Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ Հայաստան
Սպորտ

Վերադարձ օլիմպիական Ռիո․ 4 տարի առաջ այս օրը Հայաստանը նվաճեց 3 մեդալ (ֆոտո)

Ռիոյի Օլիմպիական խաղերը պատմական էին հայկական սպորտի, Հայաստանի եւ աշխարհի հայության համար, քանի որ հենց այս Խաղերում Հայաստանը 20 տարի դադարից հետո ունեցավ օլիմպիական չեմպիոն:

2016 թվականի օգոստոսի 5-21-ը Ռիոյում Հայաստանի 33 մարզիկ պայքարեցին օլիմպիական մեդալների, հաղթանակներ գրանցելու համար՝ երկրի պատիվը բարձր պահելու մեկ ընդհանուր նպատակով: Անկախ Հայաստանի ամենամեծ օլիմպիական հավաքականը 4 մեդալ նվաճեց Ռիոյում՝ մեկ ոսկի եւ երեք արծաթ:

Հենց այս օրը՝ օգոստոսի 16-ը, ամենահիշարժանն էր օլիմպիական Ռիոյում Հայաստանի պատվիրակության եւ, առհասարակ, Հայաստանի համար: Հենց այս օրը 4 տարի առաջ Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի միակ ոսկե մեդալը Ռիոյի Օլիմպիական խաղերում: Նույն օրը մեդալակիրներ դարձան նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եւ ծանրորդ Գոռ Մինասյանը: Ավելի վաղ Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:

NEWS.am Sport-ը վերհիշել է Ռիոյի Օլիմպիական խաղերը 4 տարի անց:

Արթուր Ալեքսանյանի ոսկե հաղթանակը Ռիոյում

Արթուր Ալեքսանյանի հաղթանակին, հաջողությանը օլիմպիական գորգում եւ ոսկե մեդալին հավատում էին բոլորը: Գյումրեցի ըմբիշի գոտեմարտին սպասում էին Հայաստանի եւ աշխարհի բոլորը հայերը՝ մեծից փոքր:

Ալեքսանյանը նախորդ օրը վստահ հաղթանակներ տոնելուց հետո արդեն «հայտարարել» էր աշխարհին, որ եզրափակիչ գոտեմարտում գորգ է դուրս գալիս իր եւ բոլորիս վաղեմի երազանքն իրագործելու՝ ոսկե մեդալը նվաճելու:

Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշայինների եզրափակիչում գյումրեցի ըմբիշը վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ (3:0): Իսկ մինչ եզրափակիչ, աշխարհի կրկնակի չեմպիոնը 3 փայլուն հաղթանակներ էր տոնել իտալացի Դաիգորո Տիմոնչինիի (5:2), ռումինացի Ալին Ցիուրարուի (8:0) եւ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ (9:0):   

Եզրափակիչ գոտեմարտի եզրափակիչ սուլոցից հետո Ռիոյի օլիմպիական մարզադահլիճը մի ակնթարթ քարացավ եւ ցնծաց Արթուր Ալեքսանյանի հուզական բղավոցից եւ գորգի կենտրոնում ծնկի գալուց հետո: Oլիմպիական չեմպիոնի հետ ցնծաց ամբողջ Հայաստանը:

Օլիմպիական պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին հայ մարզասեր հանրությունը գյումրեցի ըմբիշին առաջին անգամ տեսավ արցունքներն աչքերին՝ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատկերն էլ կրծքին: Թերեւս սա ամենահուզիչ տեսարանն էր աշխարհի հայության համար հեռուստաէկրաններից այս կողմը:

Այդ ժամանակ դեռ կրկնակի աշխարհի եւ եռակի Եվրոպայի չեմպիոնը 20 տարվա ընդմիջումից հետո դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ Արմեն Նազարյանից հետո եւ Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնը:

Միհրան Հարությունյանի պարտությունը՝ կեցցեների եւ ծափահարությունների ներքո.

Հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին կողմնակալ մրցավարության պատճառով բաժին հասավ արծաթե մեդալին, որը սակայն ոսկու գին ուներ:

Ռիոյի Օլիմպիական խաղերը ընդմիշտ ցավալի հիշողություններ կթողնեն ինչպես Միհրան Հարությունյանի, այնպես էլ հայ մարզասեր հանրության համար:

66 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում բացահայտ անարդար մրցավարության պատճառով Միհրան Հարությունյանը պարտվեց 2014 թվականի աշխարհի չեմպիոն, սերբ Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Միհրանը պարտվեց կեցցեների եւ ծափահարությունների ներքո: Մրցավարները բառացիորեն զրկեցին Միհրանին հաղթանակից՝ մի քանի անգամ պարտեր նստացնելով հայ ըմբիշին՝ մրցակցի պասիվ պայքարի պարագայում եւ նախազգուշացումով մեկ միավոր նվիրելով Շտեֆանեկին:

Պարգեւատրման արարողության ժամանակ Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները՝ մի ամբողջ ազգի ստիպելով իր հետ միասին արտասվել եւ այդպես էլ չհամաձայնել պարտության հետ՝ թույլ չտալով կրծքին կախել արծաթե մեդալը:

Ցավալի միջադեպից հետո «Զվարթնոց» օդանավակայանում Միհրան Հարությունյանին երկրպագուները դիմավորեցին օլիմպիական չեմպիոնին վայել, իսկ նրա արծաթե մեդալը հենց օդանավակայանում նվերի տեսքով փոխարինվեց ոսկե մեդալով:

Գոռ Մինասյանի արծաթե հաղթանակը.

Հաղթական օրվա հաղթական ավարտը տվեց ծանրորդ Գոռ Մինասյանը՝ նվաճելով օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի +105 կգ քաշայինների պայքարում 22-ամյա գյումրեցի ծանրորդը երկրորդ տեղը գրավեց 451 կգ երկամարտի արդյունքով: Գոռ Մինասյանի արծաթե մեդալը Ռիոյում իսկական սփոփանք դարձավ հայ մարզասեր հանրության համար՝ ուրախությամբ, ցնծությամբ եւ հիասթափությամբ խառնված մեդալային օրվա ավարտին:

Մեկ օր առաջ էլ օլիմպիական Ռիոյում ծանրամարտի մրցաշարում Հայաստանի առաջին մեդալն էր նվաճել 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը՝ 105 կգ քաշայինների պայքարում՝ նվաճելով արծաթե մեդալ (երկամարտ 402 կգ): Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական խաղերում հայ ծանրորդներն առաջին անգամ նվաճեցին արծաթե մեդալներ:

Ռիոյի Օլիմպիական խաղերից անցել է 4 տարի, բայց չեմպիոնական Խաղերի հիշողությունները վառ են մնացել ինչպես մարզիկների, այնպես էլ յուրաքանչյուր հայի սրտում: Անցած 4 տարիների ընթացքում հայ մարզիկները կրկնապատկել են իրենց հաղթանակներն ու մեդալները՝ նվաճելով աշխարհի ու Եվրոպայի ոսկե մեդալներ՝ այդպիսով ձեռնոց նետելով Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Այսպես՝ Արթուր Ալեքսանյանը աշխարհի եռակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն է, Եվրոպական խաղերի չեմպիոն է եւ այժմ վստահ քայլերով գնում է օլիմպիական երկրորդ ոսկե մեդալի հետեւից:

Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. նա նույնպես Տոկիոյի օլիմպիական գլխավոր հույսերից է: 

Գոռ Մինասյանը աշխարհի փոխչեմպիոն է: Նա շարունակում է համառ պայքարի մեջ լինել իր հիմնական մրցակից, վրացի Լաշա Տալախաձեի հետ: Օլիմպիական ոսկե մեդալի ակնկալիքով ծանրորդը պատրաստվում է Տոկիոյի Խաղերին:

Օլիմպիական մրցաշրջանը նոր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ է տվել ինչպես ըմբշամարտում եւ ծանրամարտում, այնպես էլ մյուս  մարզաձեւերում, որոնք վստահ իրենց խոսքը կասեն օլիմպիական Տոկիոյում:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 9-ը Տոկիոյում, բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Խաղերը հետաձգվեցին մեկ տարով:

Ուրեմն՝ դեպի Տոկիո՝ օլիմպիական ոսկե մեդալների ակնկալիքով: