Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address BriberyMay the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBank AraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food InsecurityUcom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFP In 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible Banking Kindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and Idram
Region

Ալիևը տուն է ուղարկել Թովուզը հանձնելու հայտարարության համար ձերբակալվածին. վիճակը վատ է

Ադրբեջանի դատարանը որոշել է փոխել այդ երկրի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևի խափանման միջոցը և կալանքը փոխարինել տնային կալանքով: Այդ որոշումը բավականին հետաքրքիր է, որովհետև, հիշեցնենք՝ Ղազիևին ձերբակալել էին տավուշյան մարտերի ընթացքում նրա հայտարարությունների համար: Իսկ նա հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունը հանձնում է Թովուզի շրջանը, կրում է ծանր պարտություն: Ինչո՞ւ է Բաքուն փոխում Ղազիևի խափանման միջոցը: Հնարավոր է, որ նա եկել է պայմանավորվածության և խոստացել այլևս չանել Բաքվի պարտությունը մերկացնող հայտարարություններ: Բայց հազիվ թե Ալիևը գնար այդպիսի համաձայնության: Դա նրա ինչին է պետք, երբ Ղազիևը ըստ էության չունի քաղաքական որևէ էական կշիռ և նշանակություն: Իսկ գուցե պատկերը հակառակն է՝ նշանակություն նա ունի, և հենց այդտեղ է թաղված, այսպես ասած, խափանման միջոցի փոփոխության «գլուխը»: Պարզապես այլ է համատեքստը: Պարտության մասին բարձրաձայնող Ղազիևի խափանման միջոցը փոխելով, Բաքուն, ըստ ամենայնի, ազդակ է հղում Մոսկվային, որին մի քանի անգամ ակնարկներով մեղադրել է այդ պարտության համար՝ դժգոհելով, որ Ռուսաստանը սատարել կամ չի խանգարել հայերին, և Տավուշից հետո էլ զինում է նրանց: Ղազիևը, որ ընդհանրապես պարբերաբար ինչ-որ սկանդալային մերկացումներ է անում ալիևյան իշխանության առումով, ամենայն հավանականությամբ դիտարկվում է իբրև մոսկովյան հովանու ներքո դրանք անող գործիչ, այլապես Ալիևը հարցերը լուծել էր թերևս վաղուց: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի պատասխանատու Հիքմեթ Հաջիևը Շոյգուի Բաքու այցից հետո հայտարարեց, թե դժգոհ են Հայաստանին սպառազինություն տրամադրելու վերաբերյալ իրենց մտահոգությանը հաջորդած պարզաբանումներից: Ռուսաստանը, սակայն, կարծես թե ուշադրության չարժանացրեց Հաջիևի տրտնջը: Բաքուն տեսնում է, որ իր պայմանն

Բաքուն տեսնում է, որ իր պայմաններով Մոսկվայի հետ աշխատանքը վերականգնելու տարբերակը չի գործում, մինչդեռ դա նշանակում է, որ ավելի ուժեղ է գործում Անկարայի կլանող երախը: Իսկ Ալիևը հիմար չէ և լավ է հասկանում, որ ներկայումս ավագ եղբոր օժանդակություն և անվերապահ աջակցություն թվացող հանգամանքը իրականում ավարտվելու է շատ ավելի մեծ պարտությամբ: Դրա համար նրան պետք է վերականգնել աշխատանքը Մոսկվայի հետ, ու, եթե չի ստացվում իր պայմաններով, ապա գոնե այնպես, որ դա չլինի Մոսկվայի պայմանով: Այսպես ասած՝ ոչ-ոքի: Ղազիևի խափանման միջոցի փոփոխությունը, թերևս, թեթև ակնարկ է այդ ուղղությամբ: Ընդ որում՝ հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Մոսկվայում են ԱՊՀ պաշտպանության նախարարները, նաև Զաքիր Հասանովը: Ալիևը փաստորեն նրա «հետ ուղարկում» է ազդակը՝ սպասելով, թե ինչ կասի Մոսկվան, կհամաձայնի՞ ոչ- ոքիի վրա վերսկսելուն, թե՞ կպնդի իրեն ձեռնտու մեկնարկային հաշիվ: