Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia
Lifestyle

«Ավրորայի» հանդիսատեսին հուզած հրաշամանուկը փոքրիկ ղարաբաղցի Միշան էր

Երեկ երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որին ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող հայեր, հյուրեր՝ տարբեր երկրներից, բարերարներ ու իրենց գործի նվիրյալ մարդիկ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով փորձում են աշխարհն ավելի լավը դարձնել:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում բազմաթիվ գեղեցիկ ու հանճարեղ համարներ ներկայացվեցին բեմից, որոնցից մեկն էլ «Արի, իմ սոխակ» օրորոցայինն էր: Երգի վերջում հանրահայտ օպերային կատարողներին միացած «Արցախի ձայներ» նախագծից հայտնի փոքրիկ ղարաբաղցի Միշայի ձայնն էլ այնքան հուզիչ ու խորհրդանշական էր, որ հանդիսատեսը չկարողացավ զսպել հուզմունքը:

BlogNews.am-ն այսօր զրուցել է «Արցախի ձայներ» նախագծի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ ու հետաքրքրվել Միշայի մասնակցության մանրամասներից:

«Ընդամենը երկու նոտա է երգել, բայց այդ երկու նոտայի համար այնքան աշխատանք է արվել»,- ասում է Լիրա Քոչարյանը: Իսկ թե ինչպես է «Ավրորայի» կազմակերպիչների ընտրությունը հենց Միշայի վրա կանգ առել, պրոդյուսերն այսպես պատասխանեց. «Ռուբեն Վարդանյանի հետ «Արցախի ձայները» միշտ լավ հարաբերություններ է ունեցել: Պարոն Վարդանյանը սիրում ու հարգում է մեր կոլեկտիվը, Միշային էլ հինգ տարեկանից է ճանաչում: Երբ Արցախում է լինում, հանդիպում ենք, նա ներկա է լինում մեր ելույթներին, նաև հովանավորում է մեր փորձերի համար սարքավորումների համար, մի խոսքով՝ միշտ աջակցում է մեզ: Բացի այդ՝ միջոցառման հանդիսավոր մասի ռեժիսորը Ալեքսանդր Ռևզինն էր, ով Միշային ճանաչում է մանկական «Նոր ալիքից», ու քանի որ սցենարով նախատեսված էր, որ «Արի, իմ սոխակ» երգի վերջում պետք է երեխա միանա երգիչներին, թե՛ Ռևզինը, թե՛ Ռուբեն Վարդանյանը գտան, որ լավագույն թեկնածուն հենց Միշան է: Դրանից հետո Ռևզինն է կապվել ինձ հետ ու ասել, որ նման մտահղացում կա: Սկզբում կարծում էի, թե խոսքը ինչ-որ հատվածի մասին է, բայց հետո պարզվեց, որ այդ փոքրիկ կտորն է միայն: Սկսեցինք աշխատել: Ստեփանակերտից մեկ անգամ եկել ենք փորձի նվագախմբի հետ, հետո էլ արդեն ելույթից առաջ ենք երկու փորձ ունեցել»:

Լիրա Քոչարյանն ասում է, որ Միշան շատ հեշտ է հարմարվել միջավայրին, ու բոլորովին չի լարվել՝ չնայած հսկայական համերգասրահին, բազմահազարանոց հանդիսատեսին ու իր համար ոչ ստանդարտ բովանդակությամբ միջոցառմանը. «Ավրորայի կազմակերպիչների, նոմինանտների ու անցած տարվա հաղթողի հետ Միշան արդեն ծանոթ էր, որովհետև, երբ «Ավրորան» Արցախում էր, մեծ հանդիպում էր կազմակերպվել, ու «Արցախի ձայները» ելույթ է ունեցել նրանց համար: Այդ հանդիպումը շատ ջերմ ու մտերիմ է անցել, և մեր երեխաներին էլ շատ են սիրել հյուրերը, շփվել նրանց հետ:

Այդ պատճառով արդեն «Ավրորային» Միշան իրեն լավ էր զգում, չէր կաշկանդվում, որովհետև ճանաչում էր ներկաներից շատերին: Փոքրիկին մի քիչ շատ ենք չարչարել, սակայն այդ ամենը հօգուտ իրեն է: Կարող էինք չմասնակցել նվագախմբի հետ փորձին, որին հասնելու համար Միշան գիշերն է Արցախից Երևան հասել, բայց ոչ, ամեն օր չէ, որ կենդանի նվագակցությամբ նվագախմբի հետ աշխատելու հնարավորություն է լինում, այն էլ՝ այդ մակարդակի նվագախմբի հետ ու այդքան լուրջ միջոցառման համար»:

Այն, որ միջոցառման ամենահուզիչ պահերից մեկը հենց Միշայի մասնակցությամբ համարն էր, անվիճելի է: Լիրա Քոչարյանն ասում է, որ դահլիճում նստածների համար այդ հուզմունքը մի քանի անգամ ավելին էր. «Քանի որ, ըստ սցենարի, Միշայի ելույթը ոչ թե բեմից, այլ դահլիճից էր. սա ներկաներին իսկապես անակնկալի բերեց: Բոլորն ուզում էին պարզել՝ որտեղից է երգում փոքրիկը, որտեղից է հնչում նրա ձայնը: Միջոցառման վերջում բոլորը մոտենում էին Միշային, նկարվում նրա հետ, համբուրում ու նաև արտասվում, որովհետև շատ հետաքրքիր խորհուրդ ուներ Միշայի հայտնվելն այդ համարում: «Արի, իմ սոխակը» հաջորդել է Արթուր Ջանիբեկյանի ելույթին, որի մեջ նա հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը Արցախը նշեց, ու Միշկայի մասնակցությունն այս առումով շատ սիմվոլիկ էր»:

Ինչպես նշեց Լիրա Քոչարյանը, առաջիկայում փոքրիկ ղարաբաղցի Միշայի պլանները շատ են. «Ավրորայից» անմիջապես հետո Միշան մեկնել է մանկական «Նոր ալիքի» միջոցառումներից մեկին մասնակցելու, իսկ արդեն հունիսի 3-ին պատրաստվում ենք Միշայի նոր տեսահոլովակի նկարահանումներին: Նոր երգ է, հետաքրքիր, տարբերվող, ու հուսամ՝ այն նոր գույն ու երանգ կտա Միշայի երգացանկին: Միանգամայն նոր ու անսովոր լուծումներով տեսահոլովակ ենք նախատեսում ստանալ»,- իր խոսքում հույս հայտնեց Լիրա Քոչարյանը:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Լիրա Քոչարյանի անձնական արխիվից