Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Legal

«Մեր զինծառայողների դիերը հայկական կողմի ձեռքում չեն, այդ տարածքները մեր հսկողության տակ են». Ադրբեջանի ՊՆ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 24–ի լույս 25–ի գործողություններից երկու օր հետո միայն ադրբեջանական կողմը հաստատեց, որ զոհեր ունի: Ուշագրավ է, որ այդ երկրի պաշտպանության նախարարությունը այդ մասին պաշտոնապես հայտարարեց այն բանից հետո միայն, երբ Թուրքիայի ԱԳՆ–ն ցավակցական ուղերձ հղեց իր բարեկամ ժողովրդին և զորակցություն հայտնեց զոհվածների ընտանիքներին: Այս առթիվ նույնիսկ ադրբեջանական մամուլը վրդովմունք հայտնեց, թե ինչու զոհերի մասին պետք է իմանան թուրքական կողմից և ոչ թե սեփական ռազմական գերատեսչությունից:
Այն, որ ադրբեջանական կողմն ունի առնվազն հինգ զոհ, հայտնել էր հայկական կողմը` հրապարակելով հակառակորդի գործողությունների տեսագրությունը, որտեղ երևում էր, որ չեզոք գոտում կա 5 դիակ: Զոհերի մասին խոսել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը` կոչ անելով ապահովել դիակների տարհանումը:
Այս ամենից հետո Բաքուն ստիպված եղավ ընդունել փաստը: Միայն թե իրենց սոցցանցերում շրջանառվում էր ոչ թե 5, այլ մինչև 20 զոհվածի անուն: Սակայն քանի որ հայկական կողմի հրապարակած տեսանյութում երևում է միայն 5 զինվորի դի, ամենայն հավանականությամբ, բավարարվել են միայն այդ թվով:
Հայկական կողմը, ինչպես մյուս անգամները, պատրաստակամություն էր հայտնել` որպես բարի կամքի դրսևորում, թույլ տալ զոհվածների դիերի տարհանումը: Ու թեև երեկ ժամը 12–ի դրությամբ պետք է այդ գործողությունն իրականացվեր, սակայն այն մի քանի ժամով ձգձգվեց: Ադրբեջանը, բնականաբար, շտապեց հայտարարել, որ հայկական կողմը տվել էր նախնական համաձայնություն, բայց վերջին պահին նոր պայմաններ էր առաջ քաշել: Այնինչ ինչպես նշել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, ադրբեջանական կողմը խախտել էր նախնական պայմանավորվածությունը:
«Ընդհանրապես այդ դիակները դուրս բերելու հստակ կարգ կա: Պարզապես Ադրբեջանը խախտել է այդ կարգը: Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, սա փակ տեղեկություն է: Բայց խախտողները իրենք են եղել: Մենք երբևիցե որևէ խոչընդոտ արհեստականորեն չենք ստեղծել: Իրենք իրենց պայմանավորվածությունը խախտել են, ինչպես միշտ անում են»,– ասել էր նա:
Ամեն դեպքում հայկական կողմը հետ չի կանգնել իր դիրքորոշումից, և ադրբեջանցի զինվորների դիերը վերադարձվել են:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ թերևս առաջին անգամ Ադրբեջանի ՊՆ–ն հաստատում է զոհերի առկայությունը, ընդ որում, տալիս է նաև անուններ: Ըստ ամենայնի, պատճառն այն է, որ այդ զինվորները վնասազերծվել էին չեզոք գոտում: Այսինքն՝ թաքցնելն անհնարին էր: Միայն թե այս անգամ էլ իրենք իրենց չեն դավաճանել: Այդ երկրի ՊՆ–ն հայտարարել է. «Մեր զինծառայողների դիերը հայկական կողմի ձեռքերում չեն, որ նրանք էլ վերադարձնեն: Այդ տարածքները մեր հսկողության տակ են: Այնտեղ միջազգային միջնորդների ներկայությունը քայլ է` ուղղված նրան, որ ավելի շատ արյուն չթափվի»:
Մեկ այլ շատ կարևոր հանգամանք: Չեզոք գոտում զինվորներ, այն էլ հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկներ կորցնելը Ադրբեջանի համար մեծ հարված էր: Միայն թե` ոչ մարդկային զոհերի առումով: Անցած տարվա ապրիլից հետո համացանցում հայտնված տեսագրություններում ակնհայտ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները հանգիստ հատում չեզոք գոտին ու մոտենում հայկական դիրքերին` առանց որևէ խոչընդոտի հանդիպելու: Երևի, այս անգամ էլ նրանք նույն հույսն էին ունեցել: Բայց ապրիլից հետո շատ բան է փոխվել: Մեր առաջնագիծը հագեցվել է համապատասխան սարքավորումներով և տեխնիկայով: Եվ մենք կարողացել ենք մեծ հեռավորության վրա արձանագրել և կանխարգելիչ հարված հասցնել:
Միայն թե հարց է առաջանում` ինչո՞ւ մինչև անցած տարվա ապրիլը այդ հնարավորությունը մենք չունեինք:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: