Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Politics

Պետք է վերանայվեն Իրանի հետ հարաբերությունները, թարմացվեն դրանք․ Ահարոն Վարդանյանը՝ Իրանի նորընտիր նախագահի արտաքին քաղաքականության մասին

Իրանագետ Ահարոն Վարդանյանի խոսքով՝ Իրանի նախագահի ինստիտուտը արտաքին քաղաքականության հարցերում այնքան էլ որոշում կայացողներից չէ, բայց դա չի նշանակում, որ ամբողջությամբ մի կողմ է քաշված արտաքին քաղաքականությունից, ի վերջո այն իրականացվում է նախագահի վերահսկողոթյան տակ գտնվող արտաքին գործերի նախարարի կողմից։

Tert.am-ի հետ զրույցը նա այսպիսի դիտարկումներով սկսեց՝ անդրադառնալով վերջերս Իրանում կայացած ընտրությունների արդյունքում ընտրված նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռեիսիի հնարավոր արտաքին քաղաքականությանը։ Նա պարզաբանեց՝ Իրանում արտաքին քաղաքականությունը մշակվում է հոգևոր առաջնորդի գրասենյակում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, Ազգային անվտանգության բարձր խորհուրդում և այն տրամադրվում է նախագահի ինստիտուտին որպես ի կատարում և ի գիտություն։

«Իրանի արտաքին քաղաքականությունն այս շրջանում չի փոխվելու՝ Ռեիսիի գալով, պարզապես հնարավոր է այն որոշակի կոսմետիկ սրբագրումների ենթարկվի։ Մենք կարող ենք նաև ակնկալել, որ մեզ հարաբերությունները լավ կլինեն, քանի որ ավանդականորեն, երբ պահպանողականներն են իշխանության լինում,  ապա Հայաստանի հետ հարաբերությունները նոր թափով են զարգացել, ավելի խորն են եղել, քան բարեփոխիչների իշխանության ժամանակ»,- ասաց նա։

Նա սակայն նկատեց, որ փոխվել է տարածաշրջանային ստատուս քվոն, և դրա հետ մեկտեղ փոխվել է նաև տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի վերաբերմունքը։ «Սպասելիքներն էլ կարող են փոխվել։ Ամեն ինչ կախված է նաև մեզնից․ համապատասխան արձագանք մեր կողմից չլինելու դեպքում, արդյունքներ չեն լինի»,- ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ նորընտիր նախագահի հետ համագործակցության մեծ հույսեր են առաջացրել ադրբեջանցիների շրջանում, իրանագետը նշեց, որ մենք պետք է հետևենք նրանց քայլերին, բայց կապկենք դրանք, ձևավորենք Իրանի հետ հարաբերությունների և համագործակցության մեր օրակարգը։ «Մենք պետք է ուսունասիրենք Ադրբեջանի Հանրապետության քայլերը, բայց չպետք է ընդօրինակենք դրանք, դրանք չպետք է խանգարեն մեզ»,- ասաց նա։

Այս համատեքստում նա նկատեց, որ իսկապես Իրանը պատրաստ է համապարփակ համագործակցության Ադրբեջանի հետ, անգամ հայտարարում է, որ պատրաստակամ է զբաղվել Ադրբեջանի օկուպացված տարածքներով, ամրապնդել իր ներկայությունն այդ տարածքներում։

«Դրանով Իրանը ցանկանում է բարձրացնել իր դերն այդտեղ՝ դրանով չեզոքացնելով Թուրքիայի և Իսրայելի ներկայությունն ու այստեղ նրանց ազդեցության աճը։ Իրանը, իր ակտիվությամբ, փորձում է բալանսավորել իր ազդեցությունը Հարավային Կովկասում»,- ասաց նա։

Ահարոն Վարդանյանի նկատառմամբ՝ իր դերի բարձրացումն Իրանը ցանկանում է տեսնել նաև Հայաստանում, և այդ մասին նշել է նաև արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը։

«Ասվել է, որ Սյունիքում Իրանը պետք է իր կայուն ներկայությունն ունենա»,- ասաց նա։

Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, հիմա պետք է վերանայեն Իրանի հետ հարաբերությունները և թարմացնեն դրանք։ «Վերջին շրջանում Իրանի կողմից ակտիվացել են զրույցները Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցման վերաբերյալ, Պարսից ծոց Սև ծով միջանցքի կառուցումը, երկաթուղու թեմաները կրկին բերել է դաշտ։ Զարիֆը Բաքվում խոսել է նաև ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մասին, որոնք գլխացավանք են Հայաստանի և Ռուսաստանի համար։ Թուրքիան է ակտիվանում այս տարածաշրջանում, ինչը խնդիր է Իրանի և Ռուսաստանի համար։ Չինաստանը ևս անհանգստացած է այս խնդրով։ Կարելի է այս երկրերի հետ նշված հարցերի շուրջ համագործակցության դաշինքներ ստեղծել»,- ասաց նա։

Թուրքիայի և Ադրբեջանի դեմ դաշինքներ կազմելը, ըստ Ահարոն Վարդանյանի, բխում է Հայաստանի ազգային և անվտանգային շահերից, դա մեզ համար կենսական նշանակության է։ «Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են վերացնել Հայաստանը։ Այդ «ապաշրջափակում» գեղեցիկ տերմինների տակ թաքնված է հենց «շրջափակումը», ենթադրվում է՝ Հայաստանի շրջափակում։ Եթե այդպես չէ, ապա կարող են այլ ծրագրեր գործարկվել, օրինակ, գործարկվի Գյումրի–Կարս երկաթուղին և ոչ թե նորը կառուցվի, որն ավելի ծախսատար է, որովհետև ցանկանում է Երևանը և ընդհանրապես Հայաստանը մեկուսացնել այդ գործընթացներից։ Զանգեզուրի միջանցքը հենց այդ նպատակն ունի»,- ասաց նա։

Վերադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին, երկու երկրներում տեղի ունեցած ընտրություններից հետո սպասվող քաղաքականությանը՝ Ահարոն Վարդանանը նշեց, որ պետք է, որ փոփոխություններ լինեն, քանի որ այդ հարաբերությունների զարգացումը կարևոր է։ «Դրանք կենսական նշանակություն ունեն մեզ համար»,- ասաց նա։