Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Economy

Կառավարությունը որևէ քայլ չի արել ճգնաժամի հնարավորություններն օգտագործելու համար, նվազել են թե՛ օտարերկրյա, թե՛ տեղական ներդրումները․ տնտեսագետ

Խնդիրը ոչ թե այն է, որ մեր պետական պարտքը մոտեցել է 8 մլրդ դոլարի շեմին, այլ դրա կառուցվածքն ու պարտք վերցնելու արդյունքում ծախսային այն ուղղությունները, որոնցում այդ գումարներն օգտագործվում են: Կան խնդիրներ, քանի որ մենք չունեք տնտեսական երկարաժամկետ ծրագրեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ պետական պարտքը հասնում է 8 մլրդ դոլարի շեմին, և հարցին, թե ի՞նչ ռիսկեր են առկա:

«Շատ ավելի առանցքային է ոչ թե պարտքի չափը, այլ այն, թե տվյալ պարտքն ինչի վրա ենք օգտագործում ու դրանով տնտեսության համար ինչ խնդիրներ ենք լուծում: Եթե պարտք են վերցնում ենթակառուցվածքներ զարգացնելու, մեր հնարավորությունները մեծացնելու, հաջորդ տարիների տնտեսական աճի համար որոշակի նախադրյալներ ձևավորելու նպատակով, դա արդարացված է, սակայն եթե պարտքը ծախսվում է զուտ ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու, կենսաթոշակների, պետական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի համար, դա, բնականաբար, ծանրանալու է պետական բյուջեի վրա, և ունենալու ենք այն պատկերը, որն ունենք»,-ասաց տնտեսագետը:

Վերջինս ընդգծեց, որ ամեն տարվա պետական բյուջեում նախորդ տարի վերցրած պետական պարտքի սպասարկման համար բավական մեծ գումար է նախատեսվում՝ մոտավորապես այնքան, որքան համադրելի է կրթության ոլորտում պետության ծախսած միջոցներին:

«Ցավալին այն է, որ այսօր վարվող տնտեսական քաղաքականության մեջ երկարաժամկետ ռազմավարական տեսլականներ, ծրագրեր չկան, ու անգամ պետական բյուջեով տվյալ տարվա համար նախատեսված կապիտալ ծախսերը լիարժեքորեն չեն իրականացվում, ուր մնաց՝ պարտքային միջոցներով ակնկալվող արդյունքները»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, թե լրջագույն խնդիր կա, և Կառավարությունը մտածելու տեղիք ունի:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարություններին, թե կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը պետք է դիտարկել որպես հնարավորություն, տնտեսագետն ասաց, թե որևէ քայլ չի կատարվել՝ ճգնաժամի ընձեռած հնարավորություններն օգտագործելու համար, իսկ ինչ վերաբերում է ներդրումներին, նվազել է թե՛ օտարերկրյա, թե՛ տեղական ներդրումների ծավալը:

«Անզեն աչքով էլ տեսանելի է, որ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական վերափոխումները բացառապես բացասական ազդեցություն են ունեցել ՀՀ-ի տնտեսության վրա՝ մի կողմից հանգեցնելով աշխատատեղերի ու բիզնեսների կրճատմանը, մյուս կողմից, դրանով պայմանավորված, բնակչության եկամուտների կրճատմանը, սպառման ծավալների նվազմանը, ինչը տեսանելի է նաև պաշտոնական վիճակագրությունից»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նման պատկեր չունենալու համար Կառավարությունը պետք է որոշակի տեսլական ունենար ու քայլերի երկարաժամկետ պլանավորում իրականացներ, ոչ թե ամեն ամիս կամ ամիսը երկու անգամ էպիզոդիկ ծրագրեր մշակեր՝ փորձելով դրանով խնդիրը լուծել:

«Իրականում պետությունը քիչ գումար չի ծախսել հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար, բայց դրանց էֆեկտիվությունը ձգտում է 0-ի: Մենք չենք տեսնում իրականացված միջոցառումների տնտեսական էֆեկտն այն պարզ պատճառով, որ դրանք տվյալ պահին ինչ-որ խնդիր կարճաժամկետ լուծելու նպատակով են իրականացվել»,-ասաց Կառլեն Խաչատրյանը: