Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBank
Politics

Իր թուլությամբ Փաշինյանը Թուրքիային հրահրում է տարածաշրջանում հետագա կտրուկ ամրապնդման, Պուտինի հետ լուրջ զրույց կարող էր լինել միայն ուժեղ Փաշինյանի հետ․ Գրիգորի Տրոֆիմչուկ

Tert.am-ը հուլիսի 6-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսվայում կայացած հանդիպման մասին զրուցել է տարածաշրջանային, ռազմական, միջազգային քաղաքական հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիչուկի հետ:

-Պարոն Տրոֆիմչուկ, ի՞նչ տպավարութուն ստացաք այդ հանդիպումից․ ո՞րն էր հանդիպման պատճառը, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կուլիսների հետևում։

-Չեմ կարծում, որ կա գաղտնի օրակարգ, որ կուլիսներում կամ հայելու այն կողմում ինչ-որ բան է քննարկվում: Մոսկվան չի պատրաստվում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել նման բաներ: Վերջին ժամանակներս նրա նկատմամբ վստահությունը չի աճել, նույնիսկ հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Եվ այս իմաստով գաղտնիքներ չեն մնացել: Մենք տեսանք, որ բարձր մակարդակի հանդիմումից առաջ ԶԼՄ-ը ակտիվորեն քննարկում էին հայ-ադրբեջանական սահմանի՝ ռուս զինծառայողների կողմից պահպանելու թեման: Բայց Ռուսաստանին հազիվ թե պետք լինի Ադրբեջանի հետ բացահայտ առճակատման նման նշան: Միջանցքների հետ կապված, որոնք պետք է անցնեն Հայաստանի տարածքով, և ինչպիսին է օրինակ, «Զանգեզուրը», հատուկ գաղտնիքներ չկան , քանի որ, ըստ նոյեմբերի եռակողմ համաձայնագրի, դրանք պարզապես պետք է լինեն: Եվ Բաքուն այժմ առանձնակի զգոնությամբ է դիտում հայ-ռուսական ցանկացած շարժում: Ուստի հանդիպման հիմնական նպատակը, գոնե Ռուսաստանի Դաշնության կողմից, մակերեսային էր՝ տարածաշրջանը կայունացնելու ցանկություն, այն նոր պատերազմի եզրից դուրս բերելը:

Եվ պատերազմը միանգամայն իրական է: Եվ ոչ միայն տրանսպորտային միջանցքների, այլ նաև չորոշված սահմանների պատճառով: Ռուսաստանն այս առումով շատ բան չունի առաջարկելու, քանի որ մի դեպքում սահմանը չի դառնա Ադրբեջանի սրտով, մեկ այլ դեպքում `Հայաստանի սրտով: Այսպիսով, ըստ սահմանման, Մոսկվան չի կարող ստիպել Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Եվ, ընդհանրապես, Փաշինյանն այժմ կարող է ստորագրել ցանկացած բան, բայց հայ ժողովուրդը միշտ ծուռ է նայելու նրան՝ անկախ ընտրությունների պաշտոնական արդյունքներից:

Ռուսաստանի համար իրական խնդիրը այլ է, տնտեսական ոլորտում է, ինչպես Բելառուսի դեպքում․ ինչպե՞ս այժմ «կերակրել» թուլացած Հայաստանը:

-Պարզ է, որ քննարկվում է եռակողմ համաձայնագիրը: Ձեր կարծիքով, ի՞նչն է Ռուսաստանի համար կարևոր այս համատեքստում:

- Ռուսաստանի համար կարևոր է, որ հարգվեն այդ համաձայնագրի բոլոր կետերը, ինչպես համաձայնեցվել են նոյեմբերին: Ռուսաստանին պետք չէ իրավիճակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ճնշում են գործադրում նրա վրա, և, ինքնստինքյան Հայաստանի վրա`պահանջելով հնարավորինս շուտ կատարել տրանսպորտային միջանցքների հետ կապված պայմանավորվածությունը: Ադրբեջանը շատ ակտիվ է, իր համար նոր վարչատարածքային միավորներ է ստեղծում նոր տարածքներում: Այս իմաստով, ի միջի այլոց, կարելի է տեսնել քաղաքական կրեատիվ, որը Հայաստանը չունի: Այս հարցի ձգձգումն ինքնին թեժացնում է իրավիճակը տարածաշրջանում: Եվ որքան ավելի է ձգվում համաձայնագրի իրականացումը, այնքան այն ավելի դժվար, ավելի վտանգավոր է դառնում: Բավական է պարզապես տեսնել, թե ինչպես է Թեհրանն արձագանքում թուրքական ռազմատեխնիկական գործոնի ուժեղացմանը այն վայրերում, որտեղ նախկինում գոյություն չուներ՝ զգացմունքների աստիճանը հասկանալու համար:

Այսպիսով, Մոսկվայի համար կարևոր է իրականացնել տարածաշրջանի կայունացմանն ուղղված համաձայնագրերը: Բայց որքան բարդ է իրականացման հարցը, այնքան քիչ է կայունությունը: Այս ամենը միասին խոսում է այն հապճեպության մասին, որում ընդունվել են նոյեմբերյան որոշումները, քանի որ չասված մանրամասները կարող են խաթարել ամեն ինչ: Էլ չեմ խոսում բուն Ղարաբաղի կարգավիճակի մասին, որը Բաքվի համար վաղուց գոյություն չունի:

-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է իրեն պահում Նիկոլ Փաշինյանն այս բանակցություններում: Նա ունի՞ հնարավորություն պաշտպանելու Հայաստանի շահերը:

-Նիկոլ Փաշինյանը, որքան էլ տարօրինակ է, դեռ ունի բավականաչափ լծակներ՝ փորձելու արմատապես փոխել իրավիճակը: Օրինակ՝ դա Երևանի կողմից Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումն է: Օրինակ՝ դա գաղտնի համաձայնագրեր են արևմտյան որոշ երկրների հետ նույն ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ: Օրինակ՝ դա ճնշումն է Մոսկվայի վրա՝ Փարիզի նման մեկից ռազմական օգնություն խնդրելու պատրվակով: Եվ այսպես շարունակ:

Միակ հարցն այն է, թե որ պահին Փաշինյանն ի վիճակի կլինի նման կտրուկ քայլերի: Բայց, ինչպես տեսանք, նա բավականին ընդունակ է ցանկացած սրության: Թերևս առայժմ նրա համար կարևոր է մոսկովյան մերժումները կուտակել, որպեսզի հանգիստ հոգով գնա Արևմուտք. մերժումներ ՀԱՊԿ-ի միջոցով և այլն: Ինչպես որոշ այլ փորձագետներ, ես չեմ կարծում, որ Փաշինյանին անկյուն են քշել: Ընդհակառակը, հատկապես նոր անցկացված ընտրություններից հետո, երբ ժողովուրդը, փաստորեն, ներեց Փաշինյանին հայոց պատմության մեջ ամենամեծ ռազմական պարտությունը,Փաշինյանն այժմ կարող է շատ ավելի համարձակ գործել: Այս դեպքում նա պաշտպանում է Հայաստանի՞ շահերը, թե՞ իր որոշ գաղտնի շահեր, այլ հարց է:

-Փաշինյանը մի քանի խնդրանքներ ուներ Պուտինին: Դրանք հիմնականում վերաբերում էին  Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակին: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է Պուտինն արձագանքել Փաշինյանի խնդրանքներին:

- Եվս մեկ անգամ շեշտեմ. Ռուսաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում նոր պատերազմ չլինի, քանի որ առկա է ակնհայտ անկայունություն՝ սկսած Բելառուսից, և չասեմ աֆղանական խնդրի սրման մասին: Հետևաբար, Հայաստանի, որպես այդպիսին, ռազմական վրեժխնդրության փափագը պետք է անհանգստացնի Մոսկվային:

Արդյո՞ք Փաշինյանն ի վիճակի է կազմակերպել նման կայունություն՝ մեծ հարց է: Ուստի, Փաշինյանի խնդրանքներն ավարտվում են պաշտոնական հայտարարություններով, օրինակ՝ ՀԱՊԿ ստանդարտ արձագանքով: Փաշինյանը Մոսկվայից ինչ-որ բան խնդրելու համար պետք է հստակ նշաններ ցույց տա, որ ի վիճակի է կառավարել իրավիճակը: Բայց մինչ այժմ դա այդպես չէ: Դա պարզ է դառնում հայ-ադրբեջանական մշուշված սահմանի տարբեր միկրո տարածքներում ադրբեջանական բանակի կանոնավոր առաջխաղացումը դիտելիս: Էլ չենք խոսում այն մասին, որ իր թուլությամբ Փաշինյանը Թուրքիային հրահրում է տարածաշրջանում հետագա կտրուկ ամրապնդման: Լուրջ զրույց՝  նրա բոլոր խնդրանքների մանրամասն դիտարկմամբ, կարող էր լինել միայն ուժեղ Փաշինյանի հետ: Բայց նրա պահվածքն ինքնին որևէ երաշխիք չի տալիս դրա հետ կապված։

-Հաշվի առնելով այս հանդիպումը՝ ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն կլինեն հայ-ռուսական հարաբերությունները Փանինյանի կառավարության հետ:

Ավելին․․․