Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
Politics

Ինչո՞ւ է աղմկում Քոչարյանը

Նախօրեին փոքրաթիվ քաղաքացիներ սկսել են ակցիաների շարք՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ պահանջելով նրան ազատ արձակել կալանքից: Քոչարյանի շուրջ տեղեկատվական աղմուկը որոշակիորեն թուլացել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործոնով պայմանավորված: Հիմա, երբ այդ ընտրություններն արդեն կայացել են, ավելին՝ նոր խորհրդարանում չեն հայտնվել ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն, Քոչարյանի գործոնը կրկին ակտիվացել է: ՀՀԿ–ի ու ՀՅԴ–ի՝ անցողիկ շեմը չհաղթահարելու հանգամանքն այս դեպքում հիշատակման արժանի է այն իմաստով, որ իր քաղաքական վերադարձի ու ընդհանրապես ընդդիմադիր նոր կարգավիճակի մասին խոսելիս Քոչարյանը քանիցս ակնարկել է լայն քաղաքական կոնսոլիդացիայի ու ընդդիմադիր միասնական բևեռի ստեղծման մասին:

Ինչևէ. առաջին հայացքից էլ ակնհայտ է, որ ինչպես մի քանի ամիս առաջ, այդպես էլ հիմա Քոչարյանը չի կարող հպարտանալ առանձնապես զգալի հասարակական աջակցության առկայությամբ: Այդ աջակցությունը չկա թե՛ հասարակության շրջանում, թե՛ քաղաքական ուժերի: Նույնիսկ այն պարագայում, որ մինչև արտահերթ ընտրությունները ՀՅԴ–ից ու ՀՀԿ–ից հնչում էին Քոչարյանի հետ համագործակցության հնարավորությունը չբացառող հայտարարություններ, նկատելի էր, որ այդ երկու ուժերը համագործակցելու պատրաստ են, եթե առաջին քայլն անի Քոչարյանը:

Ու չնայած այն հանգամանքին, որ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հիմա ակնհայտ է, որ այդ երկու ուժերն ու Քոչարյանը ունեն շահերի համընկնումներ, չկա այդ շահերի միասնական արտահայտման որևէ հարթակ: Այդ հարթակը կար, երբ Քոչարյանը ուներ իշխանություն: Բայց հիմա Քոչարյանն ունի միայն ահռելի ֆինանսական հնարավորություններ: Թերևս հենց այստեղ է, որ արգելակվում է Քոչարյանի ու նրա հետ արտաքուստ նույն շահերն ունեցող խմբերի միջև միասնական հարթակի ստեղծումը: Քոչարյանը չունի քաղաքական հենարան և փորձում է այն գնել ֆինանսական ահռելի միջոցներով ու իր անձի շուրջ առկա որոշակի էպիտետներով, իսկ վերոնշյալ ուժերն էլ կարծում են, որ իրենք քաղաքական կայացած կառույցներ են, ու հենց Քոչարյանը պետք է անի առաջին քայլը, ոչ թե իրենք:

Թերևս այստեղ մոտենում ենք Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչի հիմնական խնդրին, խնդիր, որ դրսևորվում էր նախորդ տասը տարիներին, երբ Քոչարյանը իր շուրջ հյուսում էր միֆական վերադարձի քողը, բայց այդպես էլ չէր վերադառնում: Չէր վերադառնում, որովհետև սպասում էր հանգամանքների ու իրավիճակի. այդպես էր հնչում Քոչարյանի հիմնավորումը: Իրականում, սակայն, Քոչարյանը չէր վերադառնում, որովհետև չէր կարողանում, վերադարձի համար անհրաժեշտ էին ոչ միայն հանգամանքներ ու նպաստավոր իրավիճակ, այլև քաղաքական հենարան, որ կապահովեր այդ վերադարձը: Իշխանափոխությունից հետո Քոչարյանի շուրջ սկսված գործընթացը, երբ Քոչարյանը ուզեր, թե չուզեր, արդեն վերադարձել էր կամ նրան վերադարձրել էին, ցույց տվեցին, որ միֆական վերադարձի՝ տարիներ շարունակ հյուսված թեզը իրատեսական որևէ հիմք չուներ: Առաջին հայացքից իշխանափոխությունը պետք է լիներ այն իրավիճակը, որին տարիներ շարունակ Քոչարյանը սպասում էր: Խոսքը մասնավորապես ջլատված ու ջախջախված վերնախավի մասին էր, որը դարձել էր իշխանափոխության թիրախ և պատրաստ էր միավորվել ու իր կենսունակությունն ապահովել, եթե լիներ դրա որևէ իրական հնարավորություն: Քոչարյանը չկարողացավ լինել այդ ազդակը, չնայած Արցախի ու Հայաստանի նախագահ, Արցախի հերոս լինելու հանգամանքին, չնայած Մոսկվայում ունեցած կապերին ու ահռելի ֆինանսական ռեսուրսներին: Ու կրկին նույն պատճառով՝ նա չուներ ուղղակի քաղաքական հենարան, ինչպես որ չուներ իշխանության տարիներին, երբ հայտարարում էր, որ իր կուսակցությունը ժողովուրդն է, իսկ ՀՅԴ–ի ու ՀՀԿ–ի հետ համագործակցությունը կրում էր իրավիճակային բնույթ:

Քոչարյանը հիմա փորձում է գտնել կամ գնել քաղաքական հենարաններ: Ու անկախ այն հանգամանքից, որ հիմա, առավել քան երբևէ, դաշտում կան ուժեր, որոնք Քոչարյանի հետ ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր հակառակորդ՝ ի դեմս հեղափոխության և իշխանության, Քոչարյանի և այդ ուժերի միջև համագործակցությունը չի կայանում: Թերևս այն պատճառով, որ Քոչարյանը համարում է, որ իր կարգավիճակն ու ֆինանսական հնարավորություններն են գերակա, իսկ այդ ուժերը, այս դեպքում արդարացիորեն վստահ են, որ քաղաքական կապիտալը գերակա է ֆինանսական կապիտալից:

Հ.Գ. Վերջին շրջանում շատ է ընդունված խոսել ՀՀՇ–ից: Շատերը ՀՀՇ–ին օրինակ են բերում նոր իշխանություններին՝ մատնանշելով այն վտանգները, որոնց առերեսվեց ՀՀՇ–ն իշխանության կորստից հետո: Շատերն էլ ՀՀՇ–ն ու ՀՀԿ–ն դնում են նույն շարքում՝ մատնանշելով, որ այս ուժերը իշխանությունից հետո ջախջախվեցին: Այն, որ թե՛ ՀՀՇ–ն, թե՛ ՀՀԿ–ն իշխանությունից հեռանալուց հետո ակնհայտորեն կորցրեցին իրենց հզորության հիմնական ծավալը, պարզ է: Բայց երկուսն էլ փաստացի վերջնական ջախջախված չեն: Հարկ է հիշել 2008թ. Տեր–Պետրոսյանի վերադարձը, որը չէր լինի այդքան մասշտաբային, եթե չլիներ ՀՀՇ–ն՝ քաղաքական հենարանի դերում: ՀՀՇ–ն՝ ջախջախված ու ջլատված, բայց փաստացի 2000–ականներից զբաղված էր Տեր–Պետրոսյանի վերադարձի համար հասարակական–քաղաքական հիմքեր ստեղծելով: Քոչարյանը, փաստացի, չունի իր ՀՀՇ–ն ու շարունակում է կարծել, որ նախկին նախագահի կարգավիճակով և ֆինանսական ռեսուրսներով հնարավոր է գնել քաղաքական կապիտալ: