Արյան շրջանառությունը կարգավորող լավագույն մթերքները
Տարիքի հետ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, որոնց շարքին է դասվում արյան շրջանառության խանգարումը:
Թուլացած արյունատար անոթներն ու նստակյաց ապրելակերպը արյան վատ շրջանառությանը նպաստող հիմնական գործոններն են, իսկ առաջին ախտանիշներից մեկը, որ մարդ զգում է, ոտնաթաթերի սառչելն է: Ինչպես նշում է Healthy food team-ը` արյան շրջանությունը սկզբնական փուլում կարգավորելու համար պետք է ակտիվ կենսակերպ վարել և օգտագործել հետևյալ անհրաժեշտ սննդամթերքները:
Ջուր
Ջրից կախված է ընդհանուր առողջության պահպանումը, ինչպես նաև արյան կանոնավոր շրջանառությունը, որը պահպանելու համար պետք է անհրաժեշտ քանակությամբ ջուր ըմպել:
Չիլի պղպեղ
Այն կարելի է օգտագործել չորացրած, աղացած և թարմ վիճակում: Կծու պղպեղը խթանում է արյան ինտենսիվ հոսքը արյունատար անոթներում:
Ցորեն
E վիտամինով հարուստ այս ցորենը սնուցում է արյունատար անոթները: Այն կարելի է ավելացնել ցանկացած տեսակի ծիլաներին կամ աղցաններին:
Վայրի շագանակ
Վայրի շագանակը հայտնի է իր առողջարար հատկություններով, հատկապես երակներում արյան շրջանառությանը նպաստող հատկությամբ:
Սխտոր
Հիանալի հակաօքսիդանտ և հակաբորբոքային միջոց հանդիսացող սխտորը կարելի է կիրառել տարբեր եղանակներով: Այն հատկապես օգտակար է, երբ օգտագործվում է ճզմած և մեկ գդալ մեղրի հետ խառնած վիճակում: Ցանկալի է այն կիրառել ամեն օր:
Ձկան յուղ
Ձկան յուղը, ինչպես և ձուկը բավականին արդյունավետ է զարկերակները մաքրելու համար, ինչը և նպաստում է արյան շրջանառության կարգավորմանը:
Կոճապղպեղ
Այն ևս կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ աղացած վիճակում: