Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ցնվող լուր՝ Թուրքիայից Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն ՄանվելյանԵս այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան 5-ից ավելի կրшկnցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Կարևոր լուր արցախցիների համար Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Գիշերը ծանր է եղել Օդեսայում. ինչ է հայտնի Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է․ խուճապի չմատնվել «Հյուսիս-հարավ» ճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կա․ Shamshyan Մեր քաղաքացիներն արդեն տասնյակ տարիներ է ամեն օր բախվում են անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների և նրանց կամայականությունների հետ․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում կառուցել են կանաչ էներգիայի աղբյուր աղբանոցում Էրդողանը սպառնում է նոր ռազմական գործողություններ իրականացնելԲանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին «Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործովՄելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե ՀովհաննիսյանԳազի և տեխնիկական սպասարկման ծառայության արժեքի վճարման վերջնաժամկետը հայտնի է Վերին Լարսում կուտակված հայկական բեռնատարների թվի մասին Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հրդեհ՝ Երևանի կենտրոնում. Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրիցՆոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամՈղբամ երկիրս, որ ամբողջ ուժով հայրենավաճառի միրուք ա քննարկում․ Աննա ԿոստանյանԿենտրոնում և Արաբկիրում գույքահարկը կկազմի 700 հազար դրամ․ Հրայր ԿամենդատյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըԽնայում ենք միասին․ IDBank և ԻդրամԱրարատբանկը և Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր Andron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ ԶաքարյանGlobal Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառությունԻնչ է տեղի ունեցել վերջին ժամերին. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՍԴ նախագահը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում երկրորդ տեղում էՎրաերթի ենթարկված կանայք մահացել են
Ժամանց

Կորոնավիրուս․ Ինչպես են տարածվում մանրէները, և որտեղ է վարակվելու ամենաբարձր հավանականությունը

Բազմաթիվ երկրներում այսօր դադարեցվում կամ մեղմացվում են կառանտինային սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի շրջանակում։ Ստեղծված իրավիճակում որտե՞ղ է կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր հավանականությունը։ Ինչպե՞ս են տարածվում վարակիչ հիվանդությունները։ Այս ամենի շուրջ իր կարծիքով weforum.org-ում տպագրված հոդվածում կիսվել է կենասաբանական գիտությունների պրոֆեսոր Էրին Բրոմաժը։

Մասնագետի խոսքով՝ վարակվելու հավանականությունը բարձր է հիմնականում մասայական միջոցառումերի ժամանակ, ինչպիսիք են` հարսանյաց հանդեսները կամ ծննդյան արարողությունները։ Իսկ բաց տարածքներում վարակվելու հավանակությունը համեմատաբար քիչ է։

«Թվում է, թե հասարակության մի մասը արդեն թուլացրել է զգոնությունը, սակայն ես չեմ հասկանում` ինչու՞: Համաճարակի «Կորը» (տարածման հիպերբոլիկ գծապատկեր) ունի կանխատեսելի զարգացում և գագաթնակետին հասնելուն պես, կանխատեսելի կլինի նաև նահանջը: Չինաստանում և Իտալիայում գրանցված ցուցանիշները վկայում են, որ մահացությունների թիվը սկսել է աստիճանաբար նվազել: Ենթադրենք`ունենք 70 հազար մահվան ելք, եթե տեմպը շարունակի նվազել, հաջորդ 6 շաբաթների ընթացքում կունենանք ևս 70 հազար մահ:

Քանի որ արդեն բաց են որոշ հաստատություններ, անկասկած վարակի տարածումը կլինի անխոչընդոտ: Ես հասկանում եմ, որ այդ ամենը արվում է տնտեսությանը խորապես չվնասելու համար, սակայն շարունակում եմ պնդել. Եթե խնդրին չտրվի կենսաբանական լուծում, տնտեսությունը կշարունակի անկում արձանագրել», - գրում է մասնագետը:

Նրա խոսքով՝ դեռևս շատ քիչ թվով պետությունների ցուցանիշներում կարելի է տեսնել տեմպի նվազում: Ավելին, մայիսի 3-ի դրությամբ մեծամասնության մոտ շարունակվում է աճ գրանցվել:

Դիտարկենք ԱՄՆ-ի ցուցանիշները. Անգամ տարածման օջախի (Նյու Յորքի) տենդենցը հաշվի չառնելով, օրական ցուցանիշը շարունակում է աճել:

«Այսպիսով, վերաբացելով ամեն ինչ, կստացվի կրակի վրա բենզին լցնել: Ուզած, թե չուզած այդ ամենը լինելու է, իսկ ներկայիս իմ նպատակը` ձեզ ռիսկային գոտիներից զերծ պահելն է», - գրում է մասնագետը:

Որտե­՞ղ են վարակվում մարդիկ

Հայտնի է, որ որոշ մարդիկ վարակվել են տան պայմաններում: Ընտանիքի անդամը գտնվելով դրսում կարող է վարակվել, այնուհետև շփվելով անդամների հետ, հանդիսանալ վարակի տարածման պատճառ:

«Ես հաճախ եմ լսում, որ մարդիկ ռիսկային են համարում տարբեր մթերային խանութները, վազքուղիները և բոլոր այն վայրերը, որտեղ մարդիկ դիմակներ չեն կրում: Արդյո­՞ք այս վայրերը ռիսկային են, ո'չ այդքան: Եկեք հասկանաք.

Վարակվելու համար, անհրաժեշտ է ստանալ վարակի անհրաժեշտ չափաբաժինը, ուսաումասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսով վարակվելու համար բավարար է անգամ մի փոքր չափաբաժինը: Որոշ փորձագետների գնահատմամբ` 1000 SARS-CoV 2- ի շատ քիչ քանակությամբ մասնիկները բավարար են վարակվելու համար:

Պետք է նշել, որ այս ցուցանիշները դեռ պետք է ենթարկել ուսումասիրության, սակայն այս ամենն էլ բավարար է` վարակի առաջացման պայմանները հասկանալու համար: Վարակը կարող է առաջանալ` 1000 վարակակիր մասնիկից, որոնք մարդը ընդունում է մեկ շնչով կամ մեկ անգամ աչքերին դիպչելուց: Վրակվել կարելի է նաև 100 վիրուսակիր մասնիկ 10 անգամ շնչելու և 10 մասնիկ` 100 անգամ շնչելու միջոցով», - գրում է կենսաբանը:

Որքա­՞ն վիրուսակիր մասնիկ է արտազատվում շրջկա միջավայր

Լոգարան. Լոգարանում կան այնպիսի մակերեսներ, որոնք առավել շատ են օգտագործվում մարդկանց կողմից, օրինակ՝ դռան բռնակը, ծորակը եւ այլն: Այսպիսով, այդտեղից վիրուսի տարածման ռիսկը բարձր է: Պարզ է, ռիսկային վայր կարող են համարվել հասարակական պետքարանները: Այդ իսկ պատճառով այդ վայրերը ախտահանելը պետք է կրի պարտադիր բնույթ:

Հազ. Մեկ հազի ժամանակ օդ է արտանետվում ավելի քան 3000 վիրուսակիր մասնիկ, որոնք շարունակում են տարածվել մինչև 50 կմ շառավիղով: Որոշ մասնիկներ կարող են թույլ լինել և չպահպանվել օդում, սակայն կան նաև այնպիսիք, որոնք կարող են տարածվել վայրկյանների ընթացքում:

Փռշտոց. Մեկ փռշտոցը իր մեջ կարող է պարունակել մինչև 30.000 վիրուսակիր մասնիկ, որոնք մեկ ժամվա ընթցաքում տարածվում են մինչև 200 կմ շառավիղով:

Եթե անձը վարակված է, ապա նրա հազի և փռշտոցի հետևանքով շրջակա միջավայր կարող է արտանետվել ավելի քան 200 000 000 վարակակիր մասնիկ:

Շունչ. Շնչելու հետևանքով օդ է արտանետվում 500-5000 վարակակիր մասնիկ: Այս մասնիկները կարող են շատ թույլ լինել, և չեզոքանալ: Առավել քիչ քանակությամբ մասնիկներ կարող են արտանետվել քթով արտաշնչելիս: Հարկ է նշել, որ թույլ արտաշնչելու դեպքում, այն մասնիկները որոնք գտնվում եմ ավելի խորքային հատվածում, չեն արտանետվում:

Ի տարբերություն հազի և փռշտոցի, արտաշնչելու ժամանակ օդ արտանետված մասնիկները առավել թույլ են և չեն կարող արտաքին միջավայրում երկար գոյատևել: Մենք դեռ չունենք SARS-CoV2-ի հստակ թվերը, սակայն մեզ համար որպես ուղեցույց կարող է հանդիսանալ գրիպի ցուցանիշը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրիպով վարակվելու համար բավար է ընդունել վարարակիր 33 մասնիկ:

Հիշեք բանաձևը. Վարակվել = Վիրուսի արտանետում + ժամանակ

Եթե մարդը հազում կամ փռշտում է, այդ 200 000 000 մասնիկները տարածվում են ամենուր: Որոշ վիրուսներ մնում են օդում, որոշները մակերեսների վրա, որոշներն էլ գետնի վրա: Այսպիսով, եթե դուք դեմ առ դեմ շփվեք կորոնավիրուսով վարակված անձի հետ, և եթե այդ մարդը հազա կամ փռշտա, դուք կշնչեք այդ 1000 մասնիկները և կվարակվեք:

Եթե վարակված անձը հազա կամ փռշտա սենյակում, ապա վիրուսակիր մասնիկները կշարունակեն տարածվել ամբողջ սենյակում: Վարակակիր մարդուց հետո սենյակ մտնելիս և մի քանի շունչ կատարելիս, ամենայն հավանականությամբ դուք կվարակվեք։

1 շնչի ժամանակ, 20 վիրուսային մասնիկներ, 1 րոպեում տարածվում են, այսինքն վարակվելու համար անհրաժեշտ կլինի 1000 վիրուսային մասնիկ՝ բաժանված 20 րոպեի միջոցով այսինքն, 50 րոպեն բավարար է վարակակիր դառնալու համար:

Խոսք. Խոսելը մոտ 10 անգամ մեծացնում է վարակակիր մասնիկների արտանետումը (յուրաքանչյուր 1 րոպեին 200 մասնիկ): Այսինքն, դեմ առ դեմ միմյանց հետ խոսելով, 5 րոպեն բավարար է վարակվելու համար: Այն մարդիկ, ովքեր դեմ առ դեմ կանգնած մնան 10 րոպեից ավել, կդառնան պոտենցիալ վարակիր: Ահա թե ինչու է վարակակիր մարդկանց համար տանը մնալը վտանգավոր:

Ո՞րն է ասիմպտոմ մարդու դերը վարակի տարածման մեջ

Ախատշաններ ունեցող մարդիկ միակ վարակիրները չեն, ովքեր կարող են պատճառ հանդիսանալ վարակի տարածման: Հայտնի է, որ վիրուսների տարածման 44% դեպքերում, տարածման աղբյուր հանդիսանում են ասիմպտոմ անձիք: Անձը կարող է տարածել վիրուսը անգամ ախտանշանների ի հայտ գալուց 5 օր առաջ:

Վարակակիր անձիք կարող են լինել ցանկացած տարիքի: Նրանաց մոտ հիվանդությունը կարող է ուղեկցվել տարբեր ձևերով: Ստորև բերված ցուցանիշը ցույց է տալիս, որ անկախ տարիքից, անձը կարող է ունենալ կորոնավիրուսային հիվանդություն:

Վարակակիր անձից օդ արտանետված վիրուսակիր մասնիկները փոխում են իրենց բաղադությունը, այդ իսկ պատճատով վիրուսը մարդկանց մոտ լինում է տարբեր: Այսպիսով, նախքան ախտանշանների ի հայտ գալը, դուք շարունակելու եք հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:

Այսպիսով եկեք հասկանանք` ինչքանո՞վ են վերաբացումնրը վտանգավոր հասարակության համար

Երբ դուք մտածում եք վարակի տարածման վայրերի մասին, ի՞նչ է առաջինը գալիս ձեր մտքին: Որոշ մարդիկ կպատասխանեն՝ կռուիզային նավարկությունը, սակայն դա սխալ դիրքորոշում է:

Հաշվի չառնելով բժշկական հաստատություններում վարակների տարածման ցուցանիշները, հանգում ենք այն եզրակացության, որ առավել ռիսկային վայրեր են հանդիսանում բանտերը, աշխատավայրերը, եկեղեցիները և այն տարածքները, որտեղ օդի անմիջական մուտք չկա:

Վարակի տարածման առավել վտանգավոր վայրերն են.

Արտադրամասերը. Օրինակ, մսի արտադրամասում աշխատակիցները նստում են իրար մոտ: Արդյունաբերական մեքենաները, սառը սենյակները իդելական պայմաններ են վիրուսի տարածման համար
Հարսանիքի, հոգեհանգստի, ծննդյան արարողությունները
Բիզնես քննարկումները
Քանի որ մենք արդեն վերադառնում ենք աշխատանքի, եկեք տեսնենք թե վարակի պայմաններում, ի՞նչ կկատարվի այնտեղ․

Ռեստորաններ. Անգամ շատ տարրական գիտելիքեր ունենալու դեպքում էլ հասկանալի է, որ մեկ ասիմտոմ անձի մուտքը ռեստորան կարող է ախտոտել միջավայրը: Տե'ս նկարը. Վարակակիր մարդը (A1) իր 9 ընկերների հետ ընթրում է սեղանի շուրջ: Ընթրիքը տևում է 1-1,5 ժամ: Այս ժամանակահատվածում վարակակիր անձը միայն շնչելով, միջավայրը դարձնում է վարակված: Այսպիսով, սեղանի շուրջ նստածների 50%ը պոտեցիալ վարակակիր է: Կողքի սեղանի մոտ նստած մարդկանց 75%ը նույնպես վարակիր են: E կամ F սեղանի մետ նստածներից ոչ ոք չի վարակվել, քանի որ նրանք նստած են օդորակչի հոսանքի ուղղության հակառակ կողմում:

 

Աշխատավայրեր. Վարակի տարածման հաջորդ ձևը կոչվում է կենտրոնացում: Վարակված աշխատակիցը աշխատում է շենքի 11րդ հարկում, հիմնարկությունն ունի 216 աշխատակից: Մեկ շաբաթվա ընթացքում այդ մարդկանցից 94-ը վարակվել է (43,5% ՝ կապույտ աթոռներ), 94 հոգուց 92-ը ունեցել են ախտանշաններ (միայն 2-ը մնացին ասիմպտոմատիկ): Ուշադիր եղեք,որ հիմնականում վարակակիր է սենյակի միայն մեկ կողմը, իսկ մնացածները վարակվել են տարբեր մակերեսների հետ շփվելիս (բռնակներ, բազրիքներ, ծորակ, լույսի անջատիչ): Հետաքրքիր է, որ թեև շենքի տարբեր հարկերում, վերելակներում և նախասրահում աշխատողների միջև զգալի շփում է եղել, բայց բռնկումը հիմնականում սահմանափակվել է մեկ հարկով:

Երգչախմբեր. Վաշինգտոն նահանգի համայնքային երգչախումբը. Չնայած մարդիկ տեղեկացված են վարակի մասին և քայլեր են ձեռնարկում վարակի տարածման տեմպը նվազեցնելու համար. Օրինակ` նրանք խուսափում էին սովորական ձեռքսեղմումներից և գրկախառնություններից, մարդիկ նաև իրենց երաժշտությունն էին բերում՝ խուսափելով փոխանակումից, և պրակտիկայում սոցիալական հեռավորությունն պահպանելով: Նախքան պարապմունքի սկսելը, բոլոր անդամներին խնդրում էին ախտանշանների առկայության դեպքու մնալ տանը:

Ի տարբերություն խոսելուն, երգելիս ավելի մեծ քանակությամբ մասնիկներ են արտանետվում արտաքին միջավայր: Երգելիս խորը շնչելն էլ կարող է առիթ հանդիսանալ վարակակիր մասնիկը հեշտորեն վերցնելու: Երկու ժամն անգամ բավարար է, որպեսզի այդտեղ գտնվող յուրաքանչյուր ոք վիրուսի բավարար չափաբաժին վերցնի: 4 օր անց երգչախմբի 60 անդամներից 45-ի մոտ ի հայտ եկան նախանշաններ, իսկ 2-ը մահացան:

Մարզասրահներ. Այդ դեպքը պատահել է Կանադայում, կյոռլինգի առաջնության ժամանակ: 72 մասնակից ունեցող կյոռլինգի առաջնությունը դարձավ վիրուսի տարածման պատճառ: Առաջնության հետևանքով 72 մասնակիցներից 24-ը վարակվեցին:

Ծննդյան և թաղման արարողությունները. Վիրուսի տարածման այս ձևի մասին լայն պատկերացում կազմելու համար ներկայացնենք իրական դեպք, որը տեղի է ունեցել Չիկագոյում: Բոբը (անվան ընտրությունը պատահական է ) վարակակիր էր, սակայն չգիտեր դրա մասին: Նա կազմակերպեց ճաշկերույթ, որին մասնակցում էր 2 ընտանիք: Ճաշկերույթը տևեց 3 ժամ: Հաջորդ օրը նա գնաց հոգեհանգստի արարողության, որի ժամանակ գրկում և ցավակցում էր մարդկանց: 4 Օր հետո բոլոր այն մարդիկ, ովքեր ներկա էին Բոբի կազմակերպած ճաշկերույթին և հոգեհանգստի արարողությանը` հիվանդացան: Բոբը մասնակցեց մեկ ուրիշ ծննդյան արարողության, որի ընթացքում վարակվեց 9 հոգի:

Ցավոք, վիրուսի տարածումը այսքանով չսահմանափակվեց: Ծննդյան արարողությանը մասնակցած մարդկանցից մի քանիսը գնացին եկեղեցի, որտեղ նրանք երգում էին: Արդյունքում Բոբը դարձավ 16 մարդու վարակման պատճառ, որոնցից երեքը մահացան: Այս ամենը հետագայում դարձավ Չիկագոյում COVID-19- ի տարածման պատճառ:

Բռնկումների ընդհանրությունները

Վերը նշված բոլոր դեպքերը ցույց էին տալիս COVID-19-ի բռնկման ընդհանրությունները: Այս բոլոր միջոցառումները տեղի են ունեցել փակ տարածքներում, որտեղ մարդիկ գտնվում են իրար մոտ, երգում են, խոսում և այլն: Վարակի տարածման հիմնական աղբյուրերն են. տունը, աշխատավայրը, հանրային տրանսպորտը, հավաքույթները և ռեստորանները: Ի հակադրություն այս ամենին, պետք է նշել որ առևտրի սրահները չեն հանդիսանում վարակի տարածման հիմական ռիսկային գոտի:

Ինչևէ, վերադառնանք նյութի հիմական մտքին

Փակ տարածքները, այն վայրերը, որտեղ չկա բավարար օդափոխություն, համարվում են վարակի տարածման հիմնական ռիսկային գոտիները: Պարզ է, որ վոլեյբոլի դաշտի չափեր ունեցող սենյակում 60 և ավելի մարդկանց միառժամանակ գտնվելը, վարակի տարածման աղբյուր է: Սոցիալական հեռավորություն պահպանելու կոչերը չեն պահպանվում, նույնիսկ ոչ փակ տարածքներում:

Վարակի տարածման սկզբունքը ոչ թե տարածության, այլ ժամանակի մեջ է: Անգամ 50 ոտնաչափ հեռավորությունը կամ վիրուսակիր մասնիկների քիչ քանակը զերծ չեն պահում մարդկանց վարակվելուց:

Հավատացե'ք, սոցիալական հեռավորության պահպանումը, իսկապես կարող է պաշտպանել ձեզ: Միմյանցից 6 ոտնաչափ հեռավորության վրա կանգնած լինելու դեպքում վարակի տարածման անհրաժեշտ ժամանակը նվազում է:

Երբ գնահատում ենք մթերային խանութներում կամ առևտրի կետերում վարակվելու ռիսկերը, պետք է հաշվի առնել տվյալ հաստատությունների օդափոխությունը, մարդկանց քանակը պետք է լինի սահմանափակ, ներսում անցկացրած ժամանակը (աշխատակիցը-ամբողջ օրը, հաճախորդը- 1 ժամից ոչ ավել): Այս բոլոր կարևոր կետերը հաշվի առնել, նշանակում է նվազագույնի հասցնել վարակի տարածումը: Չնայած, աշխատակիցները, ովքեր ամբողջ օրը գտնվում են խանությում, այն դարձնում են ռիսկային:

Եթե դուք գտնվում եք լավ օդափոխություն ունեցող տարածքում, քիչ մարդկանց հետ, վարակվելու հավանականությունը շատ քիչ է:

Եթե դրսում եք, սակայն քայլում եք ինչ-որ մեկի հետևից, ապա հիշեք վարակի տարածման «ժամանակը և չափաբաժինը»: Վարակվելու համար ավելի քան 5 րոպե դուք պետք է քայլեք նրա հետևից:

Խնդրում ենք պահպանել սոցիալական հեռավորությունը: Հավելյալ ինֆորմացիա տե'ս` vox.com:

Մինչ մենք կենտրոնանում ենք օդակաթիլային ճանապահով վարակվելու վրա, պետք չէ մոռանալ նաև մակերեսների մասին: Հաճախակի լվացե'ք ձեռքերը և նվազեցրե'ք ձեռքերով դեմքին դիպչելը:

Քանի որ արդեն չկա ազատ տեղաշարժման սահմանափակումը և մենք հնարավորություն ունենք ավելի շատ մարդկանց հետ շփվելու, վարակվելու հավանականությունը մեծանում է: Անգամ, եթե դուք շատ մեծ ցանկություն ունեք բիզնես սկսելու կամ այն վերաբացելու, խնդրում ենք կրեք դիմակներ և ապահովեք պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանները: Հավատացեք, ձեր փոքր զգուշությունն անգամ կա