Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Politics

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգության մասին խոսելու համար Ադրբեջանն ինձ մահվան է դատապարտել, ո՞ւր է մեր պետությունը, ինչո՞ւ չի պաշտպանում իր քաղաքացուն. Համլետ Պետրոսյան (տեսանյութ)

Ադրբեջանը վարում է բազմաշերտ քաղաքականություն՝ հայ մշակույթի ձևափոխում, ոչնչացում, վերագրում է այն ոչ հայկական էթնիկ, դավանական հանրույթների, խոսքը նաև ֆիզիկական ոչնչացման մասին է, իսկ մեր մշակութային ժառանգության պահպանության ընկալումը, ցավոք, միայն ֆիզիկական վիճակին է վերաբերում. Ադրբեջանը հայտարարում է, որ վերջին երեսուն տարում Արցախում ստեղծված մշակութային արժեքներն օկուպացիոն են և ենթակա են ոչնչացման: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

«Ադրբեջանի պատկերացմամբ՝ իրենց նվաճած տարածքներում պարտավորություն ունեն ոչնչացնելուç այսպես կոչվածç օկուպանտների ներդրումները: Քանի որ Արցախյան ազատամարտի և Մեծ հայրենականի հուշարձանները շատ տեղերում համատեղ են, դրանք էլ են ոչնչացվում: Նրանք պնդում են, թե հայերն Արցախում հայտնվել են 19-րդ դարում, հայկականացրել են քրիստոնեական ժառանգությունը և հետագայում եկեղեցիների վրա հայկական արձանագրություններ ավելացրել»,- ասել է պատմաբանը:       

Ըստ Պետրոսյանի՝ այս ձեռագիրը մշակվել է դեռևս անցած դարի 60-ական թվականներից, թեև այս ամենին զուգահեռ՝ նաև ֆիզիկապես ոչնչացնում են մեր ժառանգությունը. «Ասում են, թե Ղազանչեցոցն, օրինակ, ի սկզբանե կառուցվել է որպես ռուսական ուղղափառ եկեղեցի, փորձում են խեղաթյուրելով, զեղծարարություն անելով՝ ստիպել, որ շատերը տարակուսեն, սկսեն կասկածել իրականությանը:

Ռուսական հայտարարությունները, ցավոք, էական քայլերի հիմք չեն: Եթե նրանք ստեղծեին մի հանձնաժողով կամ ցույց տային մեխանիզմը, դա կողջունեինք, բայց քաղաքական առաջնորդների հայտարարությունները ոչինչ չեն փոխում: Ադրբեջանը վարվում է այնպես, ինչպես հարմար է գտնում»:

Պրոֆեսորի կարծիքով՝ թշնամին աշխարհին ցույց է տալիս պատերազմի հետևանքով ավերված քաղաքացիական կառույցները, ոչ թե մշակութային ժառանգությունը. «Ավերված Ակնայում ամենաչավերված կոթողը մզկիթն է: Հայերս բարբարոս ենք, քանի որ մզկիթը պահե՞լ ենք, թե՞ որ քաղաքացիական կառույցներն են ավերվել: Միջազգային կառույցներն ասում են՝ և՛ դուք եք ավերել, և՛ իրենք: Ակնայի մզկիթի պահպանության հարցում Տիգրանակերտի արշավախումբն էական դերակատարում է ունեցել, պետք է այդ մասին խոսել, Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտին ենք հանձնել Արցախի ազատագրված տարածքների իսլամական ժառանգության ցուցակը»:

Պատմագիտության դոկտորի պնդմամբ՝ մենք կարիք ունենք ակտիվորեն ներկայացնելու, հանրայնացնելու մեր նյութերը: «Այժմ շաբաթը երկու-երեք ավերվող հուշարձանի լուսանկարներ ենք տեղադրում, բայց այդ ամենը անհատը չպետք է անի: Ինչո՞ւ պիտի Ադրբեջանն ինձ մահվան դատապարտի, ո՞ւր է մեր պետությունը, երբ ինձ անընդհատ սպառնում են, պետությունն ինչո՞ւ չի ասում՝ այդ ինչպե՞ս ես խոսում իմ քաղաքացու հետ: Ադրբեջանն այսօր Դադիվանքը, Գտչավանքը, Հոռեկավանքը, Եղիշե Առաքյալի վանքը, Ծիծեռնավանքը վերանվանելով, աղվանացնելով է զբաղված, իսկ աննկատ, ձորերում թաքնված հուշարձանները ոչնչացնելու է»,- ամփոփել է Համլետ Պետրոսյանը:

Դավիթ Սարգսյան

Ավելին․․․