ավոն. հանկարծ ու պարզվի, որ կապ ունի թշնամի երկրի հետ: Դատավճիռն ակնհայտ էր` տարիների բանտարկություն:

Անկախության տարիներին մշակութային արժեքների` Հայաստան առաքման գործը փոքր ինչ թեթևացավ: Նրան հատկապես մեծ աջակցություն ցույց տվեց Իրանում մեր առաջին դեսպանը` Վահան Բայբուրթյանը: Ուղարկելիք նյութերի խմբաքանակներն էլ մեծացան: Բայց վտանգը բնավ չպակասեց. ի վերջո նա իրանական երկրից պետական սեփականություն հանդիսացող նյութեր էր դուրս հանում:

Իհարկե, այսպես էլ էր պատահում. մարդկանց հետ արժեքներ էր ուղարկում, ու դրանք«կորչում էին»ճանապարհին: Հատկապես շատ է ցավում այն 1200 միավոր նամակների համար, որ ուղարկեց մի` այսօր էլ մեր հասարակությանը լավ հայտնի մարդու հետ ու տեղ չհասան. պարզապես յուրացվեցին:

Եվ այսպես

1953 թվականից Ավո Հովհաննիսյանը զբաղված է հայկական մշակութային արժեքների հավաքման ու հայրենիք տեղափոխման գործով: Մատենադարանին է նվիրել 400 միավոր հնատիպ ու սփյուռքում տպագրված գրքեր: (Գիտակցաբար է հավաքել գրքերի սփյուռքյան հրատարակությունները. տեղյակ էր, որ դրանք Հայաստան չեն հասնում, զուգահեռ` արտերկրում էլ փոշիանում–ոչնչանում են): Հանձնել է 2000 միավոր արխիվային նյութ, որոնք ըստ էության Նոր Ջուղայի վարչական գրագրություններն են: Նաև` 65 միավոր ձեռագիր մատյաններ: Իսկ իր հորդորով և քարոզչության արդյունքում այլոց կողմից մատենադարանին նվիրած ձեռագրերի թիվը հասնում է 70–ի:

Ավոն իր` 5000 միավոր ազգագրական նյութերի հավաքածուն է նվիրել պատմության թանգարանին: Այստեղ կային հագուստներ, ոսկերչական գործիքներ, երաժշտական գործիքներ, ձեռագործ գորգեր, արդ ու զարդի առարկաներ, անգամ` կահույք, կենցաղային տարատեսակ իրեր: Այդ թվում` նաև լուսանկարների հարուստ հավաքածու, որոնք գալիս են սկսած 1860–ականներից: Նա իր սեփական գրադարանի 3000 անուն գրքերն է բաժանել ու հատկացրել մշակութային մեր կազմակերպություններին:

Հիշողությանը

Երբ մարում է գաղթավայրը, կանգ է առնում և նրա շնչառությունը, թոքերն այլևս չեն աշխատում: Մյուս կողմից էլ սկսում են իրենց ձևով կառուցել–վերակառուցել բնակավայրը. նոր ճանապարհներ են գցվում, նոր շենքեր են բարձրացնում, խոնարհվում են նաև եկեղեցիները, հողին են հավասարեցվում ապարանքները, որոնց մեջ հայոց արվեստն է, մեր մշակութային նմուշներն են: Դրանց պատերին մեր որմնանկարչությունն է, արվեստի այս ճյուղի բացառիկ նմուշները: Լա՛վ, սրա՞նց հետ ինչպես վարվել. հո հայրենիք չե՞ս կարղ տեղափոխել:

Քեզ մի բան է մնում. այդ ամենը դարձնել լուսապատկերներ, նաև հանձնել թղթին: Եվ պահ տալ սերունդների հիշողությանը:

Ու Ավոն նաև այս է անում. լուսանկարում է այն, ինչը դեռ կանգուն է, դեռ չի խոնարհվել: Լուսանկարում է շինությունները, այդ շինությունների որմնանկարները, ազգային–մշակութային նյութական ամեն արժեք, որոնք վաղն արդեն ոչնչանալ–գնալու են կամ այլևս մերը չեն դիտվելու:

Ահա` այսպիսի մարդիկ, ահա` այսպիսի հայեր:

Վերջում…

Նման մարդկանց ճանաչելով, նրանց մասին իմանալով` պարզապես անուշ է դառնում կյանքը ու` քաղցր այն աշխարհը, որը ստեղծեց Արարիչն ու տվեց մարդուն. ասաց` ապրիր ու վայելիր: Նման մարդիկ են այդ վայելքը դարձնում իրական ու առարկայական:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում