Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
Lifestyle

10 ապշեցուցիչ փաստեր մարդու մահվան մասին

Կա մի բան, որի մասին բոլորս էլ փորձում ենք հնարավորինս քիչ մտածել: Այն մեզ վախեցնում է, անհանգստացնում է, որովհետև դրա վրա վերահսկողություն չունենք և երբևէ չենք էլ կարող ունենալ: Վախենում ենք նրանից, քանի որ մեկ անգամ նրան հյուր գնալով այլևս չենք վերադառնա: Սակայն գիտենք, որ այն գոյություն ունի և մենք մի օր անպայման կհանդիպենք նրան:

1. Ողջ պատմության ընթացքում մահացել է շուրջ 100 միլիարդ մարդ

Աշխարհի ներկայիս բնակչությունը կազմում է 7,4 միլիարդ մարդ: Մոտավոր հաշվարկներով Երկիր մոլորակի վրա ամբողջ պատմության ընթացքում ապրել է շուրջ 107 միլիարդ մարդ: Եվ դա նշանակում է, որ 100 միլիարդն արդեն մահացել են:

2. Մահից երեք օր հետո այն ֆերմենտները, որոնք մարդու մարսողությունն էին ապահովում, սկսում են «մարսել» հենց մարդուն

Մարսողության ժամանակ ստամոքսն արտադրում է ֆերմենտներ և թթուներ՝ սննդի «վերամշակման» համար, իսկ աղիների ներքին պատերը մեծ քանակությամբ HCl (աղաթթու) են արտադրում: Թթվարտադրության հետևանքով աղիները պատվում են լորձի հաստ շերտով: Մահից հետո լորձի արտադրությունը դադարում է, այդ պատճառով էլ ֆերմենտներն ու թթուները սկսում են «ուտել» հյուսվածքները:

3. Երբ մարդը մահանում է, նրա լսողությունն ամենաուշն է «անջատվում»

Հոգեվարքի ժամանակ մարդու շնչառությունը փոխվում է, նրա մոտ կարող են առաջանալ հալյուցինացիաներ, մաշկի գունաթափում և մարմնի ջերմաստիճանի փոփոխություն է տեղի ունենում, աղիների ու միզապարկի ֆունկցիաների խանգարում, մկաանային թուլություն: Երբ մարդու բոլոր օրգանները արդեն դադարում են աշխատել, ամենավերջում իր գործառույթն է ավարտում լսողական համակարգը:

4. Էվերեստի գագաթին 200 դիակներ կան, որոնք դեպի վեր ճանապարհի համար որպես ուղենիշներ են ծառայում

Ցուրտը և թթվածնի պակասը Էվերեստի միակ մահացու վտանգները չեն: Այստեղ մարդիկ հաճախ հանդիպում են նաև սարսափելի սողանքների, այդ իսկ պատճառով ճանապարհը դեպի սարի գագաթը բառացիորեն լի է դիակներով: Վերև բարձրանալուց առաջ ալպինիստները նախապես որոշում են՝ իրենց հանդիպած դիակները թողնել տեղում, դիակիզման համար ուղարկել Կատմանդու, թե տուն ուղարկել: Առաջին տարբերակից բացի մնացած տարբերակները շատ «թանկ են նստում», այդ իսկ պատճառով էլ դիակները հիմնականում նույնությամբ թողնում են այնտեղ, որտեղ որ տեսնում են:

5. Խաչելությունը՝ որպես մահապատժի իրավական եղանակ, դեռևս գործում է Սուդանում և Սաուդյան Արաբիայում

21-րդ դարի առաջին տասնամյակում Սաուդյան Արաբիայում մի քանի մարդիկ հենց այս եղանակով մահապատժի ենթարկվեցին, թեև նրանցից մի քանիսին նախապես արդեն գլխատել էին: Իրանում խաչելությունը տեսականորեն մինչ այժմ էլ համարվում է մահապատժի ձև: Մեղավորներին խաչի վրա են բարձրացնում, որը դրվում է այնպես, որ խաչվածը դեմքով դեպի Մեքքայի կողմը լինի: Եթե երեք օր շարունակ մարդը ողջ է մնում, ապա նրան ներում է շնորհվում:

6. Սա քաղաք չէ. սա 6 քկմ մակերեսով գերեզմանոց է, որտեղ թաղված են 5 միլիոն մարդիկ

Վադի ալ-Սալամը՝ աշխարհում ամենախոշոր շիաական գերեզմանոցը, գտնվում է Իրաքի Նաջաֆ քաղաքում: Մարդկանց այստեղ թաղել սկսել են դեռևս 1400 տարի առաջ: 2003 թ. Իրաքի պատերազմը հանգեցրեց նրան, որ գերեզմանոցի տարածքը մեծացրին 40%-ով: 2006-07 թվականներին այն նորից մեծացվեց՝ շիաների և սուննիների միջև պատերազմի պատճառով:

7. Ինդոնեզական Տանա-Տորաջա կղզում երեխայի՝ մինչ ատամ հանելը մահանալու դեպքում նրա ընտանիքի անդամները ծառում խոռոչ են բացում և այնտեղ թաղում փոքրիկին

Տանա_Տորաջա կղզում թաղման արարողությունները մինչ օրս էլ հնագույն ավանդույթներով են իրականացվում: Թաղումները խոշոր իրադարձություններ են համարվում և ընթանում են շաբաթներ շարունակ: Փոքրիկներին, որոնք մահացել են մինչև ատամ հանելը, թաղում են ծառերի մեջ: Ժամանակի ընթացքում ծառն իր հյուսվածքները վերականգնում է՝ փակելով խոռոչը և «կլանելով» երեխայի մարմինը:

8. Սերիական մարդասպանների դիերը ցուցադրվում են թանգարաններում, որպեսզի բոլորը համոզված լինեն նրանց մահում

Սի Ուե Յունը չինացի ներգաղթյալ էր, որը Թայլանդ էր տեղափոխվել 1944 թ. և դարձել էր հայտնի սերիական մարդասպան-մարդակեր: 1958 թ. նրան բռնեցին և հրապարակայնորեն մահապատժի ենթարկեցին: Այնուհետև զմրսեցին մարմինը և ցուցադրության դրեցին Սոնկրան Նիյոմսանի դատաբժշկական թանգարանում:

9. QR կոդերը վերաբերում են նաև գերեզմանաքարերին. սկան անելով գերեզմանաքարի կոդը՝ կարող եք կարդալ մահախոսականը և նայել լուսանկարները

Սմարթ-գերեզմանոցներն արդեն իրականություն են: Օրինակ՝ Ուրուգվայի հրեական Լա-Պաս գերեզանոցը կարող է հպարտանալ իր՝ յուրաքանչյուր շիրմաքարի QR կոդերով: Quiring ընկերությունը և նրա մասնաճյուղերը այս տեխնոլոգիան պատրաստվում են շատ տեղերում կիրառել:

10. Հնդկաստանում գնչուական մի ցեղ մահը նշում է որպես ամենաուրախ իրադարձություն, իսկ ծնունդը որպես ամենատխուր

Սատիա ցեղը 24 գնչուական ընտանիքներից է կազմված, րոոնք Ռաջաստան նահանգի քոչվորներն են: Թաղումների և դիակիզումների արարողությունները այստեղ տոներ են համարվում:

Մարդիկ մաքուր հագուստ են հագնում, քաղցրեղեն, մրգեր և լիկյոր են գնում, այնուհետև սկսում պարել թմբուկի երաժշտության ներքո: Նրանք տոնում են մահը, քանի որ համարում են, որ այն ազատում է հոգին մարմնական բանտից: Միևնույն ժամանակ կարծում են, որ ծնունդը աստվածային պատիժ է, որի ժամանակ հոգին բանտարկվում է մարմնում: