Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia
Economy

Համեմատություններ ու հետևանքներ․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան

Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը (կամ դրա բացակայությունը) հստակ ի ցույց է դնում համավարակի դեմ պայքարի արդյունքները: Վերջին օրերին մեր երկրի տնտեսական տեղեկատվության 80-90 տոկոսը գազի սակագնի ու «Գազպրոմ Արմենիայի» հնարավոր զիջումների մասին է:

Իսկ ադրբեջանական մամուլում հրապարակումների կեսը նավթի համաշխարհային գների մասին է: Մյուս կեսը՝ 2019թ․ տնտեսական տարվա հաջողությունների մասին հրապարակումներն ու վերահրապարակումները: Ուստի, երբ ադրբեջանական կայքերում կարդում ես, որ կարանտինը երկարացվել է մինչև օգոստոս, իսկ հունիսի 21-ից մինչև հուլիսի 5-ն աննախադեպ խիստ կարանտին է հայտրարարվում մայրաքաղաքում և ևս վեց-յոթ խոշոր քաղաքներում ու ադմինիստրատիվ շրջաններում, զարմանում ես: Բայց այդ երկրում էլ կորոնավիրուսը լուրջ խնդիրներ է ծնում:

Իսկ այդ ընթացքում վրաց խորհրդարանը քննարկում է այս տարվա բյուջեն վերանայելու հարցը: Որովհետև այս երկրում հնարավորինս մանրամասն գիտեն, թե ինչ վիճակում է սեփական տնտեսությունը: Քննարկումների ընթացքում ֆինանսների փոխնախարարը հայտարարեց, որ Վրաստանի կորուստները համավարակի սկզբից առ հունիսի կեսեր կազմել են 1 մլրդ 800 մլն լարի (մոտ 588 մլն դոլար): Ընդորում այդ գումարից 1 մլրդ 545 մլն լարին (մոտ 510 մլն դոլար) պետբյուջեի չհավաքագրված հարկային մուտքերն են: Հայտարարվում է, որ մայիս ամսի արտասահմանյան ֆինանսական փոխանցումները Վրաստան կրճատվել են 13.3 մլն դոլարով (կամ 9.6 տոկոսով) և կազմել 131.8 մլն դոլար: Պաշտոնական հաղորդագրության մեջ հատ-հատ նշված են երկրների ցուցանիշների փոփոխությունները: Արտասահմանյան փոխանցումների մեջ միշտ առաջին տեղում Ռուսաստանն էր: Իսկ հիմա Իտալիան է, որտեղից փոխանցումներն աճել են մոտ 36 տոկոսով (անցած մայիսի համեմատ) և կազմել 27.6 մլն դոլար (ցավոք, այս տարօրինակ փաստի բացատրությունները չկան): Ռուսաստանից կատարված փոխանցումները կրճատվել են մոտ 43 տոկոսով և կազմել մոտ 19.8 մլն դոլար:

Այս փաստը մեր համար ամենակարևորն է: Թերևս: Որովհետև մեր իշխանությունները միշտ ուշացնում են տնտեսական տեղեկատվության հրապարակումը, և վրաց օրինակը մեզ կարող է հուշել՝ որքան գումար կարելի է ակնկալել ՌԴ փոխանցումներից (մեր համար էլ արտասահմանյան փոխանցումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է):

Տնտեսության մասին այս ու այլ մանրամասներն իշխանություններին հիմք է տվել ենթադրելու, որ 2020-ին վրացական տնտեսությունը կկրճատվի 4 տոկոսով (8.5 տոկոսանոց դեֆիցիտի պարագային): Ուստի վրաց կառավարությունն առաջարկում է պետբյուջեն կրճատել 800 մլն լարիի չափով (մոտ 262 մլն դոլար): Զուգահեռ վրաց իշխանությունները հայտնում են տարբեր խոշոր տնտեսական կառույցների հետ բանակցությունների մասին: Խոսքը 225 մլն դոլարանոց ընդհանուր ներդրումային ծրագրերի մասին է:

Բայց մեր ու տարածաշրջանային մյուս հարևանի համար նման «մանր-մունր» ծրագրերը հետաքրքիր չեն: Որովհետև մենք հերոսաբար պայքարում ենք համավարակի դեմ: Տնտեսական ծրագրերի ժամանակը չէ: Այս օրերին կորոնավիրուսով վարակվողների քանակն աշխարհում օրական մոտ 100 հազար է: Եվ այս տեմպի պարագային ամեն օր եռանիշ թվով (և ավելի) վարակվածներ արձանագրվում է մոտ 40 երկրում: Ու մեր երկիրը այդ ցուցակի կենտրոնում է: Իսկ Ադրբեջանը երրորդ տասնյակի վերջում: Վրաստանում վարակվածների թիվը հազվադեպ է երկնիշ թվով արձանագրվում (սովորաբար վարակվածների քանակը միանիշ թիվ է):

Միանշանակ չեմ պնդում, որ նման հարաբերությունը ձևավորվել է երկրի սոցիալ-տնտեսական կյանքի նկատմամբ յուրաքանչյուր իշխանության ծրագրերի (կամ դրանց բացակայության) արդյունքում: Բայց առաջարկում եմ մտածել այդ մասին:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան