Ինչու ենք մենք թակում փայտին
Նույնիսկ ոչ այնքան սնահավատ մարդիկ, երբ ինչ-որ լավ բանից են խոսում, թակում են փայտին, որպեսզի չվախեցնեն հաջողությանը: Որտեղի՞ց է գալիս այս ավանդույթը:
Քրիստոնեության և իսլամի առաջացումից շատ առաջ աշխարհի տարբեր մասերի կռապաշտները երկրպագել են ծառերին, որոնց տարբեր հատկություններով են օժտել: Մի քանի ծառեր որպես գուշակներ են հանդես եկել և մասնակցել են ծիսակատարություններին, որոշ ծառեր էլ որոշակի ոգիների և աստվածների տներ են համարվել:
Ուսումնասիրողներ Ստեֆան Բեչտելը և Դեբորա Ահարոնսոնը համոզված են, որ այսօր գոյություն ունեցող ավանդույթը կապված է այն հավատամքի հետ, որ ծառերի մեջ ոգիներ են ապրում:
Առաջին տարբերակն այն է, որ ինչ-որ մի ժամանակ եվրոպացիները թակոցով վախեցրել են չար ոգուն, որպեսզի այն չլսի գաղտնի խոսակցությունները և նախանձից չփչացնի ամեն ինչ:
Երկրորդ տարբերակի համաձայն, աղոթողները դիպչել են ծառին, որպեսզի ինչ-որ բանի մասին խնդրեն այնտեղ ապրող աստծուն։, կամ թակոցը ծառայել է որպես «շնորհակալություն կատարած խնդրանքի համար»:
«Ցանկացած դեպքում էլ մարդն այս միջոցով փորձել է ապահովագրել իրեն նախանձից և զայրույթից, չար ոգիների նախանձից կամ աստվածների զայրույթից, որոնք ուղղված են չաձազանց ինքնավստահ մահկանացուներին, ովքեր հաջողությունն իրենք իրենց են վերագրում և մոռանում են դրա համար շնորհակալություն հայտնել»,– գրում է Բետչելը իր «Հաջողության գիրք» գրքում:
Ավելին՝ այստեղ