Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Economy

Գյուղատնտեսության բնագավառում խնդիրներն ավելի են խորանում, այնինչ ոլորտին ուշադրություն դարձնող չկա

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի տնտեսության հաշվեկշռում գյուղատնտեսությունը մեծ մասնաբաժին է զբաղեցնում, ինչն անմիջական ազդեցություն ունի տնտեսության զարգացման, զբաղվածության ապահովման, պարենային ապահովության և բնակչության ընդհանուր կենսամակարդակի վրա։ Եվ պատահական չէ, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցելու դեպքում իրենց նախընտրական ծրագրերը հանրության դատին ներկայացնելիս կարևոր տեղ են վերապահում գյուղոլորտի զարգացման ռազմավարությանը և այդ ուղղությամբ նախատեսվելիք քայլերի հաջորդականությանը։ Այդպես էլ 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հատուկ բաժին էր նվիրված գյուղատնտեսության ոլորտին, որտեղ կարևորվում էր նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ եւ արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու հարցը։

Սակայն եթե համեմատենք, թե ինչ վիճակ ունենք հիմա և, մյուս կողմից, թե ինչ է գրված ծրագրում, ապա պարզ կդառնա, որ իշխանությունները լիովին ձախողել են գյուղատնտեսության ոլորտը և մատնել անտերության։ Եվ այս հարցում կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ իշխանությունները ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում գյուղատնտեսության զարգացման հարցում։ Այսպես, օրինակ՝ Փաշինյանի իշխանության թեթև ձեռքով կրճատվեց ոլորտի աշխատանքները համակարգող գյուղատնտեսության նախարարությունն այն դեպքում, երբ Հայաստանում զբաղվածների մոտ 25 %-ն ընդգրկված է գյուղատնտեսության ասպարեզում։ Բայց իշխանությունները, ինչպես բոլոր հարցերում, այս խնդրում ևս մտադիր չեն ընդունել իրենց թերացումներն ու բացթողումները։

Իրենց բոլոր մեղքերը և սխալները նախկինների և անցյալում տեղի ունեցած բազմաթիվ հանգամանքների վրա բարդելու գործելակերպն արդեն սովորություն է դարձել այս իշխանությունների համար։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց, թե գյուղատնտեսությունը մեր երկրում արդյունավետ չէ, քանի որ հողի սեփականաշնորհման ձևը պրոբլեմներ է ստեղծել։ Իսկ այն մասին, որ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն մշակող կառույց չկա, Փաշինյանն անգամ ծպտուն չի հանում, քանի որ դա կարող է դիտվել սեփական սխալների մասին ինքնախոստովանություն։ Իսկ այդպիսի մոտեցումը բնորոշ չէ մեծամիտ իշխանություններին։ Հատուկ աչք է ծակում այն իրողությունը, որ խոսքերից բացի, ընդհանրապես, հետևողականություն չկա գյուղոլորտի զարգացման ուղղությամբ, իսկ դիլետանտիզմը դարձել է գյուղոլորտում տարվող քաղաքականության գլխավոր ուղենիշը։ Դրա համար էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն, ըստ էության, գյուղատնտեսության ոլորտի համակարգողն է, գյուղոլորտի կարևորագույն հարցերը թողած, հիմա էլ հայտարարում է, թե իրենք փորձում են այնպես անել, որ մարդիկ, գյուղում ապրելով, դատապարտված չլինեն միայն գյուղատնտեսությամբ զբաղվել։

Եվ մինչ իշխանության ներկայացուցիչները շարունակում են պոպուլիզմով զբաղվել, գյուղատնտեսության բնագավառում խնդիրներն ավելի են խորանում։ Այդպես, օրինակ՝ պետք է հաշվի առնել, որ Արցախյան պատերազմում կրած պարտության արդյունքում մենք ունեցանք գյուղատնտեսական առումով շատ կարևոր նշանակություն ունեցող հողերի հսկայական կորուստ։ Արցախում միայն հացահատիկի 50 000 հա ցանքատարածք անցել է Ադրբեջանին։ Ամեն տարի մեծ քանակությամբ գյուղատնտեսական ապրանքներ էինք Հայաստան ներկում հենց Արցախից։ Իսկ Արցախի գյուղոլորտին հասցված հարվածը Հայաստանի պարենային անվտանգության առումով նոր ռիսկեր է ստեղծում, սակայն մեր իշխանությունների կողմից չկա որևէ ռազմավարություն, թե ինչ քայլերի միջոցով կարող ենք չեզոքացնել այդ ռիսկերը։

Դրա փոխարեն Փաշինյանը ճանապարհների ապաշրջափակումը կապում է գյուղատնտեսության զարգացման հետ, թե դրանով գյուղմթերքի արտահանումն այլևս կախված չի լինի միայն մի ճանապարհից՝ Վերին Լարսից։ Բայց վերջինս չի խոսում այն մասին, թե ճանապարհների բացման արդյունքում ի՞նչ երաշխիքներ կան, որ, օրինակ՝ անցնելով Ադրբեջանի տարածքով՝ մեր գյուղմթերքը անվնաս տեղ է հասնելու։ Մյուս կողմից էլ՝ սահմանների բացման արդյունքում մեր գյուղատնտեսական արտադրանքը կարող է չդիմանալ թուրքական էժան ապրանքների մրցակցությանը, որի արդյունքում Հայաստանի գյուղոլորտը ծանր վիճակի առաջ կկանգնի։

Ավելին․․․