Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Կորոնավիրուս․ Ինչպես են տարածվում մանրէները, և որտեղ է վարակվելու ամենաբարձր հավանականությունը

Բազմաթիվ երկրներում այսօր դադարեցվում կամ մեղմացվում են կառանտինային սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի շրջանակում։ Ստեղծված իրավիճակում որտե՞ղ է կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր հավանականությունը։ Ինչպե՞ս են տարածվում վարակիչ հիվանդությունները։ Այս ամենի շուրջ իր կարծիքով weforum.org-ում տպագրված հոդվածում կիսվել է կենասաբանական գիտությունների պրոֆեսոր Էրին Բրոմաժը։

Մասնագետի խոսքով՝ վարակվելու հավանականությունը բարձր է հիմնականում մասայական միջոցառումերի ժամանակ, ինչպիսիք են` հարսանյաց հանդեսները կամ ծննդյան արարողությունները։ Իսկ բաց տարածքներում վարակվելու հավանակությունը համեմատաբար քիչ է։

«Թվում է, թե հասարակության մի մասը արդեն թուլացրել է զգոնությունը, սակայն ես չեմ հասկանում` ինչու՞: Համաճարակի «Կորը» (տարածման հիպերբոլիկ գծապատկեր) ունի կանխատեսելի զարգացում և գագաթնակետին հասնելուն պես, կանխատեսելի կլինի նաև նահանջը: Չինաստանում և Իտալիայում գրանցված ցուցանիշները վկայում են, որ մահացությունների թիվը սկսել է աստիճանաբար նվազել: Ենթադրենք`ունենք 70 հազար մահվան ելք, եթե տեմպը շարունակի նվազել, հաջորդ 6 շաբաթների ընթացքում կունենանք ևս 70 հազար մահ:

Քանի որ արդեն բաց են որոշ հաստատություններ, անկասկած վարակի տարածումը կլինի անխոչընդոտ: Ես հասկանում եմ, որ այդ ամենը արվում է տնտեսությանը խորապես չվնասելու համար, սակայն շարունակում եմ պնդել. Եթե խնդրին չտրվի կենսաբանական լուծում, տնտեսությունը կշարունակի անկում արձանագրել», - գրում է մասնագետը:

Նրա խոսքով՝ դեռևս շատ քիչ թվով պետությունների ցուցանիշներում կարելի է տեսնել տեմպի նվազում: Ավելին, մայիսի 3-ի դրությամբ մեծամասնության մոտ շարունակվում է աճ գրանցվել:

Դիտարկենք ԱՄՆ-ի ցուցանիշները. Անգամ տարածման օջախի (Նյու Յորքի) տենդենցը հաշվի չառնելով, օրական ցուցանիշը շարունակում է աճել:

«Այսպիսով, վերաբացելով ամեն ինչ, կստացվի կրակի վրա բենզին լցնել: Ուզած, թե չուզած այդ ամենը լինելու է, իսկ ներկայիս իմ նպատակը` ձեզ ռիսկային գոտիներից զերծ պահելն է», - գրում է մասնագետը:

Որտե­՞ղ են վարակվում մարդիկ

Հայտնի է, որ որոշ մարդիկ վարակվել են տան պայմաններում: Ընտանիքի անդամը գտնվելով դրսում կարող է վարակվել, այնուհետև շփվելով անդամների հետ, հանդիսանալ վարակի տարածման պատճառ:

«Ես հաճախ եմ լսում, որ մարդիկ ռիսկային են համարում տարբեր մթերային խանութները, վազքուղիները և բոլոր այն վայրերը, որտեղ մարդիկ դիմակներ չեն կրում: Արդյո­՞ք այս վայրերը ռիսկային են, ո'չ այդքան: Եկեք հասկանաք.

Վարակվելու համար, անհրաժեշտ է ստանալ վարակի անհրաժեշտ չափաբաժինը, ուսաումասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսով վարակվելու համար բավարար է անգամ մի փոքր չափաբաժինը: Որոշ փորձագետների գնահատմամբ` 1000 SARS-CoV 2- ի շատ քիչ քանակությամբ մասնիկները բավարար են վարակվելու համար:

Պետք է նշել, որ այս ցուցանիշները դեռ պետք է ենթարկել ուսումասիրության, սակայն այս ամենն էլ բավարար է` վարակի առաջացման պայմանները հասկանալու համար: Վարակը կարող է առաջանալ` 1000 վարակակիր մասնիկից, որոնք մարդը ընդունում է մեկ շնչով կամ մեկ անգամ աչքերին դիպչելուց: Վրակվել կարելի է նաև 100 վիրուսակիր մասնիկ 10 անգամ շնչելու և 10 մասնիկ` 100 անգամ շնչելու միջոցով», - գրում է կենսաբանը:

Որքա­՞ն վիրուսակիր մասնիկ է արտազատվում շրջկա միջավայր

Լոգարան. Լոգարանում կան այնպիսի մակերեսներ, որոնք առավել շատ են օգտագործվում մարդկանց կողմից, օրինակ՝ դռան բռնակը, ծորակը եւ այլն: Այսպիսով, այդտեղից վիրուսի տարածման ռիսկը բարձր է: Պարզ է, ռիսկային վայր կարող են համարվել հասարակական պետքարանները: Այդ իսկ պատճառով այդ վայրերը ախտահանելը պետք է կրի պարտադիր բնույթ:

Հազ. Մեկ հազի ժամանակ օդ է արտանետվում ավելի քան 3000 վիրուսակիր մասնիկ, որոնք շարունակում են տարածվել մինչև 50 կմ շառավիղով: Որոշ մասնիկներ կարող են թույլ լինել և չպահպանվել օդում, սակայն կան նաև այնպիսիք, որոնք կարող են տարածվել վայրկյանների ընթացքում:

Փռշտոց. Մեկ փռշտոցը իր մեջ կարող է պարունակել մինչև 30.000 վիրուսակիր մասնիկ, որոնք մեկ ժամվա ընթցաքում տարածվում են մինչև 200 կմ շառավիղով:

Եթե անձը վարակված է, ապա նրա հազի և փռշտոցի հետևանքով շրջակա միջավայր կարող է արտանետվել ավելի քան 200 000 000 վարակակիր մասնիկ:

Շունչ. Շնչելու հետևանքով օդ է արտանետվում 500-5000 վարակակիր մասնիկ: Այս մասնիկները կարող են շատ թույլ լինել, և չեզոքանալ: Առավել քիչ քանակությամբ մասնիկներ կարող են արտանետվել քթով արտաշնչելիս: Հարկ է նշել, որ թույլ արտաշնչելու դեպքում, այն մասնիկները որոնք գտնվում եմ ավելի խորքային հատվածում, չեն արտանետվում:

Ի տարբերություն հազի և փռշտոցի, արտաշնչելու ժամանակ օդ արտանետված մասնիկները առավել թույլ են և չեն կարող արտաքին միջավայրում երկար գոյատևել: Մենք դեռ չունենք SARS-CoV2-ի հստակ թվերը, սակայն մեզ համար որպես ուղեցույց կարող է հանդիսանալ գրիպի ցուցանիշը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրիպով վարակվելու համար բավար է ընդունել վարարակիր 33 մասնիկ:

Հիշեք բանաձևը. Վարակվել = Վիրուսի արտանետում + ժամանակ

Եթե մարդը հազում կամ փռշտում է, այդ 200 000 000 մասնիկները տարածվում են ամենուր: Որոշ վիրուսներ մնում են օդում, որոշները մակերեսների վրա, որոշներն էլ գետնի վրա: Այսպիսով, եթե դուք դեմ առ դեմ շփվեք կորոնավիրուսով վարակված անձի հետ, և եթե այդ մարդը հազա կամ փռշտա, դուք կշնչեք այդ 1000 մասնիկները և կվարակվեք:

Եթե վարակված անձը հազա կամ փռշտա սենյակում, ապա վիրուսակիր մասնիկները կշարունակեն տարածվել ամբողջ սենյակում: Վարակակիր մարդուց հետո սենյակ մտնելիս և մի քանի շունչ կատարելիս, ամենայն հավանականությամբ դուք կվարակվեք։

1 շնչի ժամանակ, 20 վիրուսային մասնիկներ, 1 րոպեում տարածվում են, այսինքն վարակվելու համար անհրաժեշտ կլինի 1000 վիրուսային մասնիկ՝ բաժանված 20 րոպեի միջոցով այսինքն, 50 րոպեն բավարար է վարակակիր դառնալու համար:

Խոսք. Խոսելը մոտ 10 անգամ մեծացնում է վարակակիր մասնիկների արտանետումը (յուրաքանչյուր 1 րոպեին 200 մասնիկ): Այսինքն, դեմ առ դեմ միմյանց հետ խոսելով, 5 րոպեն բավարար է վարակվելու համար: Այն մարդիկ, ովքեր դեմ առ դեմ կանգնած մնան 10 րոպեից ավել, կդառնան պոտենցիալ վարակիր: Ահա թե ինչու է վարակակիր մարդկանց համար տանը մնալը վտանգավոր:

Ո՞րն է ասիմպտոմ մարդու դերը վարակի տարածման մեջ

Ախատշաններ ունեցող մարդիկ միակ վարակիրները չեն, ովքեր կարող են պատճառ հանդիսանալ վարակի տարածման: Հայտնի է, որ վիրուսների տարածման 44% դեպքերում, տարածման աղբյուր հանդիսանում են ասիմպտոմ անձիք: Անձը կարող է տարածել վիրուսը անգամ ախտանշանների ի հայտ գալուց 5 օր առաջ:

Վարակակիր անձիք կարող են լինել ցանկացած տարիքի: Նրանաց մոտ հիվանդությունը կարող է ուղեկցվել տարբեր ձևերով: Ստորև բերված ցուցանիշը ցույց է տալիս, որ անկախ տարիքից, անձը կարող է ունենալ կորոնավիրուսային հիվանդություն:

Վարակակիր անձից օդ արտանետված վիրուսակիր մասնիկները փոխում են իրենց բաղադությունը, այդ իսկ պատճատով վիրուսը մարդկանց մոտ լինում է տարբեր: Այսպիսով, նախքան ախտանշանների ի հայտ գալը, դուք շարունակելու եք հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:

Այսպիսով եկեք հասկանանք` ինչքանո՞վ են վերաբացումնրը վտանգավոր հասարակության համար

Երբ դուք մտածում եք վարակի տարածման վայրերի մասին, ի՞նչ է առաջինը գալիս ձեր մտքին: Որոշ մարդիկ կպատասխանեն՝ կռուիզային նավարկությունը, սակայն դա սխալ դիրքորոշում է:

Հաշվի չառնելով բժշկական հաստատություններում վարակների տարածման ցուցանիշները, հանգում ենք այն եզրակացության, որ առավել ռիսկային վայրեր են հանդիսանում բանտերը, աշխատավայրերը, եկեղեցիները և այն տարածքները, որտեղ օդի անմիջական մուտք չկա:

Վարակի տարածման առավել վտանգավոր վայրերն են.

Արտադրամասերը. Օրինակ, մսի արտադրամասում աշխատակիցները նստում են իրար մոտ: Արդյունաբերական մեքենաները, սառը սենյակները իդելական պայմաններ են վիրուսի տարածման համար
Հարսանիքի, հոգեհանգստի, ծննդյան արարողությունները
Բիզնես քննարկումները
Քանի որ մենք արդեն վերադառնում ենք աշխատանքի, եկեք տեսնենք թե վարակի պայմաններում, ի՞նչ կկատարվի այնտեղ․

Ռեստորաններ. Անգամ շատ տարրական գիտելիքեր ունենալու դեպքում էլ հասկանալի է, որ մեկ ասիմտոմ անձի մուտքը ռեստորան կարող է ախտոտել միջավայրը: Տե'ս նկարը. Վարակակիր մարդը (A1) իր 9 ընկերների հետ ընթրում է սեղանի շուրջ: Ընթրիքը տևում է 1-1,5 ժամ: Այս ժամանակահատվածում վարակակիր անձը միայն շնչելով, միջավայրը դարձնում է վարակված: Այսպիսով, սեղանի շուրջ նստածների 50%ը պոտեցիալ վարակակիր է: Կողքի սեղանի մոտ նստած մարդկանց 75%ը նույնպես վարակիր են: E կամ F սեղանի մետ նստածներից ոչ ոք չի վարակվել, քանի որ նրանք նստած են օդորակչի հոսանքի ուղղության հակառակ կողմում:

 

Աշխատավայրեր. Վարակի տարածման հաջորդ ձևը կոչվում է կենտրոնացում: Վարակված աշխատակիցը աշխատում է շենքի 11րդ հարկում, հիմնարկությունն ունի 216 աշխատակից: Մեկ շաբաթվա ընթացքում այդ մարդկանցից 94-ը վարակվել է (43,5% ՝ կապույտ աթոռներ), 94 հոգուց 92-ը ունեցել են ախտանշաններ (միայն 2-ը մնացին ասիմպտոմատիկ): Ուշադիր եղեք,որ հիմնականում վարակակիր է սենյակի միայն մեկ կողմը, իսկ մնացածները վարակվել են տարբեր մակերեսների հետ շփվելիս (բռնակներ, բազրիքներ, ծորակ, լույսի անջատիչ): Հետաքրքիր է, որ թեև շենքի տարբեր հարկերում, վերելակներում և նախասրահում աշխատողների միջև զգալի շփում է եղել, բայց բռնկումը հիմնականում սահմանափակվել է մեկ հարկով:

Երգչախմբեր. Վաշինգտոն նահանգի համայնքային երգչախումբը. Չնայած մարդիկ տեղեկացված են վարակի մասին և քայլեր են ձեռնարկում վարակի տարածման տեմպը նվազեցնելու համար. Օրինակ` նրանք խուսափում էին սովորական ձեռքսեղմումներից և գրկախառնություններից, մարդիկ նաև իրենց երաժշտությունն էին բերում՝ խուսափելով փոխանակումից, և պրակտիկայում սոցիալական հեռավորությունն պահպանելով: Նախքան պարապմունքի սկսելը, բոլոր անդամներին խնդրում էին ախտանշանների առկայության դեպքու մնալ տանը:

Ի տարբերություն խոսելուն, երգելիս ավելի մեծ քանակությամբ մասնիկներ են արտանետվում արտաքին միջավայր: Երգելիս խորը շնչելն էլ կարող է առիթ հանդիսանալ վարակակիր մասնիկը հեշտորեն վերցնելու: Երկու ժամն անգամ բավարար է, որպեսզի այդտեղ գտնվող յուրաքանչյուր ոք վիրուսի բավարար չափաբաժին վերցնի: 4 օր անց երգչախմբի 60 անդամներից 45-ի մոտ ի հայտ եկան նախանշաններ, իսկ 2-ը մահացան:

Մարզասրահներ. Այդ դեպքը պատահել է Կանադայում, կյոռլինգի առաջնության ժամանակ: 72 մասնակից ունեցող կյոռլինգի առաջնությունը դարձավ վիրուսի տարածման պատճառ: Առաջնության հետևանքով 72 մասնակիցներից 24-ը վարակվեցին:

Ծննդյան և թաղման արարողությունները. Վիրուսի տարածման այս ձևի մասին լայն պատկերացում կազմելու համար ներկայացնենք իրական դեպք, որը տեղի է ունեցել Չիկագոյում: Բոբը (անվան ընտրությունը պատահական է ) վարակակիր էր, սակայն չգիտեր դրա մասին: Նա կազմակերպեց ճաշկերույթ, որին մասնակցում էր 2 ընտանիք: Ճաշկերույթը տևեց 3 ժամ: Հաջորդ օրը նա գնաց հոգեհանգստի արարողության, որի ժամանակ գրկում և ցավակցում էր մարդկանց: 4 Օր հետո բոլոր այն մարդիկ, ովքեր ներկա էին Բոբի կազմակերպած ճաշկերույթին և հոգեհանգստի արարողությանը` հիվանդացան: Բոբը մասնակցեց մեկ ուրիշ ծննդյան արարողության, որի ընթացքում վարակվեց 9 հոգի:

Ցավոք, վիրուսի տարածումը այսքանով չսահմանափակվեց: Ծննդյան արարողությանը մասնակցած մարդկանցից մի քանիսը գնացին եկեղեցի, որտեղ նրանք երգում էին: Արդյունքում Բոբը դարձավ 16 մարդու վարակման պատճառ, որոնցից երեքը մահացան: Այս ամենը հետագայում դարձավ Չիկագոյում COVID-19- ի տարածման պատճառ:

Բռնկումների ընդհանրությունները

Վերը նշված բոլոր դեպքերը ցույց էին տալիս COVID-19-ի բռնկման ընդհանրությունները: Այս բոլոր միջոցառումները տեղի են ունեցել փակ տարածքներում, որտեղ մարդիկ գտնվում են իրար մոտ, երգում են, խոսում և այլն: Վարակի տարածման հիմնական աղբյուրերն են. տունը, աշխատավայրը, հանրային տրանսպորտը, հավաքույթները և ռեստորանները: Ի հակադրություն այս ամենին, պետք է նշել որ առևտրի սրահները չեն հանդիսանում վարակի տարածման հիմական ռիսկային գոտի:

Ինչևէ, վերադառնանք նյութի հիմական մտքին

Փակ տարածքները, այն վայրերը, որտեղ չկա բավարար օդափոխություն, համարվում են վարակի տարածման հիմնական ռիսկային գոտիները: Պարզ է, որ վոլեյբոլի դաշտի չափեր ունեցող սենյակում 60 և ավելի մարդկանց միառժամանակ գտնվելը, վարակի տարածման աղբյուր է: Սոցիալական հեռավորություն պահպանելու կոչերը չեն պահպանվում, նույնիսկ ոչ փակ տարածքներում:

Վարակի տարածման սկզբունքը ոչ թե տարածության, այլ ժամանակի մեջ է: Անգամ 50 ոտնաչափ հեռավորությունը կամ վիրուսակիր մասնիկների քիչ քանակը զերծ չեն պահում մարդկանց վարակվելուց:

Հավատացե'ք, սոցիալական հեռավորության պահպանումը, իսկապես կարող է պաշտպանել ձեզ: Միմյանցից 6 ոտնաչափ հեռավորության վրա կանգնած լինելու դեպքում վարակի տարածման անհրաժեշտ ժամանակը նվազում է:

Երբ գնահատում ենք մթերային խանութներում կամ առևտրի կետերում վարակվելու ռիսկերը, պետք է հաշվի առնել տվյալ հաստատությունների օդափոխությունը, մարդկանց քանակը պետք է լինի սահմանափակ, ներսում անցկացրած ժամանակը (աշխատակիցը-ամբողջ օրը, հաճախորդը- 1 ժամից ոչ ավել): Այս բոլոր կարևոր կետերը հաշվի առնել, նշանակում է նվազագույնի հասցնել վարակի տարածումը: Չնայած, աշխատակիցները, ովքեր ամբողջ օրը գտնվում են խանությում, այն դարձնում են ռիսկային:

Եթե դուք գտնվում եք լավ օդափոխություն ունեցող տարածքում, քիչ մարդկանց հետ, վարակվելու հավանականությունը շատ քիչ է:

Եթե դրսում եք, սակայն քայլում եք ինչ-որ մեկի հետևից, ապա հիշեք վարակի տարածման «ժամանակը և չափաբաժինը»: Վարակվելու համար ավելի քան 5 րոպե դուք պետք է քայլեք նրա հետևից:

Խնդրում ենք պահպանել սոցիալական հեռավորությունը: Հավելյալ ինֆորմացիա տե'ս` vox.com:

Մինչ մենք կենտրոնանում ենք օդակաթիլային ճանապահով վարակվելու վրա, պետք չէ մոռանալ նաև մակերեսների մասին: Հաճախակի լվացե'ք ձեռքերը և նվազեցրե'ք ձեռքերով դեմքին դիպչելը:

Քանի որ արդեն չկա ազատ տեղաշարժման սահմանափակումը և մենք հնարավորություն ունենք ավելի շատ մարդկանց հետ շփվելու, վարակվելու հավանականությունը մեծանում է: Անգամ, եթե դուք շատ մեծ ցանկություն ունեք բիզնես սկսելու կամ այն վերաբացելու, խնդրում ենք կրեք դիմակներ և ապահովեք պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանները: Հավատացեք, ձեր փոքր զգուշությունն անգամ կա