Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
uncategorized

Ըստ գիտնականի` հնդեվրոպական մայր լեզուն հայերենն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քարտեզագիր, աշխարհագրագետ Գրիգոր Բեգլարյանը նախաձեռնել է պատմական Հայաստանի համապարփակ քարտեզագրության աշխատանքները: Այն լույս է տեսնելու որպես եռհատոր ատլաս և կրելու է «Ատլաս հայաստանյայց աշխարհի» անվանումը: Ներառելու է ողջ պատմական Հայաստանը` Կասպից ծովից մինչև Էգեյան ծովը և Կովկասից մինչև Պարսից ծոցը: Շուրջ 781 հազար քառակուսի կիլոմետր տարածություն:

Բանն այն է, որ ատլասի վերջին հատորում ընդգրկվելու են շրջակա այն երկրները, որոնք քաղաքակրթական առումով կախվածություն ունեն Հայաստանից: Կամ որ նույնն է` գտնվելիս են եղել և այսօր ել գտնվում են հայ ժողովրդի քաղաքակրթական ազդեցության տակ: Դրանք են Ատրպատականը, ներկա Իրաքի տարածքը` Միջագետքը, Փոքր Ասիայի թերակղզին, որը ժամանակինԲյուզանդիայի կազմում էր կամ Հյուսիսային Կովկասը` Դաղստանը, Վրաստանը, Աղվանքը:

Հեղինակը բնականաբար իր աշխատանքները չէր կարող լիարժեք դարձնել առանց պատմական տեղանունների ստուգաբանության, որոնք տեքստային տարբերակով ներառվելու են ատլասում:

Հետաքրքիր բացահայտումներ է անում Գրիգոր Բեգլարյանը: Ըստ գիտնականի, հսկայական այս տարածության տեղանունների ճնշող մեծամասնությունը հայկական են: Պատմական տարբեր ժամանակների միջով հետ գնալով, նա իր ստուգաբանությամբ հասնում է մինչև բառի բուն արմատին, որը, ըստ գիտնականի, արդեն ունի հայկական նշանակություն: Այսինքն` հիմքում հայերեն բառն է:

Անշուշտ մեր հարևանները և ընդհանրապես տվյալ ժողովուրդները վաղուց են հրաժարվել հայկական ամեն ինչից: Մոռացել են կամ ցանկացել են մոռանալ, թե հայկական քաղաքակրթական ազդեցությունն ինչպիսին է եղել իրենց վրա: Կամ` իրենց կողմից յուրացված, իրենցը դարձրած բառերի հիմքում հենց հայերենն է: Ավելին` մինչև հիմա Արևմտյան ու Արևելյան Հայաստանները ռազմակալած մեր հարևաններն են մեր ազդեցության տակ, թե քաղաքակրթական, թե լեզվական առումներով:

Գրիգոր Բեգլարյանի մոտեցումն այսպիսին է` իր բառով ասած էքստրեմիստական է: Նա հայերենն է համարում հնդեվրոպական լեզուն, որից սկիզբ են առել մյուս լեզուները: Բայց եթե դա չեք ցանկանում ընդունել, ապա միանշանակ է, որ հայերենն է հնդեվրոպական լեզվին ամենամոտ լեզուն:

Եթե, ըստ հեղինակի, մարդկության քաղաքակրթության օրրանը Հայաստանն է, և այստեղից է այն տարածվել աշխարհի մյուս տարածաշրջաններում և հասել այլ ժողովուրդների, ապա տրամաբանական է, որ վերջիններիս տեղանունները ևս իրենց հիմքում պետք է կրեն հայերենը: Պարզապես այդ բառերը տառադարձված են և ամեն մի լեզվում հնչում են յուրովի:

Ու օրինակներ է բերում: Քարտեզներում առաջին հայացքից մենք թուրքական անվանումներ ենք տեսնում: Բայց` միայն առաջին հայացքից: Իրականում այնտեղ թուրքական ոչինչ չկա: Օրինակ` Գյանջան ընդամենը Գանձակի տառադարձված տարբերակն է:

Կամ Էրզրումը, որը թվում է, թե թուրքական բառ է, իրականում արաբական անվանում է, որի հիմքում կրկին հայկական արմատն է: Այն ծագել է Արծն կամ Արզն–Արզնի հնագույն հայկական քաղաքի անվանումից, որը գտնվելիս է եղել մոտիկ տարածքում:

Անգամ ստան արմատը, որն համարում ենք պարսկական կամ պարթևական ծագմամբ, հայկական հնագույն բառ է: Նշանակում է`ըզտուն: Այսինքն` Ռուսաստան` ռուսաց տուն, կամ Հայաստան` հայոց տուն:

Իսկ գոմ բառի համար Գրիգոր Բեգլարյանը բոլորովին այլ բացատրություն ունի: Այն եթե այսօր նշանակում է անասունների կացարան, ապա հազարամյակներ առաջ ունեցել է դիցարանի նշանակություն: Իր հաշվարկով` շուրջ յոթ հազար տարի առաջ:

Ավելին` պարսիկներն են մեր լեզվին շնորհակալ, որ իր մեջ պահել է զրադաշտական ժամանակների պարսկական արմատները, որոնք պարսկերենում վաղուց դադարել են գոյություն ունենալ` ատրուշան, բագին, մեհյան և այլն, և այլն:

Կամ Բաքու քաղաքի անվանումը որտեղի՞ց է գալիս: Այն Բագավան բառն է, որ տառադարձվելով դարձել է Բաքու: Կամ Ղարաբաղ բառն ինչո՞ւ անվանենք թուրքական բառ և թարգմանենք Սև այգի: Ինչպես հնարեցին անգլիացիները: Ղարաբաղը հնագույն հայկական բառ է, որը նշանակում է խառը բագ: Այսինքն` շատ բագիններ:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: