Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Lifestyle

Նյուտոնի գլխին խնձոր ընկե՞լ է, թե՞ ոչ

Մենք գիտենք, որ...

Երկրի ձգողականության օրենքը Նյուտոնը հայտնագործել է ծառից իր գլխին ընկած խնձորի շնորհիվ:

Իրականում այդպես չէ:

Բանն այն է, որ այն ժամանակ հայտնի անգլիացի բնախույզ և գյուտարար Ռոբերտ Հուկը հայտարարում էր, որ Նյուտոնը իրենից գողացել է այս օրենքի հայտնագործությունը, և որպեսզի ապացուցի, որ ինքն ավելի շուտ է հայտնագործել օրենքը, Նյուտոնը հորինել է այս լեգենդը: Այս առթիվ Նյուտոնը 1686 թվականին գրել է Էդմոն Հալլեյին. «Թղթերում՝ գրված ավելի քան 15 տարի առաջ (հստակ թիվը ես չեմ կարող ասել, սակայն, ցանկացած դեպքում, դա եղել է մինչ իմ նամակագրությունը Օլդենբուրգի հետ), ես արտահայտել եմ մոլորակների ձգողականության քառակուսային հակադարձ համեմատականությունը դեպի Արեգակ՝ կախված հեռավորությունից, հաշվարկել եմ երկրի ծանրության և Լուսնի՝ դեպի Երկրի կենտրոնը հարաբերությունը, թեկուզ և ոչ այնքան ճշգրիտ»: Նյուտոնի կողմից նշված անճշտությունը ծագում էր նրանից, որ Երկրի չափսերը և ազատ անկման արագության մեծությունը Նյուտոնը վերցրել էր Գալիլեյի «Մեխանիկա» աշխատությունից, որտեղ դրանք նշվում էին զգալի սխալով: Ավելի ուշ ստանալով Պիկարի ավելի ճշգրիտ տվյալները՝ Նյուտոնը վերջնականապես համոզվեց իր տեսության ճշմարտացիության մեջ։ Հանրահայտ լեգենդն այն մասին, թե ձգողականության օրենքը Նյուտոնը բացահայտել է ծառի ճյուղից խնձորի անկման շնորհիվ, ինչպես նաև «Նյուտոնի խնձոր» արտահայտությունը առաջին անգամ նշում է Նյուտոնի կենսագիր Վիլ յամ Ստրույկլին իր՝ «Հիշողություններ Նյուտոնի կյանքի մասին» գրքում՝ 1752 թվականին: Ըստ նրա, մի օր ընթրիքից հետո եղանակը տաք էր, և ինքը Նյուտոնի հետ դուրս է եկել այգի և խնձորենու ստվերի տակ խմել թեյ։ Նյուտոնը ասել է իրեն, որ ձգողականության մասին միտքը իր գլխում ծագել է, երբ նա հենց նույն ձևով նստել է ծառի տակ։ Այն ժամանակ ինքը գտնվել է բարձր տրամադրության մեջ, երբ անսպասելի ճյուղից խնձոր է ընկել. ինքը մտածել է՝ իսկ ինչո՞ւ են խնձորները միշտ գետնին ընկնում ուղղահայաց։ Այս լեգենդը հետագայում հանրահայտ դարձավ Վոլտերի շնորհիվ։ Իրականում, ինչպես երևում է Նյուտոնի աշխատանքային տետրերից, նրա համընդհանուր ձգողականության տեսությունը զարգացրել է աստիճանաբար։ Նրա մյուս կենսագիրը՝ Հենրի Փեմբերտոնը, բերում է Նյուտոնի հիմնավորումները (առանց հիշատակելու խնձորը) ավելի մանրամասն. «Համեմատելով մի քանի մոլորակների ընթացքները և նրանց հեռավորությունը մինչև Արեգակ, նա հայտնաբերեց, որ… այդ ուժը պետք է փոքրանա քառակուսային համամասնությամբ հեռավորության մեծացմանը զուգընթաց։ Այլ խոսքով, Նյուտոնը հայտնաբերել է, որ Արեգակի շուրջ մոլորակների պտույտների տևողությունը նրանց միջև եղած հեռավորությունից արտահայտվում է «հակադարձ քառակուսային բանաձևով» ձգողականության օրենքի համաձայն։ Ձգողականության օրենքի վերջնական ձևակերպումը, որը մտավ դասագրքեր, Նյուտոնը ձևակերպել է ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ նրան պարզ դարձան մեխանիկայի օրենքները։ Ընդ որում, նա չի էլ առարկել, որ ձգողականության օրենքի ճշգրիտ ձևակերպումը տվել է Ռոբերտ Հուկը, սակայն պնդել է, որ այդ մասին ինքն ավելի շուտ է մտածել, երբ գլխին խնձոր է ընկել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը