Ինչ կարող է տեղի ունենալ ձեր մարմնի հետ, եթե դադարեք սուրճ խմել, և ինչ անել այդ դեպքում
Ասում են կոֆեի իսկական սիրահարի մեջ երկու անձ է ապրում․ մեկն իր մասին իմաց է տալիս մինչ սուրճի առաջին կումը, իսկ մյուսը հայտնվում է դրանից հետո։
Եթե այս պնդումը նաև ձեր մասին է, ուրեմն դուք հրաշալի կերպով հասկանում եք, թե որքան ուժգին կախվածություն է առաջացնում կոֆեինը։
Այսօր Positive-ը կպատմի, թե ինչպես է մեր մարմինն արձագանքում սուրճից լիակատար հրաժարվելու դեպքում և, թե ինչ կարող ենք անել մենք այդ իրավիճակում։
1. Ամենայն հավանականությամբ ձեր քաշը կփոփոխվի
Կոֆեինը խթանում է նյութափոխանակությունը՝ թույլ տալով ձեր մարմնին ավելի արդյունավետ կերպով այրել կալորիաները։ Երբ մենք դադարում ենք սուրճ խմել և զրկում ենք օրգանիզմը կոֆեինից, հնարավոր է, որ քաշ հավաքեք։
2. Դժվար կլինի կենտրոնանալ
Սուրճը մեզ ավելի ւոշադիր է դարձնում․ կոֆեինը խթանում է դոպամինի և ադրենալինի արտանետումը, ինչը խթանում է ուղեղի ակտիվությանն ու բարձրացնում է արյան ճնշումը։ Դա նշանակում է, որ սուրճից հրաժարվելուց հետո ձեզ դժվար կլինի կենտրոնանալը աշխատանքի և այլ կարևոր գործերի վրա։
3. Հնարավոր է ձեռքերի դող սկսվի
Հնարավոր է դա շատ լուրջ է հնչում, բայց անհանգստանալու կարիք չկա։ Կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգի հզոր խթանիչ է։ Երբ հրաժարվում եք սուրճից, հնարավոր է, որ ձեզ մոտ վերջույթների դող սկսվի, սակայն անհանգստանալու կարիք չկա, այն կանհետանա սուրճից հրաժարվելու մոտավորապես 9-րդ օրը։
4. Դուք անհանգստություն կզգաք
Եթե դուք շատ հանգիստ մարդ եք, միևնույնն է, օրգանիզմը տագնապի զգացողություն կունենա, եթե մնա առանց կոֆեինի։ Այս զգացողությունն առաջանում է ուղեղում քիմիական դիսբալանսի արդյունքում, որն առաջանում կոֆեինի պակասից։
5. Հաճախակի գլխացավեր կունենաք
Գլխացավերը կոֆեինից հրաժարվելու ամենատարածված կողմնակի ազդեցություններից են։ Դա պայմանավորված է արյունատար անոթների լայնացմամբ և ուղեղին արյան մատակարարման բարելավմամբ։ Երբ օրգանիզմը սկսում է հարմարվել ուժեղացված արյան հոսքին, գլխացավերն աստիճանաբար անհետանում են։
6. Դուք ուժերի անկում կզգաք
Սուրճը մեզ համար էներգիայի աղբյուր է հանդիանում։ Երբ մենք դադարում ենք սուրճ խմել, հակառակ արդյունքն ենք զգում։ Շատերը սուրիճից հրաժարվելուց հետո սկսում են անընդհատ հոգնածության զգացողություն ունենալ։
Ինչպե՞ս նվազեցնել այս բացասական հետևանքները
• Կոֆեինի օգտագործումից աստիճանաբար հրաժարվեք։
• Թույլ մի տվեք, որ օրգանիզմը ջրազրկվի, սուրճը փոխարինեք սիրելի թեյով, հաճախակի ջուր խմեք։
• Սպորտով զբաղվեք և ճիշտ հանգստացեք։ Սպորտը կօգնի ձեզ հեշտ հաղթահարել սուրճ խմելու անհագ ցանկությունը։
• Վերանայեք ձեր սնունդը․ շատ կարևոր է բջջանյութի բարձր պարունակությամբ մթերքներ օգտագործել։ Շատ մրգեր և բանջարեղեն կերեք, որոնք օրգանիզմը կապահովեն էներգիայով, որն անհրաժեշտ է կոֆեինից հրաժարվելուց հետո։
Ավելին՝ այստեղ