Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
Lifestyle

Աշխատանքային սթրեսներ.Հուզական այրում․ Հոգեբան Լիլիթ Վարդանյան

Հոգեբան Լիլիթ Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է
Ֆեյսբուքյան գրառում
 
Հոգեբան Լիլիթ Վարդանյանը անդրադառնում է բավականին արդի թեմայի, ինչպես հաղթահարել աշխատանքային սթրեսները:
Եկե՛ք հասկանանք հաճախ հանդիպող այնպիսի արտահայտությունների իմաստը, երբ լսում ենք «նոր եմ արթնացել», բայց արդեն հոգնած եմ (ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես), անընդհատ ուղեկցվող գլխացավեր, «կորցրել եմ հետաքրքրությունս ամեն ինչի հանդեպ», «ոչինիչ չի ուրախացնում», չաշխատելու մեծ ցանկություն, սթրեսային իրավիճակներ և դրա հետևանքով առաջ եկող լարվածություն, տագնապ, դեպրեսիա և որպես հետևանք՝ հուզական, մասնագիտական այրում: Հասկանանք և փորձել հաղթահարել...Հաղթահարման քայլերից ամենակարևորը ինքդ քեզնից գլուխ հանելն է, այսինքն հասկանալ սեփական նպատակները, պատկերացնել ապագան, իմաստավորել սեփական կյանքն ու արարքները:Մյուս քայլն այն է, որ կարող եք փորձել այդ իրավիճակին նայել վերևից, ավելի գլոբալ տեսակետից: Օգտագործենք հանգստանալու ամենաչնչին հնարավորությունները, արձակուրդները չօգտագործենք գործերի համար, այլ միայն հանգստի:
Մասնագիտական այրումը աշխատանքի, կոլեկտիվի և կազմակերպության հետ կապված բացասական ապրումների ամբողջությունն է: Այն հաճախ դրսևորվում է այն մասնագետների մոտ, որոնք ստիպված են շատ հաղորդակցվել մարդկանց հետ: Մասնագիտական այրման ցուցանիշներից են անտարբերության զգացումը, հուզական սպառվածությունը, բացասական դիրքորոշումը գործընկերների և հաճախորդների նկատմամբ, բացասական մասնագիտական ինքնաընկալումը, սեփական ոչ կոմպետենտության զգացումը
Մասնագիտական այրումը իրականանում է հետևյալ փուլերով.
Առաջին փուլ- սկսվում են թերացումներ աշխատանքի մեջ, և դրանք ընկալվում են անտարբերությամբ կամ հեգնանքով, անկախ նրանից, որ այդ սխալը կարող է բերել անգամ անդառնալի հետևանքների: Կախված գործունեության տեսակից, նյարդա-հոգեբանական ծանրաբեռնվածության մակարդակից, անհատական-հոգեբանական առանձնահատկություններից առաջին փուլը կարող է ձևավորվել տվյալ գործունեությունը սկսելուց հետո 3-5 տարվա ընթացքում:
Երկրորդ փուլ- աշխատանքի նկատմամբ հետաքրքրության կորուստ, շփման պահանջմունք /աշխատանքից դուրս/, ապատիա, դժգոհություն: Այս փուլում նկատվում են բացասական հոգեֆիզիոլոգիական երևույթներ, ինչպիսիք են գլխացավերը, արյան ճնշումը : Այս փուլն ընթանում է 5-ից 15-րդ տարիների միջակայքում:
Երրորդ փուլ- անձնային այրման փուլն է: Այն բնորոշվում է աշխատանքի և առհասարակ կյանքի նկատմամբ հետաքրքրության լիակատար կորստով, հուզական դատարկվածությամբ, կենսական ուժերի բացակայությամբ: Մարդը ձգտում է ավելի շատ շփվել կենդանիների հետ կամ առանձնանալ: Կարող են առաջանալ սուիցիդալ մտքեր: Ուժգնանում են հոգեմարմնական դրսևորումները: Այս փուլն ընթանում է 15-ից 20-րդ տարիների միջակայքում:
Արդյունավետ են նաև հետևյալ միջոցները.
Կարծրատիպերի կոտրում- շաբաթվա մեջ մեկ կամ երկու անգամ շեղվեք սովորական գործերից, ինչ որ նոր բան արեք, որ երբևէ չեք արել:
Ֆիզիկական ծանրաբեռնվածության ավելացում- օրինակ զբաղվեք սպորտով, յոգայով և այլն:
Լիարժեք հանգիստ – օգտագործեք հանգստանալու ամենաչնչին հնարավորությունները, արձակուրդները մի օգտագործեք գործերի համար, այլ միայն հանգստի:
Գործունեության փոփոխություն- խնդրեք ղեկավարին փոխել ձեր պաշտոնը կամ առհասարակ փոխեք աշխատանքը:
Սրանք միայն մի քանի հնարներ էին մասնագիտական այրումը հաղթահարելու համար, սակայն ավելի գրագետ կլինի դիմել հոգեբանի, ինչը հնարավորություն կտա իրավիճակը հաղթահարել նվազագույն կորուստներով:
Հոգեբան՝ Լիլիթ Վարդանյան
Ավելին․․․