Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Lifestyle

Ի՞նչ կա ուղտերի սապատների մեջ

Մենք գիտենք, որ...

Ուղտերը իրենց սապատներում ջուր են կուտակում, որպեսզի կարողանան դիմանալ անապատում:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ ուղտերի սապատներում ճարպ է կուտակված:

Ուղտերը շատ դիմացկուն կենդանիներ են, սրանց քաշը հասնում է 500–800 կիլոգրամի, ապրում են մինչև 40 տարի: Այս կենդանիները լավ հարմարված են դաժան և անջուր միջավայրում՝ անապատում ապրելուն: Հաստ կաշին և խիտ մորթին պաշտպանում են ուղտին ինչպես ցերեկվա արևի այրող ճառագայթներից, այնպես էլ գիշերվա ցրտից: Ունեն հրաշալի տեսողություն, կարող են մարդուն տեսնել մի քանի կիլոմետր հեռավորությունից, կամ էլ երկնքում նկատել անձրևային ամպերի ուղղությունը և շարժվել այդ ուղղությամբ այն հույսով, որ կընկնեն անձրևի տակ: Ուղտերը նաև հրաշալի հոտառություն ունեն. նրանք թարմ խոտի և խոնավության առկայությունը հոտառությամբ զգում են 40–60 կիլոմետրից: Ուղտերը չեն քրտնում և քիչ քանակությամբ հեղուկ են կորցնում արտաթորանքի հետ: Ուղտերը ջրի պաշարներ ունենում են ներքին օրգաններում, մասնավորապես ստամոքսի պատերի մեջ: Շնչելու ժամանակ ևս ուղտը ջուր չի կորցնում, քանի որ քթանցքներից դուրս եկող խոնավ օդը հավաքվում է հատուկ ծալքի մեջ, ջրային գոլորշին հեղուկի է վերածվում և լցվում բերանը: Ուղտի ամենայուրահատուկ կառուցվածքային մասերից մեկը սապատն է (լինում են ինչպես երկսապատանի, այնպես էլ միասապատ ուղտեր): Լինելով ճարպային կուտակումներ՝ սապատները յուրատեսակ «տանիք» են՝ արևի ճառագայթներից պատսպարվելու համար: Բացի այդ, օրգանիզմի ամբողջ ճարպային պաշարները կուտակելով սապատներում՝ հնարավորություն է ստեղծվում օրգանիզմի համար ստեղծել լավ ջերմատվություն: Պարզ է, որ կուտակված ճարպը կենդանու համար էներգիայի աղբյուր է: Բացի այդ, իրականում, չնայած սապատներում ճարպ է, բայց ինչ–որ առումով կարելի է ասել, որ դա նաև ջրի պաշար է: Բանն այն է, որ 100 գրամ ճարպի օքսիդացման ժամանակ առաջանում է 107 գրամ ջուր (նկատած կլինեք, որ կուշտ ուտելուց հետո նաև ջուր խմելու պահանջ է առաջանում, դա կապված է նրա հետ, որ օրգանիզմում կուտակվելու համար ճարպ է առաջանում, իսկ այդ պրոցեսի համար ջուր է պետք): Կարելի է ասել, որ սապատների այս ճարպն էլ հենց հանդիսանում է ուղտի՝ անապատում գտնվելու ժամանակ ջրի հիմնական պաշարը: Մի փորձի ժամանակ ուղտին ամռանը 8 օր պահել են առանց ջրի, արդյունքում ուղտը նիհարել է 100 կիլոգրամով, բայց երբ նրան ջուր են տվել, նա 10 րոպեի ընթացքում խմել է 103 լիտր ջուր: Ի դեպ, ուղտերը կարող են նաև աղի ջուր խմել, և դա նրանց չի վնասում: Եթե նրանք երկար ժամանակ ջուր չեն խմել, անգամ արյունը չի խտանում: Ուղտերը առանց ջուր խմելու կարող են ապրել մինչև երկու շաբաթ, իսկ առանց ուտելու՝ մինչև երկու ամիս: Անբարենպաստ պայմաններում նրանք ունակ են կորցնել իրենց քաշի 40 տոկոսը, բայց «մի նստելով»՝ ունակ են խմել մինչև 225 լիտր ջուր:

Հանրահայտ անեկդոտը, երբ կառուցում են լողավազան, բայց ջուր չեն լցնում՝ առաջարկելով սկզբից առանց ջրի լողալ սովորել, ուղտերի դեպքում աշխատում է: Պարզվում է, որ ուղտերը, չնայած երբեք լողալու ջրային տարածք չեն տեսել, այդուամենայնիվ, հրաշալի լողում են, ընդ որում՝ լողում են մարմինը թեթևակի կողքի թեքած վիճակում (հավանաբար այստեղ ևս նրանց օգնում է ճարպով լցված սապատը, որը թույլ է տալիս ուղտին մնալ ջրի երեսին):

Oragir.info