Ակադեմիկոսը համեմատել է զրույցի և հազի ժամանակ COVID-19-ով վարակման ռիսկերը
Զրույցի ժամանակ COVID-19-ով վարակվելը՝ հազի կամ փռշտոցի համեմատությամբ, ավելի դժվար է: Սակայն տևական շփման դեպքում վարակման ռիսկն աճում է: «Lenta.ru»-ին տված հարցազրույցի ընթացքում այս մասին նշել է Ռոսպոտրեբնադզորի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գորելովը:
- Մեծահասակի վարակման համար անհրաժեշտ է մոտ հազար վիրուսային մասնիկ: Զրույցի կամ շնչառության ժամանակ սովորաբար երկու հարյուրից ոչ ավել մասնիկ է արտազատվում, ուստի վարակման համար «անհրաժեշտ է» հազ կամ փռշտոց,- նշել է Գորելովը:
- Վարակման համար վճռական պահերը շփման ժամանակն ու խտությունն են: Եթե վարակված մարդու հետ շփումը փակ տարածքում տևում է ավելի քան 15 րոպե, ապա վարակման ռիսկն աճում է՝ անկախ նրանից՝ դա երեխա է, թե՝ մեծահասակ,- ավելացրել է գիտնականը:
Ակադեմիկոսը նշել է, որ երեխաները, որպես կանոն, վարակն ավելի թեթև են տանում, ինչի հետ կապված՝ «ավելի քիչ վիրուս են արտազատում»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: