Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
Գոյություն ունի հավկիթի վրա հիմնված դիետա, որն ընդհանրապես վնաս չէ առողջությանը, գրում է fithacker.ru–ն։
Հավկիթում առկա սպիտակուցներն ու միկրոէլեմենտները թույլ չեն տա, որպեսզի օրգանիզմը հյուծվի, միաժամանակ բոլոր ավելորդ կիլոգրամներն անվերադարձ կանհետանան։
Հետևելով այս դիետային` կարիք չի լինի քաղցած մնալ։ Հավկիթն, իսկապես, շատ սննդարար և հագեցնող է։ Ծանոթանալով ստորև ներկայացված սննդակարգին` դուք, թերևս, կցանկանաք նիհարել այս սննդամթերքների միջոցով...Հրաժարվելով ածխաջրերից` դուք արագ կկարողանանք կորցնել ավելորդ քաշը։ Բացի այդ , այս սննդակարգի շնորհիվ կլավանա մաշկի և մազերի որակը։
Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում հավկիթի դիետա` նախատեսված մեկ շաբաթվա համար։
Երկուշաբթի
Նախաճաշ – 2 նարինջ, 2 թերխաշ հավկիթ, 1 բաժակ յուղազրկված կաթ
Ճաշ – մեկ բաժակ յոգուրտ, 300 գրամ խաշած հավի կրծքամիս
Ընթրիք – 200 գրամ խաշած հավի կրծքամիս, 1 խաշած հավկիթ, 1 նարինջ
Երեքշաբթի
Նախաճաշ – 2 թերխաշ հավկիթ և 1 բաժակ կիտրոնաջուր
Ճաշ – 200 գրամ շոգեխաշած ձուկ և 1 թուրինջ
Ընթրիք – 3 պինդ խաշած հավկիթ
Չորեքշաբթի
Նախաճաշ – 2 թերխաշ հավկիթ, 1 բաժակ նարնջի հյութ
Ճաշ – 200 գրամ խաշած կամ շոգեխաշած տավարի միս և բանջարեղեն, 1 նարինջ
Ընթրիք – 3 պինդ խաշած հավկիթ
Հինգշաբթի
Նախաճաշ – 3 հավկիթից պատրաստված օմլետ կանաչիով, սուրճ կաթով
Ճաշ – 200 գրամ խաշած տավարի միս, 1 նարինջ
Ընթրիք – 1 պինդ խաշած հավկիթ, 2 նարինջ
Ուրբաթ
Նախաճաշ – 2 պինդ խաշած հավկիթ, գազարից պատրաստված աղցան թթվասերով
Ճաշ – 2 գազար և 1 նարինջ
Ընթրիք – 1 պինդ խաշած հավկիթ և 200 գրամ շոգեխաշած ձուկ
Շաբաթ
Նախաճաշ – 2 բաժակ յոգուրտ, 1 նարինջ
Ճաշ – 2 պինդ խաշած հավկիթ, 2 նարինջ
Ընթրիք – մեկ բաժակ ջուր
Կիրակի
Նախաճաշ – 2 թերխաշ հավկիթ, կես նարինջ
Ճաշ – 200 գրամ եփած տավարի միս, կես նարինջ, 1 խնձոր
Ընթրիք – 1 բաժակ կեֆիր
Այս սննդակարգին հետևելու ժամանակ հարկավոր է խմել շատ ջուր, կանաչ թեյ առանց շաքարավազի, սուրճ։ Կարելի է ճաշատեսակների մեջ ավելացնել տարատեսակ համեմունքներ, դա շատ կարևոր է։ Համեմունքները ոչ միայն լավացնում են ուտելիքի համը, այլ նաև օգնում են ակտիվացնել օրգանիզմի նյութափոխանակությունը։
Մեկ շաբաթվա համար նախատեսված այս սննդակարգին հստակ հետևելու դեպքում ավելորդ կիլոգրամները շատ արագ «կհեռանան»։
Դիետան ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմակերպել բեռնաթափման օրեր` հետևելով շաբաթ օրվա սննդակարգին։
Ավելին՝ այստեղ