Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Politics

Միջազգային հանրությունը չի ներքաշվելու հայ-ադրբեջանական սահմանագծի պահպանությանը, քանի որ դա ՀՀ իշխանության գործառույթն է. Սուրեն Սարգսյան (տեսանյութ)

Մեզ պե՞տք է, որ Մինսկի խումբը զբաղվի հայ-ադրբեջանական սահմանագծմամբ, ի վերջո՝ դա Արցախի հետ կապ չունեցող գործընթաց է, Հայաստանի կողմից որևէ համարժեք արձագանք չկա այս հարցին. Հայաստանը կարող էր այլ շահագրգիռ կողմերի էլ, օրինակ՝ Իրանին, ներառել այս գործընթացում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Հայտնի չէ՝ կա՞ որևէ պետական ռազմավարություն, իշխանությունը չի հասկանում՝ ո՞ւր է գնում, ի՞նչ է ուզում ստանալ։ Մենք գիտե՞նք՝ Արցախի հարցում ինչ դիրքորոշում ունենք՝ ճանաչո՞ւմ ենք, եթե այո՝ ի՞նչ սահմաններով։ Քանի որ իրավիճակն անհասկանալի է, յուրաքանչյուրը փորձում է իր շահերից բխող գործընթաց նախաձեռնել։ Եթե չկա բանակ, անվտանգություն, դիմում են այլ պետությունների, որոնք փորձում են հասկանալ՝ ի՞նչ կարող են ստանալ այստեղից»,- ասել է միջազգայնագետը:

Ըստ Սարգսյանի՝ ՌԴ-ն փորձում է իրականացնել իր դաշնակցային պարտավորությունները, բայց Հայաստանի իշխանություններն արգելակում են այդ գործընթացը. «Արդեն գիտենք, որ հնարավորություն է եղել պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու։ Միգուցե հիմա ևս ռուսները վարչապետին հերթական առաջարկն են արել, որը նա մերժե՞լ է։ Այս պահին մեր սուվերենությունն ամենացածր մակարդակի վրա է անկախ Հայաստանի պատմության մեջ։ Նույնիսկ խորհրդային տարիներին հայ առաջնորդները դժվարին որոշումներ են կորզել Մոսկվայից, և անգամ խորհրդային Հայաստանում մեր սուվերենությունն ավելի բարձր էր»:

Փորձագետի կարծիքով՝ Թուրքիայի նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, այստեղ պետք է լինեն կա՛մ ռուսները, կա՛մ թուրքերը. «Ադրբեջանցիները պնդեցին, թե ռուսական «Իսկանդեր» է կիրառվել իրենց նկատմամբ, հետևաբար պահանջ դրին՝ կա՛մ ռուս խաղաղապահները պիտի դուրս գան, կա՛մ թուրքերն էլ պիտի տեղակայվեն։ Թուրքիան փորձում է ամեն ինչ անել մեր տարածաշրջանում հնարավորինս լայն ներգրավում ունենալու համար, ինչպես, օրինակ, Վրաստանում է։ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Թուրքիային են տվել այս տարածաշրջանին վերևից նայողի դերը, Ադրբեջանն ու Վրաստանը նրա վերահսկողության ներքո են, մնացել է Հայաստանը»:

Սուրեն Սարգսյանի պնդմամբ՝ այս պատերազմի արդյունքներից դժգոհ են բոլորը՝ և՛ Ադրբեջանը, քանի որ Արցախի մի մասն իրենցը չէ, և՛ ռուսները, քանի որ ուզում էին առնվազն նախկին ԼՂԻՄ-ի տարածքում զորք ունենալ, և՛ Իրանը, քանի որ Ադրբեջանի հետ նոր սահմանի երկայնքով իսրայելական ԱԹՍ-ներ են թռչում. «Հայ-իրանական սահմանն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև միակ ցամաքային սահմանն է։ Միջանցք բացելուց հետո ի՞նչ է լինելու Սյունիքի հետ։ Իսկ եթե մի օր ադրբեջանցիները կանգնեցնեն ավտոշարասյուները և հայտարարեն, թե մուտքը հարավ արգելվո՞ւմ է»:

Ավելին․․․