Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Legal

Հիմա արդեն ԲԴԽ-ն որոշել է, թե ինչ կարելի է անել կալանքի միջնորդություններ քննելիս, իսկ ինչը՝ ոչ. Հովհաննես Քոչարյան

Իրավաբան Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին էի լսում.

Խոսում էր ԲԴԽ-ի նախադեպային երկու որոշումներից: «Նախադեպային» բառը գրավեց ուշադրությունս ու ծանոթացա դրանցից մեկին՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի վերաբերյալ գործով հունիսի 7-ի որոշմանը: Այս որոշումը բառիս բուն իմաստով տրոցկիստական է: Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի ներմուծեց քրեական դատավարության իրավունքի մի նոր աղբյուր՝ բարձրագույն դատական խորհրդի իրավական դիրքորոշումները, որոնք չպահպանելու դեպքում դատավորը կանցնի «ԲԴԽ քավարանով»: Նշված որոշմամբ կալանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները անխնա ռևիզիայի են ենթարկվել, որոնց արդյունքներով՝ կալանքի միջնորդությունները քննելիս դատավորների համար այլևս վտանգավոր կլինեն հետևյալ գործողությունների կատարումը.

- մեղադրանքի օրինականության ստուգումը. ԲԴԽ-ն բացարձակ չի կաշկանդվել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1453 որոշմամբ արտահայտած մեկնաբանություններով, համաձայն որի մեղադրանքի օրինականությունը պետք է ստուգվի նյութական և դատավարական լայն չափանիշներով: Օրինակ՝ դատարաններին չպետք է հուզի այն փաստը, որ մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել է ոչ պատշաճ, այսինքն, օրենքով չլիազորված սուբյեկտը կամ երբ այդ որոշումը կայացվել է առանց քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու, կամ երբ մեղադրանքի առաջադրմանը ներկա չի գտնվել պաշտպանը և այլն:

- հիմնավոր կասկածը ստուգելիս մեղսագրվող արարքի քրեաիրավական որակման ճշտությանը որևէ կերպ անդրադառնալը: Կալանավորելու համար բավարար կլինի միայն այն, որ մեղսագրվող արարքը առերևույթ-մակերեսային նկարագրությամբ հանդիսանա քրեական օրենքով արգելված արարք և անձն էլ առնչություն ունենա այդ արարքի կատարման հետ: Այսինքն, կալանքի համար բավարար կլինեն նաև այն տեղեկությունները, որոնք կվկայեն ոչ թե անձի կողմից հանցանք կատարելու փաստի, այլև կատարման հնարավորության մասին: Ասենք, օրինակ, ռեալ հավաքվել են փաստական տվյալներ, որ անձը կատարել է կամ հնարավոր է կատարած լինի երկու անձանց սպանություն, բայց նախաքննության մարմինը որոշել է, որ կատարվածը գենոցիդ է: Ըստ ԲԴԽ-ի սառը մեկնաբանության՝ սա չպետք է հուզի դատարանին: Դատարանը պիտի կալանավորի անձին, էդ հետո, գործն ըստ էության քննելիս, կպարզվի՝ արարքը գենոցիդ էր, թե՝ սպանություն: Հանուն արդարության, պիտի ասեմ, որ այնպես չէ, որ դատարանները կալանքի միջնորդությունները քննելիս շեղվում էին ԲԴԽ-ի կողմից վերը հիշատակած կարմիր գծերից, բայց առանձին դատավորներ, այնուամենայնիվ, դրսևորում էին ճկունություն, համարձակություն և դատական ակտերում տալիս անձի ազատության ու անձեռնմխելիության իրավունքի առավել մեծ պաշտպանություն ապահովող մեկնաբանություններ՝ դատական համակարգին հաղորդելով անկախության ու ինքնուրույնության որակներ: Հիմա նման լոկալ ակտիվությունը կճնշվի և դատական համակարգը դե յուրե կդառնա պետական պատժիչ ապարատի մի մասնիկը՝ իր ձանձրալի ու ռիթմիկ աշխատանքով: Կանոնից շեղումներ չեն լինի կամ գրեթե չեն լինի: Բայց պետք է նաև արժանին մատուցել ԲԴԽ-ին: Այս որոշմամբ վեթինգին տրվեց իմաստ ու բովանդակություն, դատավորների համար կանխատեսելիություն, հիմա արդեն ԲԴԽ-ն որոշել է, թե ինչ կարելի է անել կալանքի միջնորդություններ քննելիս, իսկ ինչը՝ ոչ: Մի բան, որը այդպես էլ չհաջողվեց Վճռաբել դատարանին:

Ավելին․․․