Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Sport

Վերադարձ օլիմպիական Ռիո․ 4 տարի առաջ այս օրը Հայաստանը նվաճեց 3 մեդալ (ֆոտո)

Ռիոյի Օլիմպիական խաղերը պատմական էին հայկական սպորտի, Հայաստանի եւ աշխարհի հայության համար, քանի որ հենց այս Խաղերում Հայաստանը 20 տարի դադարից հետո ունեցավ օլիմպիական չեմպիոն:

2016 թվականի օգոստոսի 5-21-ը Ռիոյում Հայաստանի 33 մարզիկ պայքարեցին օլիմպիական մեդալների, հաղթանակներ գրանցելու համար՝ երկրի պատիվը բարձր պահելու մեկ ընդհանուր նպատակով: Անկախ Հայաստանի ամենամեծ օլիմպիական հավաքականը 4 մեդալ նվաճեց Ռիոյում՝ մեկ ոսկի եւ երեք արծաթ:

Հենց այս օրը՝ օգոստոսի 16-ը, ամենահիշարժանն էր օլիմպիական Ռիոյում Հայաստանի պատվիրակության եւ, առհասարակ, Հայաստանի համար: Հենց այս օրը 4 տարի առաջ Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի միակ ոսկե մեդալը Ռիոյի Օլիմպիական խաղերում: Նույն օրը մեդալակիրներ դարձան նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եւ ծանրորդ Գոռ Մինասյանը: Ավելի վաղ Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:

NEWS.am Sport-ը վերհիշել է Ռիոյի Օլիմպիական խաղերը 4 տարի անց:

Արթուր Ալեքսանյանի ոսկե հաղթանակը Ռիոյում

Արթուր Ալեքսանյանի հաղթանակին, հաջողությանը օլիմպիական գորգում եւ ոսկե մեդալին հավատում էին բոլորը: Գյումրեցի ըմբիշի գոտեմարտին սպասում էին Հայաստանի եւ աշխարհի բոլորը հայերը՝ մեծից փոքր:

Ալեքսանյանը նախորդ օրը վստահ հաղթանակներ տոնելուց հետո արդեն «հայտարարել» էր աշխարհին, որ եզրափակիչ գոտեմարտում գորգ է դուրս գալիս իր եւ բոլորիս վաղեմի երազանքն իրագործելու՝ ոսկե մեդալը նվաճելու:

Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշայինների եզրափակիչում գյումրեցի ըմբիշը վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ (3:0): Իսկ մինչ եզրափակիչ, աշխարհի կրկնակի չեմպիոնը 3 փայլուն հաղթանակներ էր տոնել իտալացի Դաիգորո Տիմոնչինիի (5:2), ռումինացի Ալին Ցիուրարուի (8:0) եւ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ (9:0):   

Եզրափակիչ գոտեմարտի եզրափակիչ սուլոցից հետո Ռիոյի օլիմպիական մարզադահլիճը մի ակնթարթ քարացավ եւ ցնծաց Արթուր Ալեքսանյանի հուզական բղավոցից եւ գորգի կենտրոնում ծնկի գալուց հետո: Oլիմպիական չեմպիոնի հետ ցնծաց ամբողջ Հայաստանը:

Օլիմպիական պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին հայ մարզասեր հանրությունը գյումրեցի ըմբիշին առաջին անգամ տեսավ արցունքներն աչքերին՝ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատկերն էլ կրծքին: Թերեւս սա ամենահուզիչ տեսարանն էր աշխարհի հայության համար հեռուստաէկրաններից այս կողմը:

Այդ ժամանակ դեռ կրկնակի աշխարհի եւ եռակի Եվրոպայի չեմպիոնը 20 տարվա ընդմիջումից հետո դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ Արմեն Նազարյանից հետո եւ Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնը:

Միհրան Հարությունյանի պարտությունը՝ կեցցեների եւ ծափահարությունների ներքո.

Հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին կողմնակալ մրցավարության պատճառով բաժին հասավ արծաթե մեդալին, որը սակայն ոսկու գին ուներ:

Ռիոյի Օլիմպիական խաղերը ընդմիշտ ցավալի հիշողություններ կթողնեն ինչպես Միհրան Հարությունյանի, այնպես էլ հայ մարզասեր հանրության համար:

66 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում բացահայտ անարդար մրցավարության պատճառով Միհրան Հարությունյանը պարտվեց 2014 թվականի աշխարհի չեմպիոն, սերբ Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Միհրանը պարտվեց կեցցեների եւ ծափահարությունների ներքո: Մրցավարները բառացիորեն զրկեցին Միհրանին հաղթանակից՝ մի քանի անգամ պարտեր նստացնելով հայ ըմբիշին՝ մրցակցի պասիվ պայքարի պարագայում եւ նախազգուշացումով մեկ միավոր նվիրելով Շտեֆանեկին:

Պարգեւատրման արարողության ժամանակ Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները՝ մի ամբողջ ազգի ստիպելով իր հետ միասին արտասվել եւ այդպես էլ չհամաձայնել պարտության հետ՝ թույլ չտալով կրծքին կախել արծաթե մեդալը:

Ցավալի միջադեպից հետո «Զվարթնոց» օդանավակայանում Միհրան Հարությունյանին երկրպագուները դիմավորեցին օլիմպիական չեմպիոնին վայել, իսկ նրա արծաթե մեդալը հենց օդանավակայանում նվերի տեսքով փոխարինվեց ոսկե մեդալով:

Գոռ Մինասյանի արծաթե հաղթանակը.

Հաղթական օրվա հաղթական ավարտը տվեց ծանրորդ Գոռ Մինասյանը՝ նվաճելով օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի +105 կգ քաշայինների պայքարում 22-ամյա գյումրեցի ծանրորդը երկրորդ տեղը գրավեց 451 կգ երկամարտի արդյունքով: Գոռ Մինասյանի արծաթե մեդալը Ռիոյում իսկական սփոփանք դարձավ հայ մարզասեր հանրության համար՝ ուրախությամբ, ցնծությամբ եւ հիասթափությամբ խառնված մեդալային օրվա ավարտին:

Մեկ օր առաջ էլ օլիմպիական Ռիոյում ծանրամարտի մրցաշարում Հայաստանի առաջին մեդալն էր նվաճել 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը՝ 105 կգ քաշայինների պայքարում՝ նվաճելով արծաթե մեդալ (երկամարտ 402 կգ): Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական խաղերում հայ ծանրորդներն առաջին անգամ նվաճեցին արծաթե մեդալներ:

Ռիոյի Օլիմպիական խաղերից անցել է 4 տարի, բայց չեմպիոնական Խաղերի հիշողությունները վառ են մնացել ինչպես մարզիկների, այնպես էլ յուրաքանչյուր հայի սրտում: Անցած 4 տարիների ընթացքում հայ մարզիկները կրկնապատկել են իրենց հաղթանակներն ու մեդալները՝ նվաճելով աշխարհի ու Եվրոպայի ոսկե մեդալներ՝ այդպիսով ձեռնոց նետելով Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Այսպես՝ Արթուր Ալեքսանյանը աշխարհի եռակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն է, Եվրոպական խաղերի չեմպիոն է եւ այժմ վստահ քայլերով գնում է օլիմպիական երկրորդ ոսկե մեդալի հետեւից:

Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. նա նույնպես Տոկիոյի օլիմպիական գլխավոր հույսերից է: 

Գոռ Մինասյանը աշխարհի փոխչեմպիոն է: Նա շարունակում է համառ պայքարի մեջ լինել իր հիմնական մրցակից, վրացի Լաշա Տալախաձեի հետ: Օլիմպիական ոսկե մեդալի ակնկալիքով ծանրորդը պատրաստվում է Տոկիոյի Խաղերին:

Օլիմպիական մրցաշրջանը նոր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ է տվել ինչպես ըմբշամարտում եւ ծանրամարտում, այնպես էլ մյուս  մարզաձեւերում, որոնք վստահ իրենց խոսքը կասեն օլիմպիական Տոկիոյում:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 9-ը Տոկիոյում, բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Խաղերը հետաձգվեցին մեկ տարով:

Ուրեմն՝ դեպի Տոկիո՝ օլիմպիական ոսկե մեդալների ակնկալիքով: