Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Ո՛չ Սահարան, ո՛չ էլ Ատակաման... Ամենաչորային վայրը Անտարկտիդայում է

Մենք գիտենք, որ...

Աշխարհի ամենաչոր վայրը Սահարա և Ատակամա անապատներն են:

Իրականում այդպես չէ:

Աշխարհի ամենաչոր վայրը գտնվում է Անտարկտիդայում: Օրինակի համար ասենք, որ եթե որևէ վայրում լինում են տարեկան միջինը 250 միլիմետր տեղումներ, այդ տարածքը համարվում է անապատ: Աֆրիկայում գտնվող Սահարա անապատում տարեկան լինում են 25 միլիմետր տեղումներ, իսկ ահա Չիլիում գտնվող Ատակամա անապատում՝ 0,1 միլիմետր. փաստորեն Ատակաման Սահարայից 250 անգամ չորային է: Եթե խորանաս Անտարկտիդայում, կարող ես հասնել երեք, այսպես կոչված, Մակ–Մերդոյի «չոր դաշտավայրերից» մեկին (Վիկտորիայի, Ռայտի և Թեյլորի դաշտավայրեր): Այս տարածքը կազմում է Անտարկտիդայի մոտավորապես 0,03%–ը և ազատված է սառույցից ու ձյունից: Անտարկտիդայի սպիտակ սառցաժայռերի հարևանությամբ այս տարածքը կարծես սև կետ լինի: Այստեղ արդեն 8 միլիոն տարի փչում է կատաբատիկ քամի (մոլորակի ամենաարագ քամին, որի արագությունը երբեմն հասնում է 320 կիլոմետր/ժամի), որը և չորացնում է օդը: Այս քամին առաջանում է սառը և խիտ օդի ծանրության ուժի ազդեցությամբ մեծ արագությամբ ներքև իջնելով, որի արդյունքում 100 %–ով գոլորշիանում են ճանապարհին հանդիպած ձյունը, սառույցն ու ջուրը: Ջերմաստիճանը այստեղ երբեմն հասնում է մինչև –50 աստիճանի ըստ Ցելսիուսի, իսկ տարվա 4 ամիսը այստեղ բևեռային գիշեր է: Ասենք, որ «չոր դաշտավայրերի» որոշ հատվածներում արդեն երկու միլիոն տարի է՝ տեղումներ չեն եղել: Չնայած դրան, դաշտավայրերում այնուամենայնիվ ջուր կա՝ աշխարհի ամենաաղի լճերի տեսքով: Քանի որ երբեմն այս տարածքներում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 0, լճերի ջրերը որոշ տեղերում հալվում են՝ տարածքին տալով տրոպիկական հանգստավայրի տեսք: Անգամ ամենախոշոր լճերում բևեռախույզները զբաղվում են դրայվինգով: Ասում են, որ լճերից մեկի հատակին սատկած փոկ կա, որը երևում է , երբ ջուրը հալված է լինում: Թե որտեղից է այն հայտնվել այստեղ, անհայտ է: Այս սատկած փոկին չհաշված՝ այս տարածքում կենդանական և բուսական աշխարհ համարյա չկա: Եղանակը այստեղ այնքան խստաշունչ է, որ անգամ բակտերիաների քանակն է սահմանափակ: Ի դեպ, սա այնքան դուր է եկել աստղագետներին, որ նրանք մարսագնացներն այստեղ են փորձարկում՝ համարելով, որ բացի այն, որ այստեղ կյանք չկա, նաև այստեղի եղանակային պայմաններն են նման մարսայինին: Այստեղ չնայած կյանքը շատ սակավ է, բայց այնուամենայնիվ կա՝ բակտերիաների և ջրիմուռների տեսքով: Այստեղ ավազը սառչում է բետոնի պես և առաջացնում ցանցանման նախշ, որի խորքում էլ հենց լինում է թեթև խոնավություն: Հենց այդտեղ էլ ապրում են միաբջիջ ջրիմուռները, որոնց, բացի խոնավությունից, մի քիչ էլ լույս է պետք: Իսկ որտեղ կա ջրիմուռ, լինում են նաև նրանցով սնվողներ: Դրանք երեք տեսակի միկրոսկոպիկ՝ մեկ միլիմետրից փոքր չափերի որդեր–նեմատոդներ են: Ահա և այս տարածքի ամբողջ օրգանական աշխարհը: Ի դեպ, չմոռանանք նաև այնտեղ գտնվող բևեռախույզներին:

Պարզ է, որ Մակ–Մերդոյնում զբոսաշրջիկ չկա: Անգամ շատ ցանկանալու դեպքում դա համարյա անհնար է, քանի որ այդտեղ հասնելու համար մոտավորապես 50 կիլոմետր քայլել է պետք: Անգամ ուղղաթիռի և ինքնաթիռի համար է վտանգավոր այստեղ վայրէջք կատարել: Բայց ցանկացած դեպքում այստեղ էլ հիշարժան վայրեր կան: Օրինակ, ինչքան էլ զարմանալի լինի, այստեղ կարելի է սելֆի անել Լենինի կիսանդրու հետ, որըը գտնվում է խորհրդային բևեռախույզների՝ 1958 թվականին հիմնադրած, բայց ընդամենը երկու շաբաթ անց լքված կայանում: Հավանական է համարվում, որ կայանի փակման պատճառը եղել է մի շատ պարզ բան՝ այնտեղ ոչինչ չկա անելու:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը