Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Video

Սև լճի հատվածում նաև սահմանների կահավորված չլինելն էր պատճառներից մեկը, որ Ադրբեջանը գնաց այսպիսի քայլի. վերլուծաբան (տեսանյութ)

Հայաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, որ եթե Սյունիքում, Գեղարքունիքում ողջամիտ ժամկետներում հարցի լուծում չլինի, Հայաստանի զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը կարգավորել ուժային տարբերակով, չեմ կարծում, որ ուղիղ պատերազմի հայտարարություն է.Tert.am –ի հետ զրույցում ասաց Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը:

«Պատերազմական գործողությունն առաջինն արել է ադրբեջանական կողմը՝ հատելով սահմանը, արդեն 8-րդ օրն է դիրքավորվել են հայկական տարածքում, մի մասը՝ Սև լճի արևելքում, մի փոքր հարավ ընկած բարձրունքներում, մյուս կողմից՝ Գեղարքունիքի մարզում Կութ, Վերին Շորժա գյուղերի հատվածում: Ինչ վերաբերում է հետագա հանգուցալուծմանը, կարելի է տարբեր սցենարներ դիտարկել, այդ թվում՝ ռազմական սցենարների տարբեր բաղադրիչներ: 8-րդ օրն է դրական տեղաշարժ չկա, կարծում եմ, նման հայտարարություններն այս իրավիճակում գոյության իրավունք ունեն, որովհետև ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, հանգուցալուծման գնալու առանձնապես պատրաստակամություն չունի»:

Խաչիկյանի կարծիքով՝ ՊՆ-ի հայտարարության միակ հասցեատերը Հայաստանը չէ, այն մեսիջ է նաև մեր գործընկերներին և միջազգային հանրությանը:

«Ռազմական ճանապարով հարցի լուծումն այնպես չէ, որ միանշանակ նշանակում է մարտական գործողությունների գնալ, ուղղակի կախված ժամանահատվածից՝ ադրբեջանցիներին այդ տեղերում կարելի է խանգարել հաստատվել: Մի բան է գալ, բարձրունք զբաղեցնելը, մեկ այլ բան՝ գնալ և երկար մնալ, որովհետև այն իրենից ենթադրում է երկար աշխատանք, մատակարարումներ, լոգիստիկ խնդիրների լուծում, ու դրան պատրաստվելու համար Ադրբեջանը պետք է ինժեներական աշխատանքներ իրականցնի, սնուցման ճանապարհներ կառուցի,և լուծի լոգիստիկ խնդիրները։ Այդ ամենի բացակայության պայմաններում այդտեղ ծառայությունն իրականացնելը բավական դժվար է լինելու»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Սև լճի սահմանագծի այդ հատվածը կահավորված չէ և թշնամին անարգել մտել է Սյունիք, Խաչիկյանը նշեց, որ դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:

Նրա խոսքով՝ սահմանագիծն անցնում է բավական բարդ լեռնային հատվածով, եղանակային պայմանները պետք է թույլ տային այդ հատված մուտք ունենալ, նաև ժամանակ էր պետք՝ նոր ճանապարհներ կառուցելու և նոր սնուցման ուղիներ ստեղծելու համար, սակայն պետք է կանխատեսվեր, որ ադրբեջանցիներն այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեն և այդ հատվածներում առավել վերահսկողություն պետք է իրականացվեր.

«Նոյեմբերի 9-ից հետո ունենք նոր իրավիճակ, շատ ավելի դժվար պայմաններով առաջնագիծ: Դիրքավորվելու համար Ժամանակ է պահանջվում, սակայն գոնե սպասելի ուղղություննեով ենթադրելի էր, որ այդ աշխատանքները պետք է կատարվեին, բայց ինչպես տեսնում ենք, Սև լճի հատվածում նման աշխատանքի բացակայությունն էր պատճառներից մեկը, որ Ադրբեջանը գնաց այսպիսի քայլի: Մինչև այս գործողությանը գնալը ադրբեջանցիները տեսանկարահանում էին իրականացրել ու սոցցանցեր վերբեռնել, ակնհայտ էր, որ այդ հատվածում ինչ -որ գործողություններ գնալու են, ինչ -որ բան սպասելի էր»: